Կարլեն Դալլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլեն Դալլաքյան
Ծնվել էհունիսի 3, 1929(1929-06-03)[1][2]
ԾննդավայրԱլավերդի, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհոկտեմբերի 13, 2008(2008-10-13)[3] (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1951)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2] (1988)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրականագետ, լրագրող, թարգմանիչ և բանասեր
ԱշխատավայրՀԿԿ[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կարլեն Լևոնի Դալլաքյան (հունիսի 3, 1929(1929-06-03)[1][2], Ալավերդի, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 13, 2008(2008-10-13)[3], Երևան, Հայաստան), հայ խորհրդային կուսակցական և պետական աշխատող, գրականագետ, լրագրող, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1964)։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1951)։ Մինչև 1957 թվականը կատարել է կոմերիտական ղեկավար աշխատանք։

1957-1963 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1963-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ, 1971-1975 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1976-ի հունվարին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ ՀԽՍՀ 8-9 գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, ՀԿԿ Կենտկոմի (1971 թվականից) և ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի (1976 թվականից) անդամ։ Անգլերենից և ռուսերենից թարգմանել է Մարկ Տվենի, Լ․ Պերվոմայսկու և ուրիշ հեղինակների մի շարք գործեր։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլեն Դալլաքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 264