Հայոց ապաբախտ գըրողը նըստած...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հայոց ապաբախտ գըրողը նըստած...»
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Գրվել էստույգ հայտնի չէ
ՎիքիդարանՀայոց ապաբախտ գըրողը նըստած...

«Հայոց ապաբախտ գըրողը նըստած...», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որի գրելու տարեթիվը ստույգ հայտնի չէ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատելով ձեռագրից և բովանդակությունից, պետք է գրված լինի 1890-ական թվականների վերջերին, նույն ժամանակ, երբ Թումանյանը գրում էր «Պոետն ու Մուսան»։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 43-րդ համարում պահվում են երկու ինքնագիր։ Դրանցից մեկը նախնական գրառումն է, իսկ մյուսն արտագրված է դրանից, բայց 48-64-րդ տողերը չունի։

Առաջին անգամ տպագրվել է Երկերի լիակատար ժողովածուի I հատորի 489-490-րդ էջում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 658.