Աքրամ Այլիսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքրամ Այլիսլի
Əkrəm Əylisli
Ծնվել էդեկտեմբերի 6, 1937(1937-12-06) (86 տարեկան)
ԾննդավայրՎերին Ագուլիս, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ և դրամատուրգ
Լեզուադրբեջաներեն և ռուսերեն
Ազգությունադրբեջանցի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվեպ, պոեզիա, վիպակ և պատմվածք
Ուշագրավ աշխատանքներՔարե երազներ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Անկախություն» շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ People's Writer of Azerbaijan և Lenin Komsomol Prize of the Azerbaijan SSR
Աքրամ Այլիսլի Վիքիդարանում

Աքրամ Նաջաֆ օղլու Նաիբով (ադրբ.՝ Əkrəm Nəcəf oğlu Naibov) կամ ծածկանունով՝ Աքրամ Այլիսլի (ադրբ.՝ Əkrəm Əylisli, դեկտեմբերի 6, 1937(1937-12-06), Վերին Ագուլիս, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի գրող, արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ և թարգմանիչ։ Նախկինում՝ Ադրբեջանի ժողովրդական գրող[1], Ադրբեջանի գրողների միության անդամ[2] և խորհրդարանի երրորդ գումարման պատգամավոր[3]։

Նրա ստեղծագործությունները նրա մայրենի ադրբեջաներենից թարգմանվել են նախկին Խորհրդային Միության և աշխարհի մի շարք լեզուներով[4]։ Ադրբեջանի նախագահը նրան շնորհել է հեղինակավոր «Իսթիգլալ» (2002) և «Շոխրատ» շքանշաններ։ 2013 թվականին, Այլիսլիի «Քարակերտ երազներ» վեպի հրապարակումից հետո, որում պատկերված էին ադրբեջանցիների կողմից հայերի դեմ իրականացված ջարդերը Սումգայիթում և Բաքվում[5], և որտեղ հայերը կարեկից լույսի ներքո էին ներկայացված, նախագահ Ալիևը ստորագրել է նախագահական հրամանագիր, որով Այլիսլին զրկվել է «Ժողովրդական գրող» կոչումից և նախագահական կենսաթոշակից[6]։ Նրա գրքերը այրել են ադրբեջանական մտավորականությունն ու հարազատ հայրենակիցները[7], որդին և կինը հեռացվել են աշխատանքից, իսկ գրողի ականջը կտրելու համար «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թևի անդամներին խոստացել է «առատ վարձատրություն»՝ $ 13,000[8] (10 հազար մանաթ)[9]։

2014 թվականի մարտին ամբողջ աշխարհի տարբեր հասարակական գործիչներ հանդես են եկել Այլիսլիին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու պաշտոնական խնդրանքով[10]։

Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը ճանաչվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2014 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր»[11][9]։

2021 թվականի դրությամբ Աքրամ Այլիսլին գտնվում է Բաքվում, փաստացի տնային կալաքի տակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլիսլին ծնվել է Այլիս գյուղում (այժմ՝ Աշաղը Այլիս), 1937 թվականին Խորհրդային Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Օրդուբադի շրջանում՝ Հայաստանի և Իրանի սահմանների մոտ[4]։ Նրա մայրը՝ Լեյա Ալի Կիզին, գյուղի հեքիաթասացն է եղել։ Հայրը մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, երբ Աքրամը հինգ տարեկան էր։

Աքրամ Այլիսլիի ստեղծագործական պատմությունը համընկել է Խորհրդային Միության ավելի ազատ ժամանակաշրջաններից մեկին՝ Նիկիտա Խրուշչովի ղեկավարությամբ ապաստալինացման և «ձնհալի տարիներին»։ Այլիսլին իր ասպիրանտական կրթությունն ստացել է Մոսկվայի Ա․ Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտում՝Սովետական գրողների ստեղծագործական էլիտար դպրոցում։

