Խաստուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խաստուր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԱլաշկերտի գավառակ
Այլ անվանումներԽանզըր, Խանզիր, Խանձըր, Խանձիր, Խանձր, Խասդար, Խասդուր, Խասթիր, Խացտուր, Խացտուր-Խանզիր, Խոստուր, Հացտուն, Հացտուր, Հացտուր-Խանզիր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխաստուրցի
Ժամային գոտիUTC+3
-

Խաստուր, Խոստուր, Հացտուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում։ Գտնվում էր Արածանիի աջ կողմի վտակ Շառիան գետի ձախ կողմում, Ալաշկերտից 12 կմ հարավ-արևմուտք, Էրզրում տանող ճանապարհի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հ. Մանանդյանի Խաստուրը կարող է լինել Պևտինգերյան քարտեզում նշված Խադաս ճանապարհային կայանը։

Ըստ ավանդության, հայ նախարարները Խաստուրից հետ են դարձրել Վարդան Մամիկոնյան սպարապետին, որն ուզեցել է գնալ Բյուզանդիա։

1827-1858 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գյուղի բնակչության մի մասը գաղթեց Կովկաս։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել և մեծ մասամբ բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածների մեծ մասը բնակություն են հաստատել Ալեքսանդրապոլի գավառի Քյավթառլու (այժմ Փանիկ) գյուղում։Նաև Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում։

1970 թվականին Հայաստանում Խաստուրից գաղթածներից գրի են առնվել Սասնա ծռեր էպոսի երկու պատումներ։1828-1829 ռուս- թուրքական պատերազմի ժամանակ Խաստուրից 28 ընտանիք եկել,և հիմնել են Վերին Ադիաման(այժմ`Վերին Գետաշեն) գյուղը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1820-1829 թվականներին ուներ 500 տուն, XIX դարի վերջերին` 300 տուն, 1909 թվականին՝ 55 տուն, իսկ 1915 թվականին՝ 171 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կային ընդարձակ մարգագետիններ, պարտեզներ և բանջարանոցներ, որոնք շրջապատված էին ուռենու, բարդու ծառերով։ Գործում էր 10 ջրաղաց։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Ներսես Շինող կաթողիկոսը (641-661)։ Եկեղեցին (ուներ ընդարձակ սրահ և խորանի պատի վրա փորագրված խաչքանդակներ) երկու անգամ հրդեհել է Լենկթեմուրի զորքը։

Խաստուրի շրջակայքում կային նշանավոր ուխտատեղիներ, որոնք գտնվում էր Խանումի քոշք կոչված աշտարակի մոտակայքում։

Ս. Աստվածածին եկեղեցուց հյուսիս գտնվում էր ընդարձակ գերեզմանատունը՝ 5000 քանդակազարդ տապանաքարերով։

Գյուղի մոտակայքում է գտնվում Թուխ Մանուկ կամ Ս. Աստվածածին ուխտատեղին, որտեղ հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան։

Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է գրչության կենտրոն։

Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաստուրում է ապրել և գործել մատենագիր Խաչատուր Քուրդքանցին (XVIII դար)։

Գյուղում են ծնվել բանասաց Մանուկ Թորոսյանը (1864-1958) և դիրիժոր Իսպիր Խարաջանյանը (1908-?)[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 682

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 33