Հունաստանի տոներ և հիշատակի օրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունաստանի տոները ու հիշատակի օրերն ունեն կրոնական, ինչպես նաև պետական և ազգային նշանակություն։ Տոների մեծ մասի ժամանակ Հունաստանի Հանրապետությունում հայտարարվում է ոչ աշխատանքային օր։

Հունաստանում նշվում են հետևյալ տոները՝

Հունաստանի տոներ և հիշատակի օրեր)[Ն 1]
Ամսաթիվ Անվանում Սեղմ տեղեկություններ տոնի անցկացման վերաբերյալ
Հունվար
հունվարի 1 Նոր տարի Հունաստանում Նոր տարին նշվում է ավելի քան 10 օր՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 14-ը։ Մինչև նոր տարվա կամ «Պրոտոխրոնիի» գալուստը, Հունաստանի եկեղեցիներում հնչեցվում են փողեր, որոնք ավետում են Քրիստոսի ծնունդը։ Հույները եկեղեցի գնում են դեկտեմբերի 25-ին, որպեսզի մասնակցեն Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին և արարողություններին։ Այս իրադարձություններից հետո հունական ընտանիքներում սկսում է ամանորյա տոնակատարությունը։ Հույն ժողովրդի համար ամանորը ամենաընտանեկան տոներից մեկն է։ Նոր տարվա գիշերը հույն ընտանիքները սովորաբար չեն անցկացնում սեփական տանը, այլ անցկացնում են իրենց ամենամեծ ազգականի տանը։
հունվարի 6 Թեոֆանիա Թեոֆանիան կամ Աստվածահայտնությունը հունական կրոնական տոներից է, հետևաբար՝ անշարժ տոն է։ Նշվում է երկրի բոլոր անկյուններում։ Այս տոնի ընթացքում քահանան կատարում է խաչի օրհնման արարողությունը, որից հետո տոնախմբության մասնակիցները ջրի մեջ որոնում են հոգևոր սպասավորի խաչը։
հունվարի 8 Գինիկոկրատիա Այս տոնը նվիրված է հույն կանանց և փոխարինում է մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվան։ Այս օրը Հունաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվում են բազմաթիվ տոնախմբություններ և ֆեստիվալներ։ Ըստ ավանդույթի՝ հունվարի 8-ին կարճաժամկետ փոխվում են ընտանիքի անդամների դերերը։ Կանայք դուրս են գալիս տնից և իրենց օրն անցկացնում ռեստորանում կամ պարզապես վայելում հանգիստը, իսկ տղամարդիկ զբաղվում են տնային տնտեսությամբ։
հունվարի 28 Ապոկրիես Բարեկենդանի տոնակատարությունը Հունաստանում։ Այս օրը հույն ուղղափառ եկեղեցու որոշ հետևորդներ որոշ ժամանակահատվածում պահք են պահում՝ հրաժարվելով կենդանական ծագման սննդամթերքներից։
Մարտ
մարտի 25 Հունաստանի անկախության օր Տոնի ընթացքում հույները և աշխարհի բոլոր ծայրերի ֆիլհելենները հարգանքի տուրք են մատուցում Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում զոհված մարտիկներին։ Հունաստանի անկախության օրվա տոնախմբությունը համընկնում է հույն ուղղափառ եկեղեցում Ավետման տոնի նշման հետ։ Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այն նշվում է ամեն տարի մարտի 25-ին[1]։ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այս օրը տեղի է ունենում զինվորական շքերթ, տոնական երթ և զանգվածային տոնակատարություններ[2]։
Ապրիլ
Փոփոխական ամսաթիվ Զատիկ Զատիկը Հունաստանի ամենահայտնի կրոնական տոներից մեկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Զատկին նախորդում է ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։
Մայիս
մայիսի 1 Աշխատավորների օր Մայիս ամսվա առաջին օրը, ինչպես աշխարհի մի շարք այլ երկրներում, այնպես էլ Հունաստանում նշվում է աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը։
մայիսի 19 Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր Ամեն տարի այս օրը հույն ժողովուրդն իր հարգանքի տուրքն է մատուցում 1916-1923 թվականներին իրագործված Պոնտոսի հույների ցեղասպանության զոհ գնացած անմեղ զոհերի հիշատակին։
մայիսի 21 Պիրովասիա Այս տոնը հույներին է հասել հյուսիսային Հունաստանում ապրող անաստենարացիներից։ Եռօրյա տոնակատարությունը սկսվում է նրանով, որ փոքրիկ քաղաքների և գյուղերի բնակիչները սկսում են աղոթել, ապաշխարել, ազատվել մեղքերին և անդամ լաց լինել։ Դրանից հետո նրանք սկսում են պարել ազգային պարեր։
Հունիս
հունիսի 23 Ամառային արևակայության օր Հունիսին տեղի ունեցող ամառային արևադարձի օրը Հունաստանում նշվում է, որպես յուրահատուկ օր։
Օգոստոս
օգոստոսի 15 Վերափոխումն Աստվածածնի
Հոկտեմբեր
հոկտեմբերի 26 Դիմիտրիոս Սալոնիկացու տոն Տոնը նվիրված է Հունաստանի Սալոնիկ քաղաքի հովանավոր, հույն ուղղափառ եկեղեցու սուրբ և նահատակ Դիմիտրիոս Սալոնիկացուն։
հոկտեմբերի 28 «Ոչ»-ի տարելից Պաշտոնական համազգային տոն, որը նշվում է ոչ միայն Հունաստանում, այլև Կիպրոսում և մի շարք այլ հունաշատ երկրներում (այդ թվում և Հայաստանում)։ Նշվում է ամեն տարի հոկտեմբերի 28-ին՝ հիշատակելու Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի ներկայացրած վերջնագրի մերժումը Հունաստանի վարչապետ Իոաննիս Մետաքսասի կողմից (1940 թվականի հոկտեմբերի 28
Նոյեմբեր
նոյեմբերի 17 Պոլիտեխինո[3] Այս օրը Հունաստանի տարբեր համալսարանների ուսանողներ կազմակերպում են երթեր՝ ընդդեմ նախկինում Հունաստանում իշխան «սև գեներալների»։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարդագույնով նշված են պետական հանգստյան օրերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Α.Ε., tovima.gr — Δημοσιογραφικός Οργανισμός Λαμπράκη. «tovima.gr - 25η ΜΑΡΤΙΟΥ». TO BHMA. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  2. «Военный парад прошел в Афинах в День независимости Греции». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  3. [https://web.archive.org/web/20120322003357/http://web.ana-mpa.gr/anarussian/articleview1.php?id=5534 Արխիվացված 2012-03-22 Wayback Machine День памяти Событий «Политехнио» — ana-mpa]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]