Հաֆտոր Բյորնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաֆտոր Բյորնսոն
Hafþór Björnsson
Դիմանկար
Բյորնսոնը 2017 թվականի «Առնոլդ կլասիկ» իրադարձության ժամանակ
Ծնվել էնոյեմբերի 26, 1988 (35 տարեկան)
ԾննդավայրԻսլանդիա Ռեյկյավիկ, Իսլանդիա
ՔաղաքացիությունԻսլանդիա Իսլանդիա
ԱզգությունԻսլանդիա Իսլանդացի
ՄասնագիտությունԴերասան, փաուերլիֆտեր, բասկետբոլիստ
Կայքhafthorbjornsson.com
 Hafþór Júlíus Björnsson Վիքիպահեստում

Հաֆտոր Յուլիուս Բյորնսոն (իսլ.՝ Hafþór Júlíus Björnsson, նոյեմբերի 26, 1988(1988-11-26), Իսլանդիա), իսլանդացի բռնցքամարտիկ, դերասան, նախկին բասկետբոլիստ, նախկին պրոֆեսիոնալ ծանր աթլետ (ստրոնգմեն)։ Դերասանական կարիերայում առավելապես հայտնի է «HBO»«Գահերի խաղ» հեռուստասերիալում (Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի էկրանավորմամբ) Սըր Գրեգոր Քլեգեյնին մարմնավորելով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկետբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական կարիերայի նորամուտը Բյորնսոնը կատարել է բասկետբոլ թիմային սպորտաձևում (խաղալով կենտրոնականի դիրքում)։ Ունենալով 206 սմ հասակ[1], 2004 թվականին Բյորնսոնն սկսեց հանդես գալ Իսլանդիայի I դիվիզիայի «Բրեյդաբլիկ» բասկետբոլային թիմում։ 2005 թվականին նոր պայմանագիր կնքեց նույն դիվիզիայում հանդես եկող «Սելֆոս» ակումբի հետ։ 10 հանդիպում խաղալուց հետո պարզ է դառնում, որ նրա մոտ առկա է սրունքաթաթային հոդի վնասվածք, որը ենթակա էր անհապաղ վիրահատման։ Ապաքինվելուց հետո Բյորնսոնը տեղափոխվեց Իսլանդիայի «Ուրվալսդեյլդ» լիգայի առաջատար «ՔՌ» ակումբ (2006): Սրունքաթաթային հոդի երկրորդ վնասվածքի պատճառով, Բյորնսոնը բաց թողեց 2006-07 մրցաշրջանի մեծ մասը[2][3]։

2007-08 մրցաշրջանում Բյորնսոնը վերադարձավ «Սելֆոս» ակումբ։ կանոնավոր խաղաշրջանում Բյորնսոնի միջին ցուցանիշներն էին 6,7 միավոր՝ 63,8 % նետման արդյունավետությամբ։ Տվյալ մրցաշրջանում թիմն սկսեց հանդես գալ «Ուրվալսդեյլդ» լիգայում։ Այնուամենայնիվ, սրունքաթաթի հոդի հետ ունեցած խնդիրների պատճառով, ընդամենը 20 տարեկանում Հաֆտոր Բյորնսոնը ստիպված եղավ հրաժեշտ տալ բասկետբոլային կարիերային[4][5]։

Որպես բասկետբոլիստ, 2006 թվականին հանդես է եկել նաև Իսլանդիայի Մ-18 տարեկանների երիտասարդական հավաքականում։

Ստրոնգմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Բյորնսոնը ծանոթացավ իսլանդացի ստրոնգմեն Մագնուս Վեր Մագնուսսոնի հետ, վերջինիս պատկանող «Յակաբոլ» մարզասրահում։ Տպավորված լինելով Բյորնսոնի ֆիզիկական կազմվածքով, Մագնուսը առաջարկեց նրան ուժեր փորձել որպես ստրոնգմեն։ 2010 թվականի ընթացքում Բյորնսոնը հաղթանակ տարավ երկրում անցկացվող մի շարք ստրոնգմենային մրցույթներում, ինչպիսիք էին՝ «Իսլանդիայի ուժեղագույն մարդը», «Իսլանդիայի ուժեղագույն վիկինգը», «Վեսթֆյորդսի վիկինգը», ինչպես նաև ելույթներ ունենալով «ՕՔ Բադուր» առաջնության վեց իրադարձություններից հինգում։

2010 թվականի նոյեմբերին, «Յոն Պալ Սիգմարսոն կլասիկի» անդրանիկ առաջնությունում Բյորնսոնը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով Բրայան Շոյին։ Մեկ տարի անց, 2011 թվականին, Բյորնսոնը հաղթանական տարավ «Ուժեղագույն մարդը Իսլանդիայում» և «Իսլանդիայի ուժեղագույն մարդը» մրցույթներում։ Նույն տարի, Լեհաստանում անցկացվող «Giants Live» մրցույթում Բյորնսոնը գլխավորեց լավագույն քառյակը[6]։

2015 թվականի հունվարի 31-ին, Նորվեգիայում անցակցվող «Աշխարհի ուժեղագույն վիկինգ» մրցույթի ժամանակ, Բյորնսոնը գերազանցեց միջնադարյան սկանդինավցի Օրմ Ստորոլֆսոնի սահմանած 1000-ամյա ռեկորդը՝ կարողանալով հինգ քայլ քարշ տալ 10 մետրանոց և 650 կիլոգրամանոց գերանը[7]։

