Համահայկական Առաջին խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համահայկական Առաջին խաղեր
Համահայկական Առաջին խաղեր
Անցկացման վայր Երևան Երևան Հայաստան Հայաստան
Բացման արարողություն Գառնիի հեթանոսական տաճար
Բացեց Ալբերտ Ազարյան
Փակման արարողություն Հրազդան մարզադաշտ
Ջահը վառեց Ալբերտ Ազարյան
Մարզաձևեր Բասկետբոլ, թեթև աթլետիկա, թենիս, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ և ֆուտբոլ
Բացում Օգոստոսի 23, 1999 թ.
Փակում Սեպտեմբերի 5, 1999 թ.
Քաղաքներ 62
Մարզիկներ 1141
Մեդալներ 37

Համահայկական Առաջին խաղեր, կայացել են Երևանում՝ 1999 թվականի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը։ Խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցվել է Հրազդան մարզադաշտ, որտեղ Ալբերտ Ազարյանը բոցավառել է խաղերի ջահը։ Խաղերին մասնակցել են Հայաստանի և Արցախի Հանրապետության 24 և արտասահմանյան 21 պետությունների 38 քաղաքների 1141 մարզիկ-մարզուհի։ Խաղերի ծրագրում ընդգրկվել են 7 մարզաձևեր՝ բասկետբոլ, թեթև աթլետիկա, թենիս, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ և ֆուտբոլ։ Խաղերի ժամանակ խաղարկվել են ոսկե, արծաթե և բրոնզե 37-ական լրակազմ մեդալներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։