Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 28, 2013 թ.
- ... ներկայիս Թուրքիայի տարածքում պահպանվել է միայն մեկ հայաբնակ գյուղ՝ Վաքըֆ:
- ... ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Ռենոն մի առիթով իրեն նմանացրել է ուղտերի հետ:
- ... Դաղստանում գտնվող Դերբենդ քաղաքը Ռուսաստանի Դաշնության ամենահարավային և որոշ տվյալներով նաև ամենահին քաղաքն է:
- ... Արցախյան ազատամարտի մասին գրված «Քարե երազներ» վիպակի պատճառով ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին զրկել են «ժողովրդական գրող» կոչումից:
- ... լիբերիացի նախկին ֆուտբոլիստ Ջորջ Վեան 2005 թ. իր թեկնածությունն է առաջադրել երկրի նախագահական ընտրություններում:
- ... Ուկրաինայում գտնվող Պրիպյատի զվարճանքի պուրակը այդպես էլ չի բացվել Չեռնոբիլի ատոմակայանի վթարի պատճառով: