Հակոբ Խլիտչիև
Հակոբ Խլիտչիև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1 (13), 1886 կամ 1886 Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 14, 1963 կամ ապրիլի 16, 1963 Բելգրադ, Հարավսլավիա |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հարավսլավիայի Թագավորություն |
Մասնագիտություն | ճարտարագետ և գիտնական |
Հաստատություն(ներ) | Բելգրադի համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1911) |
Հակոբ (Յակով) Մաթևոսի (Մատվեյի) Խլիտչիև (ռուս.՝ Яков Матвеевич Хлитчиев, սերբ.՝ Јаков Матвејевич Хлитчијев, դեկտեմբերի 1 (13), 1886 կամ 1886, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 14, 1963 կամ ապրիլի 16, 1963, Բելգրադ, Հարավսլավիա), ծագումով հայ ճարտարագետ, նավերի կառուցվածքների տեսության մասնագետ։ Հարավսլավիայի նավաշինական դպրոցի հիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակոբ Խլիտչիևը ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի մաս), հայկական ընտանիքում[1]։
1904 թվականին ոսկե մեդալով ավարտել է Դոնի Ռոստովի դասական գիմնազիան։ Նույն թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի նավաշինության բաժնի ուսանող[1]։
1905-1906 թվականներին Հակոբ Խլիտչիևը հաճախել է Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոց՝ այդ ընթացքում ընդմիջելով համալսարանական ուսումը։ Բուհն ավարտելուց հետո՝ 1911 թվականին, Խլիտչիևը փորձել է աշխատել որպես ինժեներ Բալթյան ինստիտուտի նախագծային բյուրոյում[1], որպես խորհրդատու, որպես ինժեներ է աշխատել նավաշինական չորս ընկերություններում, նրան հետաքրքրել են ռազմական և առևտրային նավերը։
1913 թվականից դասավանդել է հայրենի ինստիտուտում՝ շինարարական մեխանիկայի, առաձգականության տեսության և այլ առարկաների բաժնում, հաջորդ տարի կարդացել է նավերի նախագծման վերաբերյալ դասախոսություններ[1]։ Տիրապետել է ֆրանսերենին, գերմաներենին և անգլերենին։
1915 թվականին դարձել է տեխնիկական մեխանիկայի ադյունկտ։
1916 թվականի սեպտեմբերի 29-ին Պետրոգրադում պսակադրվել է Տատյանա Իվանյուկովայի հետ[2]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թվականի գարնանը, Խլիտչիևը Պետրոգրադից մեկնել է Խերսոն և մասնակցել Խերսոնի պոլիտեխնիկական ինստիտուտի կազմակերպմանը։ 1918 թվականից մինչև 1919 թվականի վերջը դասավանդելուն զուգընթաց եղել է նավաշինարանի տնօրեն։ Կարմիր բանակի ստորաբաժանումների կողմից Խերսոնի գրավումից հետո 1920 թվականի հունվարին մեկնել է Սևաստոպոլ, որտեղից Պոլիտեխնիկական ինստիտուտի իր գործընկեր Ստեպան Տիմոշենկոյի օգնությամբ ֆրանսիական նավով գնացել է Ստամբուլ[2]։
Հետագայում Խլիտչիևն ապրել է Բելգրադում, որտեղ դասավանդել է Բելգրադի համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետում[2]։
1922-1924 թվականներին Խլիտչիևը, շարունակելով դասավանդել, միաժամանակ եղել է Բելգրադի «Կալորիա» ջեռուցման ձեռնարկության տնօրենը[2]։
1925 թվականին Խլիտչիևն ստացել է Հարավսլավիայի թագավորության քաղաքացիություն։ 1932 թվականին նշանակվել է Բելգրադի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի իսկական պրոֆեսոր։ Եղել է Հարավսլավիայում անցկացված տեսական և կիրառական մեխանիկայի միջազգային կոնգրեսների կազմակերպիչ։ Բազմաթիվ գիտական աշխատությունների և ութ գրքերի թարգմանությունների հեղինակ է[1]։
1941 թվականի ապրիլին Բելգրադ գերմանական ներխուժումից հետո Խլիտչիևը ձերբակալվել է և երկու ամիս (մայիս և հունիս) անցկացրել բանտում[2]։ Ռազմական Բելգրադում տեխնիկական մեխանիկայի ամբիոնում նա դասավանդել է նյութերի դիմադրություն։
Պատերազմից հետո Խլիտչիևը ղեկավարել է մեխանիկայի ամբիոնը և Բելգրադի համալսարանում բացել է նավաշինության բաժին։ Նա հիմնադրել և ղեկավարել է Սերբիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի (ՍԳԱԱ) մեքենագիտության ինստիտուտի կիրառական մեխանիկայի բաժանմունքը՝ դառնալով կիրառական մեխանիկայի ընկերության հիմնադիրներից մեկը[1][2]։
1951 թվականի հունվարից՝ ՍԳԱԱ մաթեմատիկական ինստիտուտի գիտաշխատող էր, 1952 թվականից՝ Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետության Ակադեմիական խորհրդի անդամ։ 1955 թվականի հունիսի 10-ին ընտրվել է ակադեմիկոս[1], իսկ հաջորդ տարի անցել է թոշակի։ Ապրել է Բելգրադում։
Մահացել է 1963 թվականին Բելգրադում, թաղված է Նոր գերեզմանատանը։
Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1955 թվականին ընտրվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի իսկական անդամ[1][2]
- Պարգևատրվել է Հարավսլավիայի շքանշաններով և մեդալներով[2]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Општа, Енциклопедија (1978). «Хлитчијев, Јаков (1886—1963)». Мала енциклопедија Просвета. YU-Београд: Просвета.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Межинска, Јелена (1994). «Јаков Матвејевич Хлитчијев». Руси без Русије - Српски Руси. Јанићијевић, Душан-уредник. Београд - Беочин: Дунај & Ефект. էջեր 197–206. ISBN 978-86-82465-02-7.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Наерловић-Вељковић, Наталија (1998). «Јаков Метвејевич Хлитчијев (1886—1963)». Живот и дело српских научника. YU-Београд: Српска Академија Наука и Уметности. էջեր књига 4, стр.231-270.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - САНУ (1958). Годишњак LXIV за 19. YU-Београд: Српска Академија Наука и Уметности. էջեր 274–276.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Милосављевић, М. (1967). «Опроштајни говор на погребу преминулог академика Јакова Хлитчијева». Гласник XV за 1964. YU-Београд: Српска Академија Наука и Уметности. էջեր 15–16.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Билимовић, А. (1967). «Јаков Хлитчијев (1886—1963)». Гласник XV за 1964. Ђ. Лазаревић. YU-Београд: Српска Академија Наука и Уметности. էջեր 17–18.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Обрадовић, Никола (1973). У спомен сто година науке о машинама - осврт на раздобље 1873—1941. YU-Београд: Машински факултет.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Весовић, М (1973). Машински факултет у Београду о равитку наставе и науке - у раздобљу 1945—1973. Д. Поповић. YU-Београд: Машински факултет.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը Սերբիայի գիտությունների ակադեմիայի կայքում(անգլերեն)
- Ռուսական արշիպելագ - Խլիտչիև Յակով Մատվեևիչ
- Косик В. И. Что мне до вас, мостовые Белграда? Очерки о русской эмиграции в Белграде (1920—1950-е годы)
- Կենսագրությունը «Հայազգ» հիմնադրամի հանրագիտարանի կայքում
- Կենսագրությունը ՍԳԱԱ մաթեմատիկական ինստիտուտի կայքում