Հայնրիխ Վիլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլանդ Հայնրիխ

Վիլանդ Հայնրիխ (18771957), գերմանական քիմիկոս-օրգանիկ, կենսաքիմիկոս (ԳՖՀ), ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակցության անդամ (1929)։ Սովորել է Շտուտգարտում, Բեռլինում, Մյունխենում։ 1901 թվականից՝ փիլիսոփայության դոկտոր, 1909 թվականից՝ էքստրաօրդինար պրոֆեսոր, 1913 թվականից՝ Մյունխենի համալսարանի օրգանական քիմիայի խորհրդի անդամ, միաժամանակ 1917 թվականից՝ Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցի օրդինար պրոֆեսոր, 1925 թվականից՝ Մյունխենի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ (փոխարինել է Վիլշտետերին)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հորմոնների, ստերոիդների, ալկալոիդների, լեղաթթուների, ինչպես նաև քլորոֆիլի և հեմոգլոբինի քիմիային։ Առաջարկել է (Պաչադինի հետ միաժամանակ) կենսաբանական օքսիդացման ռեակցիաների մեխանիզմը բացատրող դեհիդրացման տեսությունը։ Նոբելյան մրցանակ (1927

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png