Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 18, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Էրնստ Ինգմար Բերգման (շվեդ.՝ Ernst Ingmar Bergman Լսել [ˈɪŋmar ˈbærjman]; 1918թ. հուլիսի 14, Ուփսալա, Շվեդիա2007թ. հուլիսի 30, Ֆորե, Գոթլանդ, Շվեդիա), նշանավոր շվեդ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան:

«Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ: Ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է: Նրա հանրահայտ ֆիլմերից են. «Ամառային գիշերվա ժպիտները», «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լույս», «Գայլի ժամը», «Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն։ Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրված թեման էր կյանքի ճգնաժամը:

Ծնվել է 1918 թվականին Շվեդիայի Ուփսալա քաղաքում։ Հայրը` Էրիկ Բերգմանը լյութերական եկեղեցու հովիվ էր, մայրը` Կարին Ակերբլոմը բուժքույր։ Ունեցել է մեկ եղբայր` Դագը և քույր` Մարգարետա։ 1934 թվականին նա մեկնում է Գերմանիա այնտեղ անցկացնելու ամառային արձակուրդները ընտանիքի ընկերների հետ։ Այնտեղ նա մասնակցել է նացիստական ցույցի, որի ժամանակ տեսնում է Ադոլֆ Հիտլերին։

Շարունակել