Գրական գործունեությունը սկսել է բանաստեղծություններով։ Նրա առաջին՝ «Քեսեմը և նրա բահը» (Qeşem ve onun Kürekeni) բանաստեղծությունը տպագրվել է «Azerbaycan» ամսագրում։ Խորհրդային տարիներին Այլիսլին բանաստեղծ էր, թարգմանիչ և դրամատուրգ։ Մի շարք պատմվածքների ու վիպակների հեղինակ է․ «Ծառեր առանց ստվերի», «Վեց արևի փայլ», «Գունավոր զգեստների սեզոնը», «Սպիտակ ձորը», «Պատնեշը», «Ժողովուրդներ և ծառեր» և այլն։ Այլիսլիի աշխատանքների մեծ մասը կապված է իր հայրենի գյուղի հետ։ Այլիսլիի պատմություններն ու վեպերը, որոնք այդքան նուրբ և լի են գյուղացիական կյանքի նկատմամբ սիրով, մեծ ժողովրդականություն են վայելել Ադրբեջանում և Խորհրդային Միությունում։ Նրա «Ժողովուրդներ և ծառեր» վեպը թարգմանվել է ավելի քան երեսուն լեզուներով և հրատարակվել Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդային սահմաններից դուրս[4]։ Հայեցակարգային առումով և անձնապես Այլիսլին մոտ է եղել ռուսական «Գյուղական արձակ» (Деревенская проза) շարժմանը։

Այլիսլին նաև հեղինակ է մի շարք դրամաների և պիեսների, այդ թվում ՝ «Ճյուղերով թռչող թռչուն» (Quşu Uçan Budaqlar), «Իմ Նեգբեքար Բիբիմ» (Menim Neğmekar Bibim), «Կա ուղևորություն դեպի Բաղդադ» (Bağdada Putyovka Var) և «Պարտք» (Vezife), որոնք բեմադրվել և ցուցադրվել են Բաքվի, Նախիջևանի, Գյանջայի թատրոններում և Երևանում[4]։ Ավելին, Այլիսլին աշխատում էր որպես թարգմանիչ։ Նա ադրբեջաներեն է թարգմանել Վասիլի Շուկշինի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Իվան Տուրգենևի, Հայնրիխ Բյոլի, Կոնստանտին Պաուստովսկու, Վլադիմիր Կորոլենկոյի, Անտոն Չեխովի, Չինգիզ Այթմատովի, Սալման Ռուշդիի գրքերը և այլոց ստեղծագործություններից։

1968-1970 թվականներից նա դարձել է «Գենչլիք» (Gençlik) հրատարակչության գլխավոր խմբագիր, իսկ հետո եղել է Mozalan երգիծական ամսագրի ղեկավար։ 1974-1978 թվականներին ծառայել է Ադրբեջանի ԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեում։

Այլիսլին արժանացել է «Ժողովրդական գրողի» կոչմանը, ինչպես նաև Ադրբեջանի բարձրագույն պետական պարգևներին՝ «Շոխրատ» («Փառք») և «Իստիգլալ» («Անկախություն») շքանշաններին։ 2005 թվականի նոյեմբերին նա ընտրվել է Ադրբեջանի Ազգային ժողովի (Միլլի Մեջլիս) պատգամավոր, որպես Ջուլֆա-Օրդուբադում իր ընտրատարածքը ներկայացնող պատգամավոր։ Նա ծառայել է մեկ ժամկետ, որն ավարտվել է 2010 թվականի նոյեմբերի 7-ին[3]։

Այլիսլին հիմնականում հարել է ձախ հայացքներին։ Խորհրդային Միությունում տպագրված նրա աշխատանքները չեն համապատասխանել սոցիալիստական ռեալիզմին, ինչպես այդ ժամանակ Ադրբեջանի ԽՍՀ որոշ գրողներինը, և նա որոշ ժամանակ բացասաբար է արտահայտվել մինչև 1990-ական թվականների Խորհրդային Միության ժամանակաշրջանի մասին։ ANS TV հեռուստաալիքով հեռարձակված իր վերջին հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ կարծում է, որ Մարքսը հանճար էր, և աշխարհը վաղ թե ուշ կհանգի նրա գաղափարներին[12]։

«Քարակերտ երազներ» ռեքվիեմ-վիպակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ավարտել է «Քարակերտ երազներ» (Daş yuxular) ռեքվիեմ-վիպակը, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և 1919 թվականին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին[13]։

