Կայծակ Առաքել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կայծակ Առաքել
Դիմանկար
Ծնվել է1867(1867)
ԾննդավայրԲաբերդ
Մահացել է1917
Մահվան վայրԵրզնկա
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի

Կայծակ Առաքել (իսկական անունը՝ Տիգրան Աբաջյան, 1869, Բաբերդ, Թուրքիա - 1917, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակավին պատանի՝ Երզնկայում միացել է Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի Քեռու) խմբին։

1896 թվականին անցել է Կովկաս, եղել Բաքվում, 1900-1903 թվականներին՝ Կարսում, որտեղ զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք փոխադրելով։ Ապա՝ 1903 թվականի հունիսին Թորգոմի /Թուման Թումյան/ ղեկավարած «Մրրիկ» խմբի կազմում հասել է Սասուն, մասնակցել 1904 թվականի ինքնապաշտպանական կռիվներին։ 1905-1906 թվականների Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ գործել է Երևանում։ Այնուհետև մասնակցել է Իրանական հեղափոխությանը, ապա անցել Բաբերդ, Սեբաստիա և Վան։

1915 թվականի Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից է, Զինվորական խորհրդի անդամ։ 1916-1917 թվականներին Երզնկայում զբաղվել է հայ գաղթականների փրկության գործով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց պատմություն/ Կայծակ Առաքել www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Kaycak_Araqel