Կոնչերտո գրոսսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնչերտո գրոսսո (իտալ.՝ concerto grocco — մեծ կոնցերտ), XVII—XVIII դդ. անսամբլային-նվագախմբային երաժշտության ժանր, հիմնված մենանվագ մի խումբ նվագարանների (կոնցերտինո) և ողջ անսամբլի կամ նվագախմբի (ռիպիենո, տուտտի) հակադրության վրա։ Կոնցերտի տարատեսակն է։ Ծնունդ է առել XVII դ., Իտալիայում, մենանվագ կոնցերտի հետ գրեթե միաժամանակ։ Սկզբում կոնցերտինոն ընդգրկում էր երկու ջութակի ու թավջութակի նվագամասերը և գեներալ բասը (տրիո-սոնատի կազմը)։ Կոնչերտո գրոսսոները բաղկացած էին տարբեր քանակի (4—7) մասերից, հետագայում լարայինների հետ օգտագործվեցին նաև փողային նվագարաններ, հաստատվեց եռամաս (արագ-դանդաղ-արագ) ձևը։ Կոնչերտո գրոսսոներ են գրել Իտալիայում՝ Ա. Կորելլին, Զ. Տորելլին, Անտոնիո Վիվալդին, Գերմանիայում՝ Գ. Տելեմանը, Յոհան Բախը, Դիհնարե Հենդելը։ Հինավուրց ժանրի վերածնման արաահայաությունն էին Մ. Ռեգերի, է. Կշենեկի, Ի. Մարավինսկու կոնչերտո գրոսսոները (XX դ.)։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png