2012 թվականի վերջին և 2013 թվականի սկզբին Այլիսլին հետապնդումների է ենթարկվել, երբ «Քարակերտ երազներ» վեպը լույս է տեսել ռուսալեզու «Դրուժբա նարոդով» (Дружба народов - Ժողովուրդների բարեկամություն) ամսագրում։ Վեպում միահյուսված են Բաքվում՝ ոչ վաղ անցյալի տեսարաններն ու իր հայրենի գյուղում հայկական ջարդերի մասին տարեց մարդկանց պատմությունները։ Բնօրինակը գրվել է 2006 թվականին, ադրբեջաներեն, բայց հեղինակը հետաձգել էր հրատարակությունը, քանի որ ռուսերեն թարգմանությունից դժգոհ էր, ինչը հետագայում կատարել է ինքը։ Դրանից հետո ադրբեջաներեն լեզվով բնօրինակ գիրքն այլևս երբեք չի տպագրվել։

2013 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և իր իսկ հրամանով նշանակած պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի, գրողն իր «Քարակերտ երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունը»[14]։

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիևի կողմից հրահրված լինելու մասին[9]։

2020 թվականի դեկտեմբերին Այլիսլին տարիներ անց առաջին անգամ հանդես է եկել հանրության առջև և «Այրված գրքեր. Աքրամ Այլիսլին, գրականությունը և մարդու իրավունքները ներկայիս Ադրբեջանում» առցանց միջոցառման ընթացքում պատասխանել է համաշխարհային հանրության կողմից իրեն ուղղված հարցերին։ Միջոցառումը հովանավորում էին Կոլումբիայի համալսարանի Հարիման ինստիտուտը, Մարդու իրավունքների ուսումնասիրությունների ինստիտուտը և ամերիկյան PEN ակումբը։ Իր գրած վեպերի մասին խոսելիս առավել կարևորելով «Քարակերտ երազներ» վեպը, Այլիսլին ասել է․

Ես «Քարե երազները» գրել եմ ադրբեջանցիների, ոչ թե հայերի համար։ Ես գրեցի վեպը այն հույսով, որ մեր ժողովուրդների միջև բոլոր կամուրջները չէ, որ այրվելու են։ Գրեցի հուսալով, որ օտարացումը չի խորանա, հատկապես՝ մշակութային օտարացումը։ Մենք, ի վերջո, թուրք ժողովուրդ ենք, սակայն փաստացի մենք կովկասցի ենք։ Մեր աշխարհընկալումը թուրքական չէ, միջին ասիական չէ, այն տիպիկ կովկասյան աշխարհընկալում է։ Ես գրեցի «Քարե երազները» մարդկանց իրար մոտեցնելու փափագով, որպեսզի նրանք դադարեն մտածել, որ պետք է թշնամանալ իրար հանդեպ, որ պետք է սպանել իրար[15]։
- Աքրամ Այլիսլի, 2020 թվականի դեկտեմբեր

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է ադրբեջանցի դերասան Սադայ Սադըխլիի և Խորհրդային Միության վերջին գոյության տարիներին Սումգայիթի և Բաքվի ջարդերի ժամանակ հայ հարևաններին պաշտպանելու նրա ջանքերի մասին[16]։ Վեպը սկսվում է այն բանից հետո, երբ դաժան ծեծի ենթարկված Սադըխլին տեղափոխվում է հիվանդանոց. իր հայ հարևանին պաշտպանելիս նա բռնության էր ենթարկվել նաև Բաքվի փողոցներում գտնվող երազների (Հայաստանից եկած ադրբեջանցի փախստականների) կողմից, որոնք նույնպես կարծել են, որ նա հայ է։

Սադըխլին թեև սկզբում սկսում է վերականգնվել, բայց ի վերջո նրա մարմինը չդիմանալով ինչպես ֆիզիկական վնասվածքներին, այնպես էլ նյարդային ճնշմանը, մահանում է։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսները հիմնականում չորսն են․ Դերասան Սադայ Սադըխլին, նրա ընկերը՝ Նունավրիշ Կարաբահլին, նույնպես դերասան, Սադըխլիի աները՝ հոգեբուժության պրոֆեսոր, դոկտոր Աբբասալիևը և դոկտոր Ֆարիդ Ֆարզանեհը՝ այն հիվանդանոցի վիրաբույժը, որտեղ Սադըխլին տեղափոխվել էր իր վրա հարձակումից անմիջապես հետո։

Մեղադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե յուրաքանչյուր սպանված հայի համար մի մոմ վառվեր, այդ մոմերի լույսն ավելի պայծառ կլիներ, քան լուսնի լույսը։

