Կարլեն Մատինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլեն Մատինյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1956(1956-09-06) (67 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և գրականագետ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1981)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր

Կարլեն Ռաֆայելի Մատինյան(սեպտեմբերի 6, 1956(1956-09-06), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլեն Մատինյանը խնվել է 1956 թվականի սեպտեմբերի 6-ին Թբիլիսիում։ 1973 թվականին ավարտել է Երևանի թիվ 25 միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուներ և գրականություն բաժինը (գերմաներեն)։ 1981 թվականին նշանակվել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի ասիստենտ։ 1981-1986 թվականներին եղել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի արտասահմանյան գրականությունների ամբիոնի ստաժոր-հետազոտող, ապա ասպիրանտ։ Եղել է ասպիրանտական խորհրդի նախագահ։ 1983-1986 թվականներին զուգահեռ սովորել և ավարտել է Մոսկվայի պետհամալսարանի կուսկոմիտեին կից «Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության» բաժինը։ 2000-2001 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի դոկտորանտ[1][2][3]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի «Օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության» ամբիոնի պրոֆեսոր,
  • 2005-2008թթ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր,
  • 1990-2004թթ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ,
  • 1997-2001թթ. Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի տնօրեն։ Օտար լեզուների թեքումով «Մակսեդան» միջնակարգ դպրոցի համահիմնադիր,
  • 1987-1990թթ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի ասիստենտ։

Գիտական աստիճան, կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դոկտորոկան թեմա՝ «20-րդ դարի երկրորդ կեսի ավստրիական դրամատուրգիան», 2002թ., Երևանի պետական համալսարան Թեկնածուական թեմա՝ «Գերմանական ռոմանտիզմի կատակերգությունը», 1986թ., Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան։