Աշխարհի ուժեղագույն մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Հաֆտոր Բյորնսոնը հրավեր ստացավ մասնակցելու «Աշխարհի ուժեղագույն մարդ» մրցույթին[8]։ Մրցույթում գրավեց վեցերորդ հորիզոնականը։ Հետագա տարիների մասնակցության ժամանակ, Բյորնսոնը գրավեց երրորդ տեղը 2012, 2013 և 2015 թվականներին, իսկ 2014-ին և 2016-ին՝ երկրորդը տեղը[9], համապատասխանաբար զիջելով լիտվացի Ժիդրունաս Սավիցկասին և ամերիկացի Բրայան Շոյին[10]։

Icelandic Mountain Vodka[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2016 թվականից, Բյորնսոնը հանդիսանում է «Icelandic Mountain Vodka» օղու ապրանքանիշի պաշտոնական խոսնակը և համասեփականատերը[11]

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսին Բյորնսոնը հրավիրվեց նկարահանվելու «HBO»«Գահերի խաղ» ռեյտինգային հեռուստասերիալում (Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի էկրանավորմամբ), որի չորրորդ եթերաշրջանից սկսեց մարմնավորել Սըր Գրեգոր Քլեգեյնին։ Սա Բյորնսոնի դեբյուտային դերն էր։ Քլեգեյնի կերպարը նախկինում մարմնավորել էին Քոնան Սթիվենսը (1-ին եթերաշրջանում) և Իեն Ուայթը (2-րդ եթերաշրջանում)։ Բյորնսոնը շարունակեց մարմնավորել Քլեգեյնին հեռուստասերիալի հետագա եթերաշրջաններում։ 2017 թվականին Բյորնսոնը նկարահանվեց «Քիքբռնցամարտիկը։ փոխհատուցում» (դերերում՝ Ալեն Մուսի, Ժան-Կլոդ Վան Դամ, Քրիստոֆեր Լամբեր) մարտաֆիլմում

Անձնական ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կքանստոում՝ 380 կգ
  • Պառկած վիճակում երկաթաձողի բարձրացում՝ 230 կգ
  • Անվադողի դեդլիֆթ (մեռյալ քաշի բարձրացում)՝ 450 կգ
  • Դեդլիֆթ՝ 460 կգ
  • Գերանի բարձրացում՝ 206,5 կգ
  • Գերանի տեղաշարժում՝ [5 քայլ] 650 կգ
  • Տակառի տեղափոխում՝ 7,15 մ (աշխարհի ռեկորդ)

Մարզական քաշերի բարձրացում

  • Դեդլիֆթ՝ 450 կգ
  • Գերանի բարձրացում՝ 206,5 կգ[12]
  • Կքանստոում՝ 300 կգ
  • Պառկած վիճակում երկաթաձողի բարձրացում՝ 220 կգ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Օրիգինալ անվանում Դեր Նշումներ
2017 «Զոն 261» (այլ կերպ՝ «Ռագնարոկ գործողություն») Zon 261 (aka "Operation Ragnarok") Բիգ Ջոն
2017 Սատանայական գործեր Devilish Deeds Խելառ Ֆիլ Բել
2017 Գազանը Beast
2017 «Քիքբռնցքամարտիկը։ Փոխհատուցում» Kickboxer: Retaliation Մոնգկուտ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Օրիգինալ անվանում Դեր Նշումներ
2012–2017 Աշխարհի ուժեղագույն մարդ The World's Strongest Man Իր դերում, մասնակից
2014–այժմ Գահերի խաղ Game of Thrones Գրեգոր Քլեգեյն
2015 Սեփական լիգա A League of Their Own Իր դերում
2016 Ծանր պղպջակներ Heavy Bubbles Իր դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հաֆտոր Բյորնսոն». www.strongman.org. Strongman. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. Hafþór Björnsson genginn til liðs við KR
  3. «Hafþór Júlíus Björnsson leikur ekki meira á þessari leiktíð». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. About Hafþór
  5. Hafþór Júlíus: Ofvirki Skagastrákurinn sem breyttist í vöðvafjall
  6. Hafthor Julius Bjornsson Wins Iceland’s Strongest Man Արխիվացված 2011-06-23 Wayback Machine. Ironmind.com
  7. «Hafthor Wins World's Strongest Viking, Sets Sights on World's Strongest Man». IronMind. 2015 թ․ հունվարի 1.
  8. Giants Live–Poland: Radzikowski, Jenkins and Baron Make WSM Cut . . . Bjornsson Gets Wild Card Արխիվացված 2014-08-10 Wayback Machine. Ironmind.com (օգոստոսի 8, 2011)
  9. Cindy Boren (2014 թ․ մայիսի 19). «'Game of Thrones' villain is second-strongest man in the world». The Washington Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. «Iceland Review: Hafþór Júlíus Runner up in World's Strongest Man Comp». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. «Icelandic Mountain Vodka». www.urban-drinks.co.uk. Urban Drinks. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  12. record «The Mountain from 'Game of Thrones' Breaks 1,000-Year-Old Weightlifting Record». Bleacher Report. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաֆտոր Բյորնսոն» հոդվածին։