- Քարե երազներ[17]

Ադրբեջանում շատերը նեղսրտել էին, որ Այլիսլին հայերի նկատմամբ ցավակից տեսանկյուն էր ներկայացրել․ 1990-ականների սկզբին սկսված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը վերահսկելու համար հայերի հետ մղած վեցամյա հակամարտությունը տանուլ էին տվել։ Վեպը առաջացրել է դժգոհություն, քանի որ պատկերում է միայն ադրբեջանական դաժանությունը հայերի նկատմամբ հակամարտության ընթացքում, միևնույն ժամանակ երբեք չնշելով ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած գործողությունները, ինչպես, օրինակ, Խոջալուի արյունահեղությունը[18]։

Վեպում կան որոշ այլ վիճահարույց կողմեր։ 1988 թվականի մարտի սկզբին Սումգայիթյան ջարդերից անմիջապես հետո Սադըղլին ցանկանում է «գնալ Էջմիածին, որպեսզի հայ կաթողիկոսի օրհնությամբ քրիստոնեություն ընդունի, ընդմիշտ մնա [այնտեղ] որպես վանական, որը աղաչում է Աստծուն ներել մուսուլմաններին բոլոր չարիքների համար, որը նրանք գործեցին հայերի դեմ»։ Վեպի այս դրվագը, հավանաբար, խորը հիասթափեցնող կլինի ադրբեջանցի շատ ընթերցողների համար՝ հաշվի առնելով 1980-ականների վերջին իրադարձություններում Հայոց կաթողիկոսի երկիմաստ դերը։ Վազգեն I- ը հանդես չի եկել Հայաստանի ադրբեջանական բնակչությանը պաշտպանելու կամ նրանց արտաքսումը կանխելու համար, այդպիսով Ադրբեջանում դարձել էր ժողովրդականություն չվայելող գործիչ, իսկ նրա անունը՝ ստորացուցիչ[19]։

Այլիսլին, հավանաբար, կասկածի տակ է դնում մեկ այլ զգայուն տաբու, դա թլպատման նշանակությունն է՝ խիտան կոչվող արարողության ժամանակ, որը սուրբ է յուրաքանչյուր մուսուլմանի համար։ Բժիշկ Ֆարզանին, որն ամուսնացած է մի ռուս կնոջ հետ, ցանկանում է թլպատել իրենց որդուն։ Բայց նրա կինը հարցնում է Ֆարզանիին՝ արդյո՞ք մարգարեն Աստծուց իմաստուն է։ Ի վերջո, նրանց որդին թլփատությունը տեսնում է որպես մարմնի վրա բռնության ակտ, և այս արձագանքը, ի վերջո, քանդում է Ֆարզանիի ընտանիքը։ Թլփատության պես սրբազան հասկացության այսպիսի հակասական կերպարը, հավանաբար, սաստիկ կբորբոքեր ադրբեջանցի շատ ընթերցողներին[19]։

Հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քարե երազները» լույս տեսնելուց անմիջապես հետո վաստակավոր գրողը դարձավ պետության թշնամին։ Զանգվածային լրատվամիջոցները սկսեցին ահաբեկչության լայնածավալ արշավ։

Թող այրեն իմ բոլոր գրքերը, քանի որ ոչ ոքի չեն փրկել ...

- Աքրամ Այլիսլի[20]

Բաքվում, Գյանջայում և գրողի հայրենի գյուղում հավաքույթներ էին կազմակերպվում, որտեղ մարդիկ «Մահ Աքրամ Այլիսլիին», «Դավաճան», «Ինչու՞ եք վաճառվել հայերին», «Աքրամը հայ է» կարգախոսներ վանկարկելով հրկիզում էին նրա գրքերը և դիմանկարները[21][22]։ Լեռնային Ղարաբաղի փախստական ադրբեջանցիների երիտասարդական կազմակերպությունը հայտարարեց, որ իրենք և այլ ՀԿ-ները, որոնք զբաղվում են վետերանների, փախստականների և տեղահանվածների գործերով, պատրաստվում են Այլիսլիի դեմ դատական գործընթաց սկսել[23]։

2013 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը ստորագրել է նախագահի հրամանագիր, որով Այլիսլին զրկվել է «Ժողովրդական գրող» կոչումից և այդ կապակցությամբ հատկացված անձնական կենսաթոշակի իրավունքից[24]։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական վարչության պետ Ալի Հասանովը դատապարտել է Այլիսլիին՝ որպես ազգային ոգի կամ մարդկության զգացում չունեցող, պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը չհարգող և որ իրեն ներկայացնում է իբրև մարդկային արժեքների պաշտպան։ Նա ավելացրել է, որ Այլիսլին հայ երիտասարդներին է ներկայացուցիչ է, ովքեր սպանել են հազարավոր ադրբեջանցիներ, վերահսկողություն են հաստատել ադրբեջանական հողերի վրա և իրականացրել սպանդ Խոջալուում, և որ նա ադրբեջանցիներին ներկայացնում է որպես մարդասպաններ և թույլ անհատականություններ։ Նա նաև ավելացրել է, որ որպես ադրբեջանցի՝ իրենք «պետք է հասարակության ատելությունն արտահայտեն այդ մարդկանց նկատմամբ»[25]։

Եթե ես հայ լինեի, այդ մասին բոլորն արդեն կիմանային։ Եվ ես չէի ամաչի դրանից։

- Աքրամ Այլիսլի[26]

Ազգային ժողովի խորհրդարանականներն արտահերթ նստաշրջանի ընթացքում պահանջում էին Այլիսլիին զրկել բոլոր պետական պարգևներից, ինչպես նաև նրա Ադրբեջանի քաղաքացիությունից և պնդում էին, որ նա տեղափոխվի Հայաստան։ Խորհրդարանականները մեկնաբանությամ՝ վեպը «վիրավորեց ոչ միայն ադրբեջանցիներին, այլև ամբողջ թուրք ազգին», քանի որ հիշատակում է Օսմանյան կայսրության հայերի նկատմամբ պատմական հետապնդումների մասին։ Նրանք առաջարկել են, որ Այլիսլին ԴՆԹ հետազոտություն անցնի՝ պարզելու համար, արդյոք նա գենետիկորեն էթնիկ հայ է։ Ազգային ժողովի նախագահներ Օքտայ Ասադովը հայտարարել է. «Այլիսլիին սատարող յուրաքանչյուր մարդու արյան մեջ կասկածելի բան կա[5][22][27]։

Կրթության նախարարությունը հանեց նրա աշխատանքները դպրոցական ծրագրից[28]։ Այլիսլիի պիեսները արգելվեցին թատրոններում[29]։ Շատ ադրբեջանցի գրողներ, արվեստագետներ և ակադեմիկոսներ հրաժարվեցին նրանից[30][31][32][33][34]։ Ադրբեջանի գրողների միությունը ժողով գումարեց և Այլիսլիին հեռացրեց իր անդամությունից[35][36]։

Այլիսիլիի կինն ու որդին աշխատանքից հեռացվեցին[37][38]։

Կովկասի մուսուլմանական վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն նրան անվանել է հավատուրաց[39]։

Իշխանամետ «Մուասիր Մուսավաթ» («Ժամանակակից հավասարություն») կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը հայտարարել է, որ իր կուսակցությունը 13 հազար դոլար կվճարի նրան, ով Այլիսլիի ականջը կկտրի[8][40][41]։ Ադրբեջանի կառավարության նկատմամբ օտարերկրյա դեսպանությունների և ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ուժեղ ճնշումից հետո ՆԳՆ-ն ստիպեց Մուասիր Մուսավաթին չեղարկել պարգևը[42]։

Հեղինակի արձագան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատասխանելով իր կողմնակալ լինելու մեջ մեղադրող քննադատներին՝ գրողն ասել է. «Եթե ես կասկածեի, որ խայտառակել եմ իմ ժողովրդին, դա ինձ կկոտրեր։ Բայց նրանք կարծում են, որ երբ ես ասում եմ երկու լավ խոսք հայի մասին, ապա պետք է ասեմ երեք լավ խոսք ադրբեջանցու մասին։ Բայց իմ գործը չէ, այդ հիմար հավասարակշռությունը պահելը։ Իմ պատմության մեջ ես պատկերում եմ հերոսին և իրականության նրա ընկալումը։ Նրա միտքը շատ փխրուն է, նա խելագարության եզրին է»[43]։

