Կրեատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Creatine neutral.png

Կրեատին (ֆր.՝ creatine, հուն.՝ χρεας` միս), N—մեթիլ-գուանիդինքացախաթթու, օրգանական նյութ։ Մոլային զանգվածը՝ 131, 44, հալման ջերմաստիճանը՝ 315°C։ Լուծվում է տաք ջրում, քիչ քանակությամբ նաև սպիրտում, չի լուծվում եթերում։ Հանքային թթուների ազդեցության տակ վեր է ածվում լակտամի՝ կրեատինինի։ Հիմնային միջավայրում կրեատինը քայքայվում է միզանյութի և մեթիլգլիցինի։ Կրեատինը բացահայտել է (1835 թվական) ֆրանսիացի գիտնական Մ. Շևրյոլը՝ կծկվող մկանների մզվածքում։ Պարունակվում է բոլոր ողնաշարավոր կենդանիների մկաններում, քիչ քանակությամբ՝ նաև նյարդային հյուսվածքներում, արյան մեջ, լյարդում, երիկամներում։ Օրգանիզմում կրեատինիի կենսասինթեզն իրականանում է գլիցին, արգինին և մեթիոնին ամինաթթուներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png