Քրիստոֆեր Լամբեր
| Քրիստոֆեր Լամբեր | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Քրիստոֆ Գի Դենի Լամբեր |
| Հասակը` | 185 սմ |
| Ծնվել է` | մարտի 29, 1957 |
| Ծնվելու վայր` | Գրեյթ Նեք, Նյու Յորք, |
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ |
| Ակտիվ շրջան | 1979–այժմ |
| Ժանրեր | Մարտական, Դրամա, Թրիլեր |
| Ընտրանի | "Լեռնցին", "Լեռնցին 2", "Մահացու պայքար" |
| Ամուսին(ներ) | Դայան Լեյն (1988-1994), Ջերնիզ Հաֆթ (1999-2000), Սոֆի Մարսո (2007-այժմ) |
| Պարգևներ և մրցանակներ` | Սեզար (1986) |
| էջ IMDb-ում | ID 0000483 |
| Վեբկայք | Պաշտոնական կայք |
Քրիստոֆ Գի Դենի Լամբեր (ֆրանս.`Christophe Guy Denis Lambert, ծնվ.` մարտի 29, 1957թ.), առավել հայտնի որպես Քրիստոֆեր Լամբեր, Միացյալ Նահանգներում ծնված ֆրանսիացի դերասան, ով նկարահանվել է ամերիկյան, ֆրանսիական և եվրոպական արտադրության ֆիլմերում: Նրա առավել հայտնի դերերից են Քոնոր Մաքլեոթը («Լեռնցին» ֆիլմապատումում), Ջոնը («Տարզանի լեգենդը» ֆիլմում) և Ռեյդենը («Մահացու պայքար» [Mortal Kombat] համակարգչային խաղի վրա հիմնված առաջին էկրանավորման մեջ):
Բովանդակություն |
Վաղ կյանքը [խմբագրել]
Լամբերը ծնվել է Նյու Յորքում` ՄԱԿ-ի գրասենյակում աշխատող ֆրանսիացի դիվանագետի ընտանիքում: 2 տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիայի Ժնև քաղաք, որտեղ Լամբերը մեծանում է, իսկ երբ լրանում է 16 տարեկանը, ընտանիքը վերադառնում է հայրենի Փարիզ: Երբ Լամբերը 12 տարեկանում մասնակցում է դպրոցական հանդեսին, սկսում է հետաքրքրվել դերասանական արվեստով: Սակայն ընտանիքի անդամները գտնում են, որ նրան ավելի ապահով գործ է անհրաժեշտ, ուստի տանեցիներին բավարարելու համար նա աշխատում է Լոնդոնի ֆոնդային բորսայում, բայց 6 ամիս անց թողնում է աշխատանքը` որպեսզի օգնի ընկերոջը` նորաբաց խանութն աշխատեցնելու փարիզում: Բացի այդ, հոր պատգամով որոշում է ծառայել ֆրանսիական բանակում:
Փաստեր [խմբագրել]
Լամբերը ունի կարճատեսության խնդիրներ ու չի կարող լավ տեսնել առանց ակնոցի[1]: Եվ քանի որ նա չի կարող ակնոցը փոխարինել կոնտակտային լինզաներով, երբեմն ֆիլմերում նա պարզապես ստիպված է լինում կատարել հնարքներ` փաստացիորեն լինելով կույր: Եվ որպես արդյունք` նա հնարքների ժամանակ երբեմն վնասվածքներ է ձեռք բերում:[2]