Այլիսլին իր հարցազրույցներից մեկում իրեն պաշտպանել է՝ մեկնաբանելով, որ «Հայերն ինձ համար թշնամիներ չեն ... Ինչպե՞ս կարող էին նրանք լինել։ Ես 21-րդ դարում ապրող գրող եմ։ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը ձգձգվում է, և թշնամությունն աճում է։ Ես ուզում եմ նպաստել խաղաղ լուծմանը»[22]։

Ի պատասխան դավաճանության մեղադրանքին Այլիսլին պնդել է, որ ինքը հայրենասեր չէ. Որտե՞ղ եք տեսել գրողին որպես հայրենասեր։ Նա պետք է գրի այն ամենը, ինչ իրեն ասում են իր միտքն ու բանականությունը»[44]։

Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 3-ին մի խումբ անկախ մտավորականներ մի խումբ փոքրիկ ցույց կազմակերպեցին Միրզա Ալաքբար Սաբիրի հուշարձանի մոտ՝ Աքրամ Այլիսլիին սատարելու համար։ Ի պաշտպանություն Այլիսլիի, ելույթ ունեցան նաև մի շարք ադրբեջանցի գրողներ և մտավորականներ, այդ թվում՝ հայտնի գրող և սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը։ Ադրբեջանցի առաջատար իրավապաշտպան Լեյլա Յունուսը պնդում է, որ «Ռամիլ Սաֆարովի պատմությունից հետո միայն Այլիսլին է պաշտպանում մեր ազգի պատիվն ու արժանապատվությունը»[45]։ Այլիսլիին սատարել է նաև Ռագըփ Զարաքոլուն՝ թուրք իրավապաշտպան առաջատար ակտիվիստ և հրատարակիչ, որը հայտնի է նրանով, որ երկար ժամանակ բախվել է իրավական հետապնդումների՝ Հայոց ցեղասպանության մասին գրքեր տպագրելու համար[46]։

Human Rights Watch, Helsinki Citizens' Assembly և ԶԼՄ-ների պաշտպանության ինստիտուտը հանդես եկան ի պաշտպանություն Այլիսլիի։ HRW - ն իր մտահոգությունն է հայտնել Այլիսլիի ֆիզիկական անվտանգության վերաբերյալ և կոչ է արել Ադրբեջանի «կառավարությանը վերջ տալ ահաբեկման թշնամական արշավին»։ «Ադրբեջանի կառավարությունը ծաղրում է խոսքի ազատության վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները», - նկատել է HRW- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը[47]։

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը փետրվարի 8-ին պաշտոնապես պատասխանել է հակասություններին՝ ասելով. «Փառք մեր ադրբեջանցի գործընկերոջը. Նա այն քաջ մարդն է, ով ճանապարհ է հարթում, ապաշխարության տանող ճանապարհ»։ Անանյանը հավելել է, որ «Ոչ միայն հայերը, այլև ռուսները, բոլոր մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի ապագայով ... պետք է կիսեն այս քաջությունը»[18]։

Այիլիսլիին իրենց աջակցությունն են հայտնել նաև PEN միջազգային կազմակերպության Ռուսաստանի կենտրոնը և մի շարք ռուս հայտնի գրողներ, ինչպիսիք են Բորիս Ակունինը, Անդրեյ Բիտովը, Երոֆեևը, Կալեդինը և Անինսկին[48]։

2014 թվականի փետրվարին աշխարհի տարբեր հասարակական գործիչներ հանդես են եկել Այլիսլիին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու պաշտոնական պահանջով՝ «Ադրբեջանական և հայ ժողովրդին հաշտեցնելու իր ջանքերում ցուցաբերած քաջության համար»։ Առաջադրողների թվում էին հասարակական գիտությունների պրոֆեսորներ և համալսարանների նախագահներ, ինչպիսիք են Քրեյգ Կալհունը և Իմանուել Վալերշթայնը ԱՄՆ-ից և Թեոդոր Շանինը Մեծ Բրիտանիայից։ Նրանք նշել են, որ Աքրամ Այլիսլին, հավանաբար, առաջին թյուրք հեղինակն է, ով գրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապաշխարության գիրք։

«Այլիսլին առաջինն էր, որ արտահայտեց այդ ցավը գրական ստեղծագործության մեջ, որը շատ անձնական է, խորը և դժվարությամբ հաղթահարած։ Պարոն Այլիսլիի գործողությունները կարևոր են ոչ միայն հայերի և ադրբեջանցիների, այլ նաև նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում բնակցողների համար, ովքեր կուրացել են էթնիկական ատելությունից։

