Պրիպյատի զվարճանքի պուրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուրակը ներկայումս

Պրիպյատի զվարճանքի պուրակ (ուկրПарк розваг, парк атракціонів), լքված զբոսայգի Ուկրաինայի Պրիպյատ ուրվական քաղաքում։ Պուրակի բացման արարողությունը պիտի տեղի ունենար 1986 թվականի մայիսի 1-ին՝ մայիսյան տոներին ընդառաջ։ Բացումը, սակայն չի կայացել Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով։ Պուրակը տեղակայված է «Էներգետիկ» մշակույթի պալատը, քաղաքի հանրախանութը և «Պոլիսյա» հյուրանոցը միավորող կենտրոնական հրապարակի ետնամասում։

Զբոսայգին բնակիչների համար մի քանի ժամով բաց է եղել նույն թվականի ապրիլի 27-ին, որից հետո անմիջապես տեղի է ունեցել բնակչության զանգվածային տեղահանումը։

Պուրակն ունեցել է չորս տեսակի կարուսել, որոնցից առավել հայտնին կենտրոնում տեղակայված պտտակարուսելն է, ինչը դարձել է քաղաքի և ընդհանրապես՝ չեռնոբիլյան աղետի խորհրդանիշը։

Ռադիացայի մակարդակը պուրակի տարբեր մասերում կարող է տատանվել, սակայն որոշ վայրերում մի քանի անգամ կարող է գերազանցել նորման, ուստիև պուրակը դասվում է քաղաքի առավել ռադիացված վայրերի շարքին։

Պատկերասրահ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]