Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 6, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ալբերտ Այնշտայն, 1947 թ. լուսանկար
Ալբերտ Այնշտայն, 1947 թ. լուսանկար

Ալբերտ Այնշտայն, թարգմանության այլ տարբերակով՝ Ալբերտ Էյնշտեյն (գերմ.՝ Albert Einstein, Լսել [ˈalbɐt ˈaɪ̯nʃtaɪ̯n]) (մարտի 14, 1879 - ապրիլի 18, 1955) ծնունդով գերմանացի տեսական ֆիզիկոս, ով զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ Ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։ Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևն E = mc2 երկու անգամ համարվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։

1921 թվականին տեսական ֆիզիկայում իր ներդրումների համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայում, մասնավորապես «ֆոտոէֆեկտի օրենքի հայտնագործության համար»։

Իր գործունեության շեմին Այնշտայնը կարծում էր, որ Նյուտոնյան մեխանիկան այլևս բավարար չէ համապատասխանացնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։ Այս գաղափարը և ուղղորդեց նրան զարգացնելու իր հարաբերականության հատուկ տեսությունը շարունակել...