Ամատ (Ալաշկերտի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամատ
Գյուղ
Ամատ
Ամատ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԱլաշկերտի գավառակ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունամատեցի
Ամատ (Ալաշկերտի գավառ) (Աշխարհ)##
Ամատ (Ալաշկերտի գավառ) (Աշխարհ)

Ամատ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում (պատմ. Բագրևանդ), Արածանի գետի վերին ավազանում, Կալո և Ախտե վտակների միջև։

Ամատից հյուսիս, ձորակի եզրին, գտնվում էր Նորելուկ անունով ուռենու ծառաստանը, որն ուխտատեղի էր (ենթադրվում է, որ ծառաստանի պաշտամունքը Բագրևանդում մնացել էր հեթանոսական ժամանակներից, երբ հայերի մոտ տարածված էր անտառապաշտությունը)։

Գյուղը հայտնի իր սառնորակ աղբյուրներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամատը եղել է Ամատունիների սեփականությունը։ Ամատից հայերը տեղահանվել և կոտորվել են 1914-1918 թվականներին` Մեծ Եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թթ. ուներ 113 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ 4 ջրաղաց և 2 առևտրական կրպակ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամատից մոտ 5 կմ հյուսիս, լեռան գագաթին էր Ամատա բերդը։ Մինչև Մեծ եղեռնը գյուղն ուներ փայտաշեն եկեղեցի։ Ամատը և նրա շրջակայքը լի էր հնություններով` գերեզմանոց, խաչարձան և այլն։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր ուսումնարան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 210 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 276