Մասնագիտական անդամակցություն և գիտակրթական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011-2018թթ. Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ՀՀ Գիտությունների ազգայի ակադեմիայի Գրականության ինստիտուտում գործող՝ գրականագիտության 003 մասնագիտական խորհրդի (Արտասահմանյան գրականություն) անդամ[4]։
  • 2018 թվականից Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ԵՊՀ-ում գործող՝ Արտասահմանյան գրականության 066 խորհրդի անդամ։
  • 2004-2008 թվականներին եղել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ։
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից գիտակրթական փորձի փոխանակման ծրագրերով գործուղվել է Ճապոնիա (2005, հոկտեմբեր), Հնդկաստան (2005, դեկտեմբեր)։
  • Ավստրիական Գրական Ընկերության հրավերով երկու անգամ եղել է Ավստրիայում, համագործակցել գրողների, գրականագետների հետ, մասնակցել գրականության խնդիրներին նվիրված հեռուստահաղորդումներին։
  • Ակադեմիական փոխանակումների ծրագրով բազմիցս եղել է Գերմանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում։
  • Հայ-գերմանական գրական կապերի խորհրդի անդամ է։ Գիտական զեկույցներով հանդես է եկել Մարտին-Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի և Հայդելբերգի համալսարաններում։
  • Մասնակցել է Հայաստանում և արտասահմանում տեղի ունեցած մի շարք միջազգային գիտաժողովներին։
  • Նրա ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանվել են 16 թեկնածուական ատենախոսություններ։
  • 2016 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային գրականություն, դասագիրք, Երևան, Լույս հրատարակչություն, 1995։
  • 20-րդ դարի երկրորդ կեսի ավստրիական դրամատուրգիան, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2002։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Գերմաներեն-հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ. Բերնհարդ։ Հատվածներ պիեսներից. 20-րդ դարի ավստրիական դրամատուրգիան․- Երևան։ ԵՊՀ հրատ․, 2002
  • Գ. Գրաս։ «Թիթեղյա թմբուկը»․- Երևան։ Նաիրի, 2002. /Երկրորդ վերանայված հրատարակությունը՝ 2014, Անտարես/
  • Պ. Հանդկե։ «Դարպասապահի վախը 11-մետրանոցից»․- Երևան։ Նաիրի հրատարակչություն, 2005 /Երկրորդ վերանայված հրատարակությունը՝ 2020, Անտարես/
  • Ռ. Վելշ։ «Կարմրագանգ վհուկը»․- Երևան։ Գասպրինտ հրատարակչություն, 2007
  • Ց. Դրվենքար։ «Լուսնի հակառակ կողմը»․- Երևան։ Գրասպրինտ, 2007
  • Յ. Ռիխթեր։ «Փոխարինողը»․- Երևան։ Գասպրինտ, 2007
  • Փ. Մաար։ «Մեկ օր կոմանդոր Վալթերի կյանքից»․- Երևան։ Գասպրինտ, 2007
  • Սաքսոն-Անհալտյան պոեզիա։ «Վերջապես անցան սառը օրերը»․- Երևան։ Ապոլոն, 2012
  • Պ. Զյուսքինդ։ «Օծանելիք»․- Երևան։ Անտարես, 2013
  • Գ. Մեյրինք։ «Սարաևոյի պաշարումը», Ավստրիական արձակ ժողովածուում․- Երևան։ Անտարես, 2014
  • Է. Ելինեկ։ «Դաշնակահարուհին»․- Երևան։ Անտարես, 2014
  • Պ. Հանդկե։ «Դանդաղ վերադարձ տուն»․- Երևան։ Անտարես, 2015
  • Մ. Թայզեն։ «Ապակյա Արամը»․- Երևան։ ԻԲԻ-Արմենիա, 2015
  • Հ. ֆոն Դոդերեր։ «Երկու սուտ»․- Երևան։ «Արտ.Գրականություն», N2, 2015
  • Օ. Յելինեկ։ «Իննի մայրը», «Արտ.Գրականություն», N2․- Երևան։ Արտասահմանյան գրականություն հրատ., 2016
  • Լ. Զայլեր։ «Կրուզո»․- Երևան։ Անտարես, 2017
  • Մ. Ֆրիշ։ «Հոմո Ֆաբեր»․- Երևան։ Անտարես, 2017
  • Մ. Ֆրիշ։ «Կապտամորուսը»․- Երևան։ Անտարես, 2018
  • Մ. Ֆրիշ։ «Մոնթոկ»․- Երևան։ Անտարես, 2018
  • Մ. Ֆրիշ։ «Ենթադրենք անունս Գանթենբայն է»․- Երևան։ Անտարես, 2020
  • Պ. Հանդկե։ «Դոն Ժուան»․- Երևան։ Անտարես, 2020
  • Պ. Հանդկե։ «Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ»․- Երևան։ Անտարես, 2020
  • Ռոբերտ Մենասե։ «Մայրաքաղաք»․- Երևան։ Անտարես, 2020
  • Ֆրանց Կաֆկա, «Ամերիկա»։ Հատոր 2․- Երևան։ Անտարես, 2020
  • Յ.Վ. Գյոթե։ «Ճանապարհորդություն Իտալիա»․- Երևան։ Անտարես, 2021
  • Ֆրանց Կաֆկա։ Հ.5., «Նամակները»․- Երևան։ Անտարես, 2022
  • Հայնրիխ Բյոլ։ «Հոգատարության կապանքներում»․- Երևան։ Անտարես, 2021
  • Պ.Հանդկե։ «Երկրորդ սուրը»․- Երևան։ Անտարես, 2022
  • Պ.Հանդկե։ «Մեծ անկումը»․- Երևան։ Անտարես, 2022
  • Տ.Պ. Տրայան։ Շրջանցիկ ճանապարհ, (համատեղ Է.Միլիտոնյանի հետ)․- Երևան։ Վան Արյան, 2023

Հայերեն-գերմաներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիել Վարուժան։ Բանաստեղծություններ, «Մի բուռ մոխիր» ժողովածու․- Օշերսլեբեն։ Ցիտեն հրատարակչություն, 2015
  • Հողը կը խօսի, Եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործություններից.- Երևան։ ԱՍՎ հրատ․, 2015
  • Հայ-գերմանական (Սաքսոն-անհալտյան) ՕԴԱ գերմանական գրական ամսագրում՝ հայ հեղինակների գործերից, Մակդեբուրգ, №3, 2014

Հրապարակախոսական գործերի թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեղծագործել ի հեճուկս գաղափարախոսության, հրապարակախոսական զեկույցներ․- Երևան։ Ասողիկ հրատ., 2022
  • Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարի, հրապարակախոսական զեկույցներ․- Երևան։ Զանգակ, 2022

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Վերնատուն»․ Թարգմանելը «հաճելի տանջանք» է 06․05․2020» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
  2. ««Նոր գիրք»-27/21. Բանաստեղծություններ, մայրաքաղաք, արջ․․․». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
  3. «Գրականագետ, թարգմանիչ Կարլեն Մատինյանը՝ թարգմանության նրբությունների մասին».
  4. «Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտե». bok.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
  5. «Թարգմանական արվեստը՝ ժողովուրդներին կապող կամուրջ. հայտնի են «Կանթեղ» մրցանակի դափնեկիրները». www.newsinfo.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.(չաշխատող հղում)