Կոնստանտին Ֆեոկտիստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնստանտին Պետրովի Ֆեոկտիստով (ռուս.՝ Константи́н Петро́вич Феокти́стов; փետրվարի 7, 1926, Վորոնեժ, ԽՍՀՄ - նոյեմբերի 21, 2009, Մոսկվա, Ռուսաստան), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1964), տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ավարտել է Մոսկվայի Ն․ է․ Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1949)։ Տիեզերագնացների ջոկատում է եղել սկսած 1964-ից։ 1964-ի հոկտեմբերի 12-ից 13-ին, Վ․ Մ․ Կոմարովի և Բ․ Բ․ Եգորովի հետ, որպես գիտաշխատող, տիեզերք է թռել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով։ Տիեզերքում մնացել է մեկ օր, որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ։ Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության աշխատանքի հերոս։ Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ֆեոկտիստովը եղել է աշխարհում առաջին առանց զինվորական կոչումի տիեզերագնացը և միակը տիեզերք թռած ԽՍՀ տիեզերագնացների մեջ, ով չի եղել կուսակցական[1]։ Նրա անունով է կոչվում լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։

Կոնստանտին Ֆեոկտիստովի է հետ է կապված ուշագրավ է մի փաստ, 1964 թվականին նա տիեզերք է թռել Նիկիտա Խրուշչովի օրոք, և երկիր վերադառնալուց թռիչքի արդյունքները զեկուցել է Լեոնիդ Բրեժնևին, քանի որ այդ նույն օրը Խրուշչովը ԽՄԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը զիջել էր Բրեժնևին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աշխատություններ[խմբագրել]

  • Константин Феоктистов, Игорь Бубнов. О космолётах. Подзаголовок на тит. листе։ Книга о жизни и работе космонавта-инженера, диалоги о появлении первых космических кораблей, о путях и проблемах развития пилотируемых космических полётов, о космическом будущем человечества. (Серия «Люди и космос»). М.։ Молодая гвардия, 1982.
  • Феоктистов К. П. Траектория жизни. Между вчера и завтра. М.։ Вагриус, 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png