Կարինա Անդոլենկո
Կարինա Անդոլենկո ռուս.՝ Карина Вячеславовна Андоленко | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1987[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ժանրեր | թատրոն և Կինեմատոգրաֆիա |
IMDb | ID 3744096 |
Կարինա Վյաչեսլավովնա Անդոլենկո (ռուս.՝ Кари́на Вячесла́вовна Андóленко, սեպտեմբերի 20, 1987[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարինա Անդոլենկոն ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 20-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում, թատերական ընտանիքում։ Նրա տատն ու պապը եղել են խուլուհամր։ Վաղ տարիքից Կարինա Անդոլենկոն խաղացել է խուլուհամր մարդկանց համար նախատեսված ներկայացումներում, որ բեմադրվում էին Խուլուհամրերի մշակույթի տանը։ Տասներկու տարեկան հասակից Կարինա Անդոլենկոն հաճախել է թատերական ստուդիա, ավարտել է երաժշտական դպրոց, որտեղ սովորել է դաշնամուրի դասարանում։
2009 թվականին Կարինա Անդոլենկոն ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Կոնստանտին Ռայկինի կուրս)[2]։
Իր առաջին թատերական դերը Կարինա Անդոլենկոն խաղացել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դիպլոմային աշխատանքում, որ եղել է «Վալենսիայի խենթերը» (ռուս.՝ «Валенсианские безумцы») ներկայացումը։ 2008 թվականին Կարինա Անդոլենկոն խաղացել է իր երկրորդ դիպլոմային դերը «Սատիրիկոն» թատրոնի բեմում՝ կատարելով Կրուգլովայի դերը «Ամեն օր բարեկենդան չի լինի» (ռուս.՝ «Не всё коту масленица») ներկայացման մեջ։ Կրթությունն ավարտելուց հետո Կարինա Անդոլենկոն Կոնստանտին Ռայկինի կողմից հրավիրվել է այդ թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է մինչև 2011 թվականը։
2008 թվականին Կարինա Անդոլենկոն, որ սովորում էր չորրորդ կուրսում, ստացել է իր առաջին գլխավոր դերը կինոյում՝ նկարահանվելով «Վարդեր Էլզայի համար» (ռուս.՝ «Розы для Эльзы») քրեական դրամայում։ Դրանից հետո նա սկսում է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում ու հեռուստասերիալներում։
2013 թվականին Կարինա Անդոլենկոն սկսել է աշխատել Մոսկվայի նահանգային թատրոնում, որ ղեկավարում է Սերգեյ Բեզռուկովը[3]։ Դերասանուհին խաղում է Ալեքսանդր Օստրովսկու քանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Нашла коса на камень» ներկայացման մեջ[4][5] և «Սիրանո դը Բերժերակ» ներկայացումում, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի մարտի 28-ին։
Կարինա Անդոլենկոն ձախլիկ է։
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սատիրիկոն» թատրոն
- 2008 – «Ամեն օր բարեկենդան չի լինի», Ալեքսանդր Օստրովսկի (ռեժիսոր՝ Կոնստանտին Ռայկին) – Դարյա Կրուգլովա
- Մոսկվայի նահանգային թատրոն
- 2013 – «Нашла коса на камень», Ալեքսանդր Օստրովսկի (ռեժիսոր՝ Սերգեյ Բեզռուկով) – Լիդիա Չեբոքսարովա
- 2015 – «Սիրանո դը Բերժերակ», Էդմոն Ռոստան (ռեժիսոր՝ Սերգեյ Բեզռուկով) – Ռոքսանա
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ֆ | Վարդեր Էլզայի համար | Розы для Эльзы | Տանյա Լեպյոշկինա (Էլզա) |
2009 | ֆ | Արոսու վալս | Рябиновый вальс | Պոլինա |
2009 | ֆ | Судьбы загадочное завтра | Նաստյա | |
2010 | ֆ | Հարուստ Մաշան | Богатая Маша | Մաշա Կրասնովա |
2010 | ֆ | Ուժեղ թույլ կին | Сильная слабая женщина | Լենա |
2010 | ֆ | Քարավանների որսորդներ | Охотники за караванами | Աննա |
2010 | ֆ | Որսի պատրանք | Иллюзия охоты | Օլգա Պոդոլսկայա |
2010 | ֆ | Հետ դեպի ԽՍՀՄ | Назад в СССР | Նատաշա |
2011 | ֆ | Համբույր պատի միջով | Поцелуй сквозь стену | Ալիսա Իգորևնա Պավլովսկայա |
2011 | ս | Դեպքը եղել է Կուբանում | Дело было на Кубани | Տատյանա Չերկեսովա |
2011 | ֆ | Ծարավ | Жажда | Աննա |
2011 | ֆ | Ստորության թվաբանություն | Арифметика подлости | Մարինա Կազանցևա |
2011 | ֆ | Ռեյդեր | Рейдер | Մաշա |
2011 | ֆ | Հանելուկ Վերայի համար | Загадка для Веры | Վերա |
2012 | ֆ | Միլիոնատեր | Миллионер | Լենա |
2012 | ս | СОБР | Յարոսլավա | |
2012 | ֆ | Իմ սիրելի հանճարը | Мой любимый гений | Նադյա |
2012 | ֆ | Տերեփուկներ Վասիլիսայի համար | Васильки для Василисы | Վասիլիսա |
2012 | ս | Վիշապի համախտանիշ | Сидром дракона | Լիդիա Սավչենկո (երիտ. տարիքում) |
2012 | ֆ | Ամանորյա կին | Новогодняя жена | Դաշա |
2012 | ֆ | Отдам котят в хорошие руки | Կատյա | |
2012 | ֆ | Խավար թագավորություն | Тёмное царство | Նեգինա |
2013 | ս | Վանգելիա | Вангелия | Օլգա |
2013 | ֆ | Կրքեր ըստ Չապաևի | Страсти по Чапаю | Տատյանա Մալցևա |
2013 | ֆ | Խոսիր ինձ հետ սիրո մասին | Поговори со мною о любви | Տանյա Պետրունինա |
2013 | ֆ | Սպասել սիրուն | Дождаться любви | Ալինա |
2013 | ս | Մոխիր | Пепел | Աննուշկա |
2014 | ս | Թարգմանիչ | Переводчик | Դունյա |
2014 | ֆ | Հայր Սոֆյայի համար | Папа для Софии | Վարվառա Կուլիկովա |
2014 | ֆ | Քածերի պատերազմ | Сучья война | Լյուբա |
2014 | ֆ | Неваляшка-2 | Կատյա | |
2014 | ֆ | Երջանիկ կյանքի մոդել | Модель счастливой жизни | Իրինա |
2015 | ֆ | Խորհրդավոր կիրք | Таинственная страсть | Տատյանա |
2015 | ֆ | Չմտածված կյանք | Непридуманная жизнь | Կատյա Տրապեզնիկովա |
2015 | ս | Գեղեցկության թագուհի | Королева красоты | Կատերինա Պանովա |
2016 | ֆ | Քեզնից հետո | После тебя | |
2016 | ֆ | Չինական Նոր տարի | Китайский Новый год | Սվետլանա |
2017 | ֆ | Բժիշկ Աննա | Доктор Анна | Աննա Սավելևա |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 – Կինոյի դերասանների «Созвездие» VIII միջազգային փառատոնի մրցանակ կնոջ լավագույն գլխավոր դերի համար (ֆիլմ «Արոսու վալս» (ռուս.՝ «Рябиновый вальс»), ռեժիսորներ՝ Ալյոնա Սեմյոնովա, Ալեքսանդր Սմիրնով),
- 2012 – Մոսկվայի երիտասարդական կինոյի «Отражение» IV բաց փառատոնի մրցանակ կնոջ լավագույն գլխավոր դերի համար (ֆիլմ «Ստորության թվաբանություն» (ռուս.՝ «Арифметика подлости»), ռեժիսոր՝ Ալեքսեյ Լիսովեց)[6],
- 2014 – Օմսկի նորամուտների «Движение» ազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Թարգմանիչ», ռեժիսոր՝ Անդրեյ Պրոշկին)[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Карина Андоленко». Вокруг ТВ. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Актриса театра и кино Карина Андоленко». Русское радио. 10 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ ««Нашла коса на камень». Спектакль в постановке Сергея Безрукова». Телеканал «Культура». 22 декабря 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «В Петербурге представили спектакль «Нашла коса на камень»». Piter.TV. 8 декабря 2014. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «IV Московский Открытый Фестиваль молодёжного кино «Отражение»» (русский). Вокруг ТВ. 2012-11. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. ««Лучшая актриса» — Карина Андоленко, фильм «Арифметика подлости»»
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ ««Без кожи» получил гран-при на кинофестивале «Движение»». Российская газета. 28.04.2014. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Карина Андоленко на сайте Московского Губернского театра Արխիվացված 2014-12-04 Wayback Machine
- Светлана Усанкова. — Критика«Карина Андоленко: как даются кинорекорды» (русский). Киножурнал «Наш фильм». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Актриса Карина Андоленко в гостях у программы «Доброе утро»» (русский). Первый канал — Интервью. 2012 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Музей знаменитых харьковчан։ Карина Андоленко
|