Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 50, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորֆո ամանտոնտե տեսակի թիթեռի արուն
Մորֆո ամանտոնտե տեսակի թիթեռի արուն

Թիթեռներ կամ թեփուկաթևավորներ (Lepidoptera, Linnaeus, 1758, հին հունարեն՝ λεπίςսեռ. հոլով՝ λεπίδος՝ թեփուկ և πτερόν՝ թև բառերից), լրիվ կերպարանափոխությամբ զարգացող միջատների կարգ, որի ներկայացուցիչների բնորոշ է առջևի և հետին թևերի վրա խիտ դասավորված խիտինային թեփուկների առկայությունը։ Թիթեռների ձևն ու չափերը բազմազան են՝ 2 մմ-ից մինչև 28 սմ:

Հայաստանում հայտնի է թիթեռների շուրջ 3000 տեսակ, որոնք տարածված են Դիլիջանի, Գուգարքի, Իջևանի, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Կապանի անտառներում։ Թիթեռների մեծ մասը վարում են գիշերային կամ մթնշաղային կյանք։ Զարգացումն ընթանում է լրիվ կերպարանափոխությամբ՝ կազմված ձու, թրթուր, հարսնյակ և իմագո (հասուն միջատ) փուլերից։ Թրթուրը որդանման է, թերզարգացած փորային ոտիկներով, գլխիկի ծածկույթը կարծրացած է, բերանային ապարատը կրծող տիպի է և ունի զույգ մետաքսային գեղձեր, որոնց արտազատած հեղուկը օդի հետ շփվելիս վերածվում է մետաքսի թելիկների։

Թեփուկաթևավորների բրածո մնացորդները հայտնաբերվում են սկսած Յուրայի դարաշրջանից։ Ներկայումս թեփուկաթևավորները համարվում են միջատների ամենահարուստ կարգերից մեկը՝ 158000 տեսակով։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից ...

Շարունակել