Հրայր Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Գրիգորյան
Ծնվել էմարտի 6, 1940(1940-03-06)[1]
ԾննդավայրՀոռոմ, Շիրակի մարզ
Վախճանվել էհուլիսի 27, 2019(2019-07-27) (79 տարեկան)
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1963) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971)
Մասնագիտություննկարիչ

Հրայր Հաբեթի Գրիգորյան (մարտի 6, 1940(1940-03-06)[1], Հոռոմ, Շիրակի մարզ - հուլիսի 27, 2019(2019-07-27)[2]), հայ նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1974), միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ (UNESCO, 1996): Պրոֆեսոր (2000)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրայր Գրիգորյանը ծնվել է 1940 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ Վեց տարեկանից ապրել և ստեղծագործել է Երևանում։ 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1963-1977 թվականներին սովորել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում։ 1971 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1990 թվականից՝ ամբիոնի վարիչ[4]։ Կտավները բազմաժանր են՝ դիմանկարներ, բնանկարներ, ունի Երևանին նվիրված կտավների շարք։

Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5], Մոսկվայի հեղափոխության թանգարանում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9086
  2. LLC, Helix Consulting. «Մահացել է գեղանկարիչ Հրայր Գրիգորյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Պրոֆեսոր նկարիչ... Հրայր Գրիգորյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  4. Administrator. «Shedevr | Artists». www.shedevr.am. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  5. «Գրիգորյան Հրայր Հաբեթի | Պատմության արահետներով - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]