Ռուբեն Շիշմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուբեն Շիշմանյան, Դերսիմի Քեռի (1865 կամ 1866, Երզնկա-1903, Երզնկա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հնչակյան, 1890-ական թվականների. կեսից՝ Հայկական Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Ռուբեն Շիշմանյան
Ծնվել է1865 կամ 1866
ԾննդավայրԵրզնկա
Մահացել է1903
Մահվան վայրԵրզնկա
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Երզնկայի ազգային կեդրոնական վարժարանում։ 1889-1890 թվականներին կազմակերպել է հայդուկային խումբ, մղել մի շարք մարտեր։ Աչքի է ընկել իր խիզախությամբ։

Մեծ ջանքեր է գործադրել հայ-քրդական համերաշխություն (հատկապես դերսիմցի քրդերի հետ) ստեղծելու համար։ 1898 թվականին, Հայկական Յեղափոխական Դաշնակցություն ԿԿ ընդհանուր ժողովում առաջադրել է հայ-քրդական դաշնակցության իր ծրագիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։