Նրա օրինակն իրականում դուրս է տեղանքից, էթնիկ պատկանելությունից կամ քաղաքական համոզմունքներից։ Նրա միայնակ դիմադրությունը, անհնազանդությունը, բոլորը հանուն ճշմարտության զոհաբերելու պատրաստակամությունը ոջեշնչում է յուրաքանչյուրիս համար։<...> Պարոն Այլիսլին այն հազվագյուտ մարդկանցից է, ինչպիսիք են Մարտին Լյութեր Քինգը և Անդրեյ Սախարովը, որոնց անձնական խիզախությունն ու բարոյական ազդակը կարող են փոխել ազգի ճակատագիրը և քանդել ազգերը բաժանող պատերը»[10][49][50][51]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աքրամ Այլիսլիի մասին dic.academic.ru կայքում
  2. «APA - AYB: Əkrəm Əylisli Yazıçılar Birliyinin üzvü deyil». web.archive.org. 2013 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 ադրբ.՝ Əkrəm Əylisli "Üçüncü çağırış Azərbaycan Respublikası Milli Məclisinin deputatları haqqında seçildikləri tarixə olan qısa MƏLUMATLAR." Meclis.gov.az. (Համառոտ տեղեկություններ Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի երրորդ գումարման պատգամավորների մասին)
  4. 4,0 4,1 4,2 4,3 "Akram Aylisli," in Azerbaycan XX.yy Yakın Dönem Türk Edebiyatı. Accessed February 2, 2013. ադրբեջաներեն
  5. 5,0 5,1 "Azeri yazarın ezber bozan Ermeni çıkışı." Enson Haber. February 4, 2013. Retrieved February 4, 2013. (թուրքերեն)
  6. "Azerbaijani President signs orders to deprive Akram Aylisli of presidential pension and honorary title Արխիվացված Մարտ 27, 2014 Wayback Machine." Trend.az. February 7, 2013. Retrieved February 7, 2013.
  7. «'Stone Dreams' breaks stereotypes between Azeris, Armenians». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. 8,0 8,1 "Bring me the ear of Akram Aylisli! Politician offers £8,000 for attack on writer Արխիվացված 2017-07-22 Wayback Machine." The Independent. Retrieved February 13, 2013.
  9. 9,0 9,1 9,2 ««Քարե երազներ»-ը ճշմարտության վրա հիմնված պատմություններ են. Աքրամ Այլիսլի». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  10. 10,0 10,1 «Request made to nominate Azerbaijani writer Akram Aylisli for Nobel Peace Prize». Azeri-Press Agency (APA). 2014 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  11. «Երևանյան Բեսթսելլեր, Աքրամ Այլիսլի - Քարակերտ երազներ». Bookmark. Էդիթ Պրինտ. 2020 թ․ դեկտեմբերի 24. էջ 160. ISBN 978-9939-52-665-2. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  12. «Intellectuals by Mammad Suleymanov». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  13. «Քարե երազներ» վիպակը «Դրուժբա նարոդով» ամսագրում։ (ռուս.)
  14. Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից
  15. Այրված գրքեր. Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին՝ գրականության և մշակութային հիշողության մասին Ազգ (շաբաթաթերթ) անգլերենից թագմանությունը՝ Լուսինե Ղալումյան, 28/03/2021
  16. "Azeri yazarın ezber bozan Ermeni çıkışı." Enson Haber. February 4, 2013. Retrieved February 4, 2013, ադրբեջաներեն
  17. Azerbaijani novelist vilified for his call for reconciliation
  18. 18,0 18,1 Sindelar, Daisy. «In Azerbaijan, Anger at an Author, But Not Necessarily at His Argument». RFE/RL. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  19. 19,0 19,1 The Stone Dreams scandal: the Nagorny Karabakh conflict and Armenian-Azerbaijani relations in contemporary literature Արխիվացված Հունվար 29, 2015 Wayback Machine. http://www.caucasus-survey.org/ Արխիվացված 2020-08-04 Wayback Machine.
  20. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  21. Sultanova, Aida and Peter Leonard. "Azerbaijani writer punished for pitying Armenians." Businessweek. February 8, 2013. Retrieved February 8, 2013.
  22. 22,0 22,1 22,2 Sultanova, Shahla, "Novella's Sympathetic Portrayal of Armenians Causes Uproar in Azerbaijan". The New York Times. February 1, 2013. Retrieved February 2, 2013.
