Կապույտ լուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիալուսին

Կապույտ լուսին (անգլ.՝ Blue Moon), աստղագիտական եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ երկրորդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար։ Հազվագյուտ երևույթ է։ Դիտվում է միջինը 2,7154 տարին մեկ։ Տարբեր երկրներում, տարբեր ժամանակ կոչվել է յուրովի։

Անվանումը[խմբագրել]

Անվանումը կապված չէ Լուսնի գունավորման հետ, այլ անգլերեն «Once in a Blue Moon» դարձվածքից է։ Այն թարգմանվում է «Մի անգամ կապույտ լուսնի ժամանակ» և հավասարազոր է հայկական «էշի զատկին» արտահայտությանը, նշանակում է անհնարին կամ խիստ հազվագյուտ երևույթ։

Կապույտ լուսնի հայտնվելու աղյուսակ[խմբագրել]

Հավելյալ տասներեքերորդ լիալուսինը հիմնականում հայտնվում է 31 օր ունեցող ամիսներում։

Տարի Լիալուսին Կապույտ լուսին
2012 օգոստոսի 2 օգոստոսի 31
2015 հուլիսի 2 հուլիսի 31
2018 հունվարի 2 հունվարի 31