Ձվից պատրաստված ռուլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձվից պատրաստված ռուլետ
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիր Վիետնամ
 Egg roll Վիքիպահեստում

Ձվից պատրաստված ռուլետ, տապակած նախուտեստ, մատուցվում է չինական և ամերիկյան ռեստորաններում։ Գլանաձև նախուտեստ է՝ մանրացված կաղամբով, ծեծած մսով կամ այլ միջուկներով՝ փաթաթված ցորենի, ալյուրի պատյանով,տապակում են տաքացրած յուղի մեջ։ Ուտեստը մատուցվում է տաք վիճակում և սովորաբար ուտում են ձեռքերով՝ թաթախելով բադի արգանակի, սոյայի սոուսի, սալորի սոուսի կամ կծու մանանեխի մեջ[1], հաճախ մատուցվում է ցելոֆանե տոպրակով[2]։ Ձվից պատրաստված ռուլետը ամերիկա-չինական խոհանոցի ընդհանուր հատկանիշն է։

Ուտեստի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ուտեստի ծագումն անհասկանալի է և մնում է վիճելի։ Ձվից պատրաստված ռուլետները սերտորեն կապված են Չինաստանում մատուցվող գարնանային ռուլետների հետ, բայց տարբերվում են դրանցից և առաջին անգամ նկատվել են 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգներում։

Չոփ Սուի հեղինակ Անդրեյ Քյուն ասել է․ ժամանակակից ամերիկյան ձվից պատրաստված ռուլետը հորինել են երկու խոհարարներ Նյու Յորքի չինական ռեստորանում 1930-ականների սկզբին, ովքեր հետագայում ստանձնել են դրա ստեղծման պատասխանատվությունը։ Լանգ Ֆոնգը Lung Fong's սրաճարանը բացելու համար վարկ է վերցրել, Հենրի Լոուն նույնպես հետևել է նրա օրինակին և, վարկ վերցնելով, բացել Port Arthur սրճարանը։ Ըստ Քյուի, ուտեստի բաղադրատոմսը, որը տպագրվել է 1938 թվականին «Տանը պատրաստել չինարենով», ներառում է բամբուկի շիվ, տապակած խոզի միս, ծովախեցգետին, կանաչ սոխ, ջրային շագանակ, աղ, մոնոսոդիում գլուտամատ, շաքարավազ, արմավենու յուղ և պղպեղ, բայց ուշագրավ է, որ չի ներառել կաղամբը, որը ուտեստի հիմնական լցոնումն է[3]։

Այս ռուլետները սովորաբար լցոնման մեջ ձու չեն պարունակում[4]։ Բացի ուտեստի հակասական ծագմանը՝ անհասկանալի է, թե ինչպես է «ձու» բառը հայտնվել անվան մեջ, քանի որ ռուլետի գերակշռող բաղադրիչը կաղամբն է, այլ ոչ թե ձուն։ 1979 թվականին Վաշինգտոն Փոստ օրաթերթի հոդվածում այս թեմայով առաջ է քաշվել երկու վարկած՝

1․ Խոսակցական չինարենում ձու բառը ( dàn) նշանակում է գարուն ( chūn) և ասոցացվել է եղանակի հետ

2․ Հարավում գտնվող խորհարարները, երբ փորձում էին խմոր պատրաստել օգտագործում էին ձու[5]։

Ռուլետի այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվից պատրաստված ռուլետի միջուկը հիմնականում բաղկացած է մանր կտրատած կաղամբից, մանր կտրատած միսով և այլ բաղադրիչներով։

Թեև Արևելյան Ասիայում կան բազմաթիվ տեսակի գարնանային ռուլետներ, որոնք վաճառվում են Միացյալ Նահանգների իսկական չինական, թայվանական և վիետնամական ռեստորաններում[6], ամերիկյան ձվից պատրաստված ռուլետն առանձնանում է հատուկ համով[7]։ Տիպիկ «Նյու Յորքի ոճով» ռուլետը զբաղեցնում է մոտավորապես երկու դյույմ տրամագիծ և վեց դյույմ երկարություն՝ հաստ, ծամող, խրթխրթան, խորդուբորդ արտաքին թաղանթով[8]։ Ձվից պատրաստված ռուլետը, ինչպես այլ ամերիկա-չինական ուտեստներ, շատ սիրված է[9], կարող է պարունակել բանջարեղենի սորտեր և համային հատկություններ, որոնք տարածված չեն Չինաստանում[10], նաև բրոկոլլի։

Այսպիսի ռուլետներ մատուցող ռեստորանները երբեմն առաջարկում են նաև գարնանային ռուլետներ որպես իրենց ընտրացանկի տարբերակ, և այդ ռուլետները կարող են մատուցվել սառը միջուկով, որը փաթաթված է բանհ թրենգ տեսակի բրնձով (հատկապես վիետնամական ռեստորաններում, որոնք մատուցում են ինչպես ձվից պատրաստած ռուլետներ, այնպես էլ գարնանային, որպես նախուտեստ), կամ տապակած, ինչպես որոշ թայվանական և չինական խորտիկներ։ Միացյալ Նահանգների ասիական ռեստորաններում ռուլետները մատուցվում են տապակած վիճակում, դրանք սովորաբար ավելի փխրուն են և բարակ, պատճառը ցորենի և բրնձի բարակ շերտերի օգտագործումն է[11][12][13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Egg roll condiments. - General Discussion - Eggs». Chowhound.com. 2007 թ․ ապրիլի 11. էջ 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. «What to make with those leftover Chinese food condiment packets - What the heck's a bonbon?». Whateverworks.typepad.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. «Uncle Phaedrus, Finder of Lost Recipes». Hungrybrowser.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «Copycat Takeout Egg Rolls - The Woks of Life». Thewoksoflife.com. 2014 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. Davis, Melissa (1979 թ․ հունվարի 25). «Inside the Egg Roll». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Santanachote, Perry (2015 թ․ ապրիլի 29). «Beyond Egg Rolls: 9 Spring Rolls Everyone Should Know About». Thrillist.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. «Are egg rolls Chinese? (split from Ontario board) - General Discussion - Chinese». Chowhound.com. 2010 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. «Recipe for egg rolls (allegedly New York-style) - Home Cooking - Eggs». Chowhound.com. 2006 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. Lapetina, Adam (2014 թ․ հունվարի 14). «10 little-known historical facts about American Chinese food». Thrillist.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. «Egg rolls authentic flavor complete any menu with simple satisfaction». Goldentigerfoodservice.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. «Spring roll v Egg Roll [moved from Austin board] - General Discussion - Eggs». Chowhound.com. 2007 թ․ ապրիլի 30. էջ 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  12. «Great Food Debate: Egg Rolls vs. Spring Rolls». Tay.kinja.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  13. «What Is the Difference Between Vegetable Spring Rolls & Egg Rolls?». Oureverydaylife.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.