Կարինե Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Եղիազարյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1970(1970-12-27) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն, անգլերեն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու և դոցենտ
ԵրկերՍարգիս Կուկունյանի արշավանքը, Երևան, 2016
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կարինե Եղիազարյան (դեկտեմբերի 27, 1970(1970-12-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում։ Արծաթե մեդալով ավարտելով Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցը՝ 1988 թվականին ընդունվել և 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը։ 1993–1994 թթ. աշխատել է որպես ուսուցչուհի։ 1994–2007 թթ. աշխատել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնում որպես ավագ լաբորանտ։ 2008 թվականից ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս է։ 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Սարգիս Կուկունյանի արշավանքը հայ ազգային–ազատագրական պայքարի խորապատկերում» թեմայով։ Մեկ մենագրության և մոտ մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]