Հանսի Բուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանսի Բուրգ
գերմ.՝ Hansi Burg
Ծնվել էփետրվարի 12, 1898(1898-02-12)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էմարտի 14, 1975(1975-03-14)[1][2][3] (77 տարեկան)
Մահվան վայրGaratshausen, Ֆելդաֆինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Eugen Burg?[3], մայր՝ Emmy Raabe-Burg?
Համատեղ ապրող(ներ)Հանս Ալբերս[3]

Հանսի Բուրգ (գերմ.՝ Hansi Burg, փետրվարի 12, 1898(1898-02-12)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - մարտի 14, 1975(1975-03-14)[1][2][3], Garatshausen, Ֆելդաֆինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), ավստրիացի և գերմանացի դերասանուհի։

Հանս Ալբերսի կյանքի ուղեկիցը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսի Բուրգը ծնվել է 1898 թվականին դերասան Օյգեն Բուրգի ընտանիքում։ Մեծացել է Բեռլինում։ Դերասանական կարիերան սկսել է 1917 թվականին Բեռլինի կոմեդիայի թատրոնում Հենրիխ Բոլտեն-Բեքքերի ղեկավարությամբ։ Աշխատել է «Տրիանոն» թատրոնում, ծանոթացել Հանս Ալբերսի հետ։ Միաժամանակ Հանսին կինոյում բազմաթիվ դերեր է խաղացել։ Շուտով Հանսի Բուրգն ու Հանս Ալբերսը սկսել է համտեղ ապրել։ Ալբերսի աճող հեղինակությանն զուգընթաց Բուրգն անցավ նրա ստվերի ներքո՝ դառնալով նրա կյանքի ուղեկիցն ու խորհրդատուն[4]։

1933 թվականին Ազգային սոցիալիստների իշխանության գալուց հետո դերասանական զույգն անցավ վերահսկողության տակ։ Իր կարիերան փրկելու և ճնշումը նվազեցնելու համար Ալբերսը 1935 թվականի հոկտեմբերի 15-ին Յոզեֆ Գեբելսին հասցեագրված պաշտոնական նամակում հայտարարեց, որ բաժանվում է հրեա Հանսի Բուրգից։ Հանսին ամուսնացավ Նորվեգիայի քաղաքացու հետ, սակայն, փաստացի Բուրգն ու Ալբերսը շարունակում էին միասին ապրել Շտարնբերգեր-Զե լճի տարածքում, մինչև 1939 թվականին Հանսին Շվեյցարիայով հեռացավ Լոնդոն։ 1946 թվականին Հանսի Բուրգը վերադարձավ Գերմանիա բրիտանացի զինվորի համազգեստով և շարունակեց իր հարաբերությունները Ալբերսի հետ, մինչև 1960 թվականին նրա մահը։ 1971 թվականին Բուրգը պետությանը վաճառեց Ֆելդաֆինգում գտնվող իր հողակտորը` պահպանելով տանը բնակվելու իրավունքը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1919 թ.՝ Mutter Erde
  • 1919 թ.՝ Abenteuer der Bianetti
  • 1919 թ.՝ Das Mädchen aus der Ackerstraße
  • 1920 թ.՝ Der unsichtbare Dieb

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Burleigh, Michael. The Third Reich: A New History. Pan Macmillan, 2012.
  • Hardt, Ursula. From Caligari to California: Erich Pommer's Life in the International Film Wars. Berghahn Books, 1996.
  • Kosta, Barbara. Willing Seduction: The Blue Angel, Marlene Dietrich, and Mass Culture. Berghahn Books, 2009.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 biografiA: Lexikon österreichischer Frauen (գերմ.) — 2016. — Vol. 1. — S. 461. — ISBN 978-3-205-79348-9doi:10.7767/9783205793489
  4. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #1061969908 // Общий нормативный контроль (GND) – 2012-2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանսի Բուրգ» հոդվածին։