Ջուզեպպե Տորելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Giuseppe Torelli.jpg

Ջուզեպպե Տորելլի (իտալերեն՝ Giuseppe Torelli; 22 ապրիլի 1658, Վերոնա — 8 փետրվարի 1709, Բոլոնիա), բարոկկո ուղղղության իտալացի երգահան, ջութակահար, ալտահար, մանկավարժ: Նկարիչ Ֆելիչե Տորելլիի եղբայրը: Ապրել և ստեղծագործել է Բոլանիայում (1686—1695, 1701—1709), ինչպես նաև Անսբախում (1697—1699) և Վիեննայում(1699—1701): Զարգացրել է կոնչերտո գրոսսո գործիքային երաժշտության տեսակը, թողել է 30-ից ավել համերգներ շեփորի համար: