Կանաչ փայլատակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ փայլատակում Սանտա Կրուզում (Կալիֆորնիա)
Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում նկատվել է կեղծ միրաժային կանաչ փայլատակում

Կանաչ փայլատակում կամ կանաչ փայլ կամ ճառագայթ (green flash կամ green ray), օդերևութաբանական օպտիկական երևույթ, որն այսօր օդի աղտոտվածության հետևանքով առաջացած սահմանափակ տեսանելիության պատճառով սովորաբար կարելի է դիտել միայն բաց ծովում, բարձր լեռներում, անապատում կամ բաց տեսարանով այլ վայրերում։ Այն տեղի է ունենում մայրամուտի կամ արևածագի ժամանակ և կարող է դիտվել որպես «կանաչ փայլ» Արեգակի սկավառակի վերին եզրի գագաթին։ Երբեմն «կանաչ բռնկում» է հայտնվում նաև արևի մայր մտնելուց հետո։

Կանաչ տեսքը սովորաբար տևում է ոչ ավելի, քան երկու վայրկյան, 0-ից +1 մեծությամբ կետի տեսքով։ Հազվադեպ, կանաչ բռնկումը կարող է նմանվել մայրամուտից կամ արևածագից բարձրացող կանաչ ճառագայթի։

Կանաչ բռնկումները տեղի են ունենում այն պատճառով, որ Երկրի մթնոլորտը կարող է հանգեցնել Արեգակի լույսի տարալուծում կամ ռեֆրակցիա տարբեր գույների։ Կանաչ բռնկումները միանման երևույթների մի խումբ է, որոնք առաջանում են մի քանի տարբեր պատճառներից, և, հետևաբար, կանաչ առկայծումների որոշ տեսակներ ավելի տարածված են, քան մյուսները[1]։

Դիտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ բռնկումները կարող են դիտվել ցանկացած բարձրությունից։ Դրանք սովորաբար երևում են անխոչընդոտ հորիզոնում, օրինակ՝ օվկիանոսում, բայց հնարավոր են նաև ամպերի և լեռների գագաթների վրա։ Նրանք կարող են առաջանալ ցանկացած լայնության վրա, թեև հասարակածում բռնկումը հազվադեպ է տևում մեկ վայրկյանից ավելի[2]։

Կանաչ բռնկումը կարող է դիտվել նաև Լուսնի և հորիզոնում գտնվող պայծառ մոլորակների, ներառյալ Վեներայի և Յուպիտերի հետ կապված[2][3][4]։ Հորիզոնի լայն տեսադաշտի շնորհիվ օդաչուները կանոնավոր կերպով նկատում են կանաչ շողեր, հատկապես, երբ թռչում են դեպի արևմուտք, երբ մայրամուտը դանդաղում է[2]։ Եթե մթնոլորտը շերտավորված է, ապա կանաչ բռնկումը կարող է երևալ որպես փայլատակումների շարք[2]։

1960 թվականին Վատիկանի աստղադիտարանում դիտելիս Դ. Կ. Ջ. Օ'Քոնելն արել է մայրամուտին կանաչ փայլի առաջին գունավոր լուսանկարը[2]։

Ֆիզիկական բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ փայլի առաջացում

Արեգակի սպիտակ լույսը բեկվում է երկրագնդի մթնոլորտում՝ կախված ալիքի երկարությունից և այդպիսով բաժանվում է սպեկտրալ գույների (դիսպերսիաԿապույտ լույսը բեկվում է ավելի շատ, քան կանաչը, որն իր հերթին ավելի շատ է բեկվում, քան դեղինը և կարմիրը։ Քանի որ լույսն առավել չափով բեկվում է հորիզոնի մոտ, մայր մտնող արևի վերջին հարթ աղեղային հատվածն այստեղ բաժանվում է իր սպեկտրալ գույների։

Այսպիսով, արևի հատվածն ունի կարմիր, կանաչ և կապույտ արևի եզր։ Այնուամենայնիվ, տարբերությունները շատ փոքր են և կազմում են արևի տեսանելի տրամագծի միայն վաթսուներորդը՝ արևի կարմիրից մինչև կապույտ եզրը։ Երբ կարմիր և դեղին ներքին շրջանակներն առաջինն են կարգավորվում, հորիզոնից վեր մնում են միայն կանաչ և կապույտ եզրերը։ Եվ քանի որ, կապույտ լույսը ենթակա է ուժեղ ցրման երկրագնդի մթնոլորտում, հետևաբար, հազիվ տեսանելի է դառնում արևային սկավառակի վրա։ Սովորաբար միայն կանաչ գույնն է մնում (դեղինի և կապույտի միջև լույսի սպեկտրում), ինչն էլ հնարավոր է դառնում տեսնել մի քանի վայրկյան։

Սան Ֆրանցիսկոյում մայրամուտին կանաչ փայլատակման զարգացումը

Անդրադարձում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն կանաչ փայլը կարելի է տեսնել նաև մայրամուտի ավարտին երևացող դեղնակարմիր արևի սկավառակի վերևում։ Այս երեւույթը կարելի է բացատրել լույսի բեկման և անդրադարձման փոխազդեցությամբ։ Արևի սկավառակը քայքայված և դեֆորմացված է թվում, երբ այն հասնում է հորիզոնին, քանի որ օդի ստորին՝ ավելի տաք շերտերը սահմանակցում են օդի սառը՝ ավելի խիտ շերտերի հետ։ Լույսն անդրադառնում է իրարից կտրուկ տարբերովող ջերմաստիճաններով օդի (ավելի խիտ միջավայրից դեպի նոսր) բաժանման սահմանից շատ փոքր կրիտիկական անկյան տակ, և արեգակնային սկավառակը վերին ծայրում ուռուցիկ է թվում։ Այս լույսի ճառագայթներն այսպիսով ծածկվում են դիտորդի տեսադաշտից մեծ հեռավորության վրա գտնվելով և, հետևաբար, ենթակա են նաև ալիքի երկարությունից կախված լույսի ամենաշատ բեկման։ Արեգակի լրիվ մայրամուտից հետո (կանաչ բռնկման բացատրության նման), լույսի կանաչ ալիքի մասնաբաժինն ամենաուշն է հասնում դիտողի աչքին (տես կից գտնվող նկարը)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ փայլատակմանը ընթացքում երևում են կապույտ և մանուշակագույն երանգները

Կապույտ, մանուշակագույն փայլատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի բացառիկ բարձր թափանցելիության պայմաններում հնարավոր է նաև դիտել կապույտ և նույնիսկ մանուշակագույն բռնկում[5]։ Նման երեւույթը չափազանց հազվադեպ է։ Այնուամենայնիվ, երբեմն կապույտ լույսի քանակը բավարար է լինում, որպեսզի տեսանելի լինի որպես «կապույտ առկայծում»[6][7]։

Նաև չափազանց հազվադեպ է «կարմիր ճառագայթ» դիտելը։ Կարմիր ճառագայթը հայտնվում է այն պահին, երբ արեգակնային սկավառակի ստորին եզրը հայտնվում է սկավառակի մնացած մասը ծածկող ամպի հստակ ձևավորված եզրի տակ։ Միևնույն ժամանակ Արեգակի բարձրությունը հորիզոնին առավելագույնս մոտիկ պետք է լինի, իսկ օդը` ամբողջովին թափանցիկ։ Երևույթի ֆիզիկան նման է վերը նկարագրված կանաչ փնջի ֆիզիկային։

Կանաչ երիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին եզրը կանաչ է, իսկ ստորինը՝ կարմիր, քանի որ արևը մայր է մտնում Գոլդեն Բրիջ կամրջի հետևում

Երբ աստղագիտական օբյեկտն իջնում կամ բարձրանում է հորիզոնի նկատմամբ, նրա արձակած լույսն անցնում է Երկրի մթնոլորտով, որն աշխատում է որպես պրիզմա, որը բաժանում է լույսը տարբեր գույների։ Աստղագիտական օբյեկտի վերին եզրի գույնը կարող է դառնալ կանաչից, կապույտից մինչև մանուշակագույն՝ կախված տարածության մեջ մթնոլորտի աղտոտվածության կոնցենտրացիայի նվազումից[8]։ Աստղագիտական օբյեկտի ստորին եզրը միշտ կարմիր է։

Մայրամուտի կանաչ երիզն ու փայլատակումները

Կանաչ երիզը շատ բարակ է և դժվար կամ անհնար է տեսնել անզեն աչքով։ Սովորական պայմաններում աստղագիտական օբյեկտի կանաչ եզրն ավելի է խամրում, երբ աստղագիտական օբյեկտը գտնվում է հորիզոնից շատ ցածր՝ մթնոլորտային կարմրության պատճառով[9], բայց երբեմն պայմանները ներում են, որ հորիզոնից անմիջապես վերև կանաչ եզրը տեսանելի լինի։

Հետևյալ մեջբերումը նկարագրում է այն, ինչը, հավանաբար, եղել է կանաչ երիզի ամենաերկար դիտարկումը, որն ինչ-որ պահերի, հավանաբար կարող էլ լինել կանաչ փայլատակում։ Այն 35 րոպե շարունակ երևացել և անհետացել է Ռիչարդ Էվելին Բիրդի խմբի անդամներին Անտարկտիկայի Փոքր Ամերիկայի հետախուզական բազայից 1934 թվականին

Մակերևույթը սրընթաց փոխվում էր, և երբ աչքերը շրջվեցին դեպի հարավ, նրանք տեսան մի փոքրիկ, բայց փայլուն կանաչ կետ, որտեղ արևի վերին եզրի վերջին ճառագայթը կախված էր երկնքի վրա։ Այն տևեց նկատելիորեն երկար, առնվազն մի քանի վայրկյանից անմիջապես անհետացավ, և նորից բռնկվեց։ Ընդհանուր առմամբ, այն մնաց հորիզոնում կարճ ընդհատումներով երեսունհինգ րոպե։

Երբ այն մի պահ անհետացավ, թվում էր, թե այն փակվել է մի փոքրիկ ժայթքման, հորիզոնի անհարթության պատճառով, որն առաջացել էր խոչընդոտի մակերեսից։

Նույնիսկ գլուխը մի քանի դյույմ վեր բարձրացնելով, այն վերանում էր և նորից հայտնվում, իսկ տեսադաշտից վերջնականապես անհետանալուց հետո այն կարելի էր նորից տեսնել՝ անտենայի մի քանի աստիճան բարձրանալով։

Մակերևույթը սրընթաց փոխվում էր, և երբ աչքերը շրջվեցին դեպի հարավ, նրանք տեսան մի փոքրիկ, բայց փայլուն կանաչ կետ, որտեղ արևի վերին եզրի վերջին ճառագայթը կախված էր երկնքի վրա։ Այն տևեց նկատելիորեն երկար, առնվազն մի քանի վայրկյանից անմիջապես անհետացավ, և նորից բռնկվեց։ Ընդհանուր առմամբ, այն մնաց հորիզոնում կարճ ընդհատումներով երեսունհինգ րոպե։
Երբ այն մի պահ անհետացավ, թվում էր, թե այն փակվել է մի փոքրիկ ժայթքման, հորիզոնի անհարթության պատճառով, որն առաջացել էր խոչընդոտի մակերեսից։
Նույնիսկ գլուխը մի քանի դյույմ վեր բարձրացնելով, այն վերանում էր և նորից հայտնվում, իսկ տեսադաշտից վերջնականապես անհետանալուց հետո այն կարելի էր նորից տեսնել՝ անտենայի մի քանի աստիճան բարձրանալով [ sic[10] ][11]։

Հետախույզները կանաչ եզրագծի առկայծումները կարող էին 35 րոպե դիտել, եթե առկա լիներ Արեգակի միրաժային էֆեկտ։

Կանաչ երիզն առկա է ամեն մայրամուտին, բայց այն չափազանց բարակ է անզեն աչքով տեսնելու համար։ Հաճախ կանաչ եզրը վերածվում է կանաչ փայլի և հակառակը՝ նույն մայրամուտի ժամանակ։ Կանաչ եզրը դիտելու լավագույն ժամանակը մայրամուտից մոտ 10 րոպե առաջ է[9]։ Այդ պահին դեռ վաղ է ցանկացած խոշորացում օգտագործել (հեռադիտակ կամ աստղադիտակ) ուղղակիորեն Արեգակին նայելու համար՝ առանց աչքերին հնարավոր վնաս հասցնելու (իհարկե, անվտանգ դիտման համար կարել է խոշորացված պատկերն արտապատկերել թղթի վրա)։ Արևը հորիզոնին մոտենալուն զուգընթաց կանաչ եզրն ավելի խամրում է՝ մթնոլորտի կարմրելու պատճառով[9]։ Համաձայն վերոհիշյալի, հավանաբար ճիշտ է եզրակացնել, որ թեև կանաչ երիզն առկա է յուրաքանչյուր մայրամուտի ժամանակ, սակայն կանաչ բռնկումն ավելի հազվադեպ է լինում՝աստղագիտական օբյեկտների միրաժի պատճառով։

Կիսալուսնի ժամանակ Լուսնի տերմինատորի վրա՝ խառնարանների եզրերին տեսանելի են կանաչ փայլատակումներ

Լուսին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցությունը կարելի է տեսնել նաև լուսնի տերմինատորի վրա (լույս ու ստվերի սահմանի վրա), երբ այն շատ մոտ է հորիզոնին։ Այս դեպքում լուսնի խառնարանների եզրերը, որոնք դեռևս վառ լուսավորված են արևից, կանաչ փայլում են դրանց հետևում գտնվող ստվերային տարածքների դիմաց։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Վեռնի նկարագրած «Էտրուսկյան ծաղկաման»[12], Հավայան կղզիներում դիտված մայրամուտի ստորադաս միրաժի փուլ

Ժյուլ Վեռնի 1882 թվականի «Կանաչ ճառագայթ» վեպն օգնել է հանրահռչակել կանաչ փայլատակման ֆենոմենը[12]։ Հեղինակը նկարագրել է արևի միրաժային պատկերը՝ այն անվանելով «էտրուսկյան ծաղկաման», Երբ մայրամուտը զարգանում է, էտրուսկյան ծաղկամանի ձևը դանդաղորեն փոխվում է. ծաղկամանի ցողունը կարճանում է այնքան ժամանակ, մինչև իսկական և միրաժավորված Արևները նոր ձև են ստեղծում՝ հունարեն օմեգա Ω տառի նման։

1986 թվականին նկարահանված համանուն՝ «Կանաչ ճառագայթ» ֆիլմում օգտագործում է կանաչ փայլատակումը ըստ Վեռնի գիրքի սյուժեի։

Կանաչ փայլատակմամբ ոգեշնչված կամ հիշատակված բազմաթիվ այլ գործեր կան։ Մասնավորապես՝

  • Ժյուլ Վեռնի 1905 թվականի «Փարոսն աշխարհի ծայրին» վեպը[13]
  • Մարիո Կաստելնուովո-Տեդեսկոն 1916 թվականին ստեղծագործել է մենահամերգային դաշնամուրային ստեղծագործություն՝ «Կանաչ ճառագայթ» (Il raggio verde) օպ. 9, որը պատկերում է երեւույթի երաժշտական/հուզական տպավորությունը։
  • Ջոն Դ. Մակդոնալդի 1962 թվականի «Կանաչի բռնկումը» վեպը օգտագործում է կանաչ փայլատակումը որպես պատմության իրադարձությունների հիմնական լեյտմոտիվ։ 1984 թվականին այն ադապտացվել է «Կանաչի բռնկումը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Էդ Հարիսը և Բլեր Բրաունը։
  • Վիկտորիա Հոլթի 1976 թվականի «Սիրամարգի հպարտությունը» վեպպում որպես սյուժետային գործիք օգտագործված կանաչ փայլատակումը և օպալն անվանվել են այդ երևույթի անունով։
  • Ուիլյամ Ս. Բերրոուզի 1981 թվականի «Կարմիր գիշերվա քաղաքները» վեպը
  • Էլիզաբեթ Վեյնի 2012 թվականի վեպը «Կոդի անունը Ճշմարտություն»[14]
  • «Կանաչ ճառագայթը» նվագախմբային երաժշտության ստեղծագործություն, որը կազմվել է Գևին Բրայերսի կողմից և առաջին անգամ հնչել է 1991 թվականին[15]
  • Կարլ Հիասենի 2005 թվականի դեռահասների համար «Flush» վեպում սյուժեի ողջ ընթացքում առկա է կանաչ փայլատակումը։
  • «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին», 2007 թվականի ֆիլմի սյուժեում կանաչ շողեր կան, որոնք ըստ ծովահենների բանահյուսության վկայում են, որպես ազդանշան, որ հոգին վերադարձել է մեռելներից։
  • Ամերիկացի ֆանտաստիկայի հեղինակ Բրենտ Ուիքսի «Լայթբերնգեր» սերիալի հերոսները կանաչ բռնկումն անվանում են «Օրհոլամի թարթում»։
  • 2012 թվականին նկարահանված «Կապույտ ծովածոց. զարթոնքը» հեռուստաֆիլմում ցուցադրվում է կանաչ փայլ, երբ կղզում հայտնված Էմման և Դինը դիտում են մայրամուտը։
  • Pokémon Sun & Moon անիմե «Rising from the Ruins!» Դրվագ 982 - Ash's Rockruff-ը վերածվում է Lycanroc-ի, քանի որ կանաչ բռնկումը տեղի է ունենում մթնշաղին և բացահայտում է մինչև այդ ժամանակ անհայտ Lycanroc-ի նոր՝ Մթնշաղաձև տեսակը (Dusk Form):
  • Մարգարեթ Ուայ Բրաունի «Գաղտնի երգը» բանաստեղծությունում նկարագրում է «արևի առաջին կանաչ լույսը»։
  • Նիկոլայ Զաբոլոցկիի «Կանաչ ճառագայթ» բանաստեղծությունում(1958)[16]։
  • Անտոն Չեխովի Մենամարտ պատմվածքում (1891) Գլուխ XIX-ում արևածագի տեսարանում
  • Սոբոլևի «Կանաչ ճառագայթ» (1954) գրքում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Սևծովյան նավատորմի պարեկային նավերում ծառայող նավաստիները համոզված են, որ այն տեսնողին երջանկություն է սպասվում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Young, A. (2006). «Green flashes at a glance». San Diego State University page. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Maunder, Michael (2007). Lights in the Sky: Identifying and Understanding Astronomical and Meteorological Phenomena. Springer. էջեր 72–73. ISBN 978-1846287619. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. Nave, C.R. «Red Sunset, Green Flash». Georgia State University. HyperPhysics. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
  4. O'Connell, D.J.K. (1958). «The green flash and other low sun phenomena». Castel Gandolfo: Vatican Observatory, Ricerche Astronomiche. Harvard. 4: 7. Bibcode:1958RA......4.....O.
  5. «Կապույտ և մանուշակագույն կայծակ Լա Պալմայի վրա».
  6. The Green Flash, BBC Weather online. Retrieved 2009-05-07. Արխիվացված 28 Օգոստոս 2010 Wayback Machine
  7. «Observed colors of "green" flashes».
  8. Dispersive refraction by webexhibits.org.
  9. 9,0 9,1 9,2 Green and red rims by Andrew T. Young.
  10. Garner, Bryan A. (2001). «sic». A Dictionary of Modern Legal Usage (2nd ed.). USA: Oxford University Press. էջեր 806–807. ISBN 978-0-19-514236-5.
  11. Owen, Russell (1929 թ․ հոկտեմբերի 23). «Explorers see phenomenon in Pole area: Byrd party watches 'Green Flash' blaze in sky at Little America». San Francisco Chronicle. էջ 5. as quoted in Young, Andrew T. «Annotated bibliography of mirages, green flashes, atmospheric refraction, etc». Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  12. 12,0 12,1 Jules Verne (1883). The green ray, tr. by M. de Hauteville (English). Oxford University.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Verne, Jules (2001). The Lighthouse at the End of the World. Amsterdam: Fredonia Books. էջ 84. ISBN 9781589630949.
  14. CODE NAME VERITY | Kirkus Reviews (անգլերեն).
  15. «The Green Ray». Gavin Bryars. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  16. Лощилов И. Е. Стихотворение Н. А. Заболоцкого «Зелёный луч» и его источники // Герценка : Вятские записки : [Науч.-попул. альм.]. —Киров, 2003. — В. 4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ փայլատակում» հոդվածին։