  23. "A group of NGOs to sue Akram Aylisli" Արխիվացված Մարտ 3, 2016 Wayback Machine. APA. February 6, 2013. Retrieved February 7, 2013.
  24. Распоряжение Президента Азербайджанской Республики о лишении Акрама Айлисли (Акрама Наджаф оглу Наибова) персональной пенсии Президента Азербайджанской Республики. Официальный сайт Президента Азербайджанской Республики
  25. "Top Official: Writer Akram Aylisli disrespects memory of thousands of martyrs Արխիվացված Փետրվար 8, 2013 Wayback Machine." Trend.az. February 6, 2013. Retrieved February 7, 2013.
  26. Несогласных похороним haqqin.az
  27. В Азербайджане устроили травлю писателя, осудившего армянские погромы. Бакинские политики требуют проверить его «генетический код» // NewDayNews.Ru. 06.02.13
  28. В Азербайджане изымают из школьных учебников произведения опального писателя // Росбалт, 20/02/2013
  29. «"Каменные сны" продолжают будоражить азербайджанское общество». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  30. Книга «Каменные сны» унижает азербайджанский народ — Махмуд Керимов // 1news.az. 06.02.2013
  31. «Чингиз Абдуллаев ОТКРЫТОЕ ПИСЬМО БОРИСУ АКУНИНУ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  32. Рахман Гаджиев "Прекрасные элои" и "каннибалы-морлоки" Акрама Айлисли...
  33. Габиль Алиев: «Акрам Айлисли — предатель родины» // Day.az. 8.2.2013
  34. Акиф Меликов: «Мне как азербайджанцу протест против романа „Каменные сны“ понятен и вполне естественен» // 1news.az. 08.02.2013
  35. Рустам Шахсуваров. «Каменные сны» продолжают будоражить азербайджанское общество. Արխիվացված Դեկտեմբեր 15, 2014 Wayback Machine Кавказская политика, 09.02.2013
  36. Акрам Айлисли исключён из Союза Писателей, в котором не состоял Արխիվացված 2022-03-09 Wayback Machine // ann.az. 8.02.2013
  37. "Akram Aylisli: I will not leave the country! Արխիվացված Մարտ 3, 2016 Wayback Machine." Contact.az. February 6, 2013. Retrieved February 7, 2013.
  38. Жители Айлиса: «Смерть Акраму Айлисли» // haqqin.az. 9.2.2013
  39. Духовенство Азербайджана призвало лишить Акрама Айлисли всех наград Արխիվացված Դեկտեմբեր 21, 2014 Wayback Machine // 1news.az. 13.02.2013
  40. «"Современный Мусават" объявил награду за ухо писателя Айлисли (Азербайджан)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին.
  41. «H. HACIYEV: ƏKRƏM ƏYLİSLİNİN QULAĞINI KƏSMƏKLƏ ONU ÖLÜMDƏN QURTARACAĞIQ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին.
  42. Хафиз Гаджиев не получал официального предупреждения от МВД Արխիվացված Դեկտեմբեր 13, 2014 Wayback Machine // Зеркало. 15 Фев 2013
  43. It is like being pregnant all your life... Արխիվացված 2014-12-09 Wayback Machine. 12.11.2013.
  44. "Акрам Айлисли: Я не патриот Азербайджана (Обновлено)."
  45. Лейла Юнус: «Акрам Айлисли рассказал правду» // haqqin.az. 9.2.2013
  46. Ragıp Zarakolu, Ekrem Eylisli ile dayanışma için toplantı düzenliyor // agos.com.tr 12.02.2013
  47. "Azerbaijan: Stop Harassing Writer." Human Rights Watch. February 12, 2013. Accessed February 13, 2013.
  48. «Русский ПЕН-центр против преследований писателя Айлисли». BBC. 2013 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  49. Акрама Айлисли предлагают в качестве кандидата на Нобелевскую премию мира
  50. «Akram Aylisli - for courage shown in his efforts to reconcile Azerbaijani and Armenian people». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  51. Sergey Abashin explains reason for Aylisli's nomination for the Nobel Prize

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքրամ Այլիսլի» հոդվածին։