Քարե երազներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարե երազներ
ադրբ.՝ Daş yuxular և ռուս.՝ Каменные сны
ՀեղինակԱքրամ Այլիսլի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաԱգուլիսի ջարդեր, Բաքվի ջարդեր և Արցախյան ազատամարտ
Բնօրինակ լեզուադրբեջաներեն և ռուսերեն
Ստեղծման տարեթիվ2006
Հրատարակման վայրՌուսաստան
Հրատարակման տարեթիվ2012
ՎիքիքաղվածքՔարե երազներ

«Քարե երազներ» (ադրբ.՝ Daş yuxular) կամ Քարակերտ երազներ[1] ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի 2007 թվականին գրած ռեքվիեմ-վիպակն է, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և 1919 թվականին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին[2]։ Վիպակը հրատարակվել է ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում 2012 թվականի դեկտեմբերին։ Հայերեն հրատարակվել է 2013 թվականի ապրիլին՝ միաժամանակ 3 թարգմանություններով (Արտակ Վարդանյանի, Լեոնիդ Զիլֆուղարյանի, ինչպես նաև Լևոն Գալստյանի և Հակոբ Սողոմոնյանի)։

Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» պարզապես գեղարվեստական խոսք չէ, սա ճշմարտությունը ասելուց չվախեցող գրողի՝ իսկական հայրենասերի, բացառապես համարձակ քայլն է, հանուն իր ազգի պատվի և արժանապատվության

Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը ճանաչվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2014 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր»[1][3]։

Արձագանքը Ադրբեջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականի հունվարի 31-ի Նոր Ադրբեջան կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները չարտոնված բողոքի ակցիա են կազմակերպել Աքրամ Այլիսլիի տան դիմաց։ Այրել են նրա նկարը, վանկարկել «Հայ Աքրամ դուրս երկրից» և ձվեր շպրտել[4]։
  • 2013 թվականի փետրվարի 1-ին Ֆլորա Խալիլզադեն «Ադրբեջան» թերթում տպագրել է քննադատական հոդված «Ո՞վ ես դու, Աքրամ Այլիսլի» վերնագրով[5]։
  • 2013 թվականի փետրվարի 7Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունը»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Երևանյան Բեսթսելլեր, Աքրամ Այլիսլի - Քարակերտ երազներ». Bookmark. Էդիթ Պրինտ. 2020 թ․ դեկտեմբերի 24. էջ 160. ISBN 978-9939-52-665-2. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  2. «Քարե երազներ» վիպակը «Դրուժբա նարոդով» ամսագրում։ (ռուս.)
  3. ««Քարե երազներ»-ը ճշմարտության վրա հիմնված պատմություններ են. Աքրամ Այլիսլի». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  4. Բողոքի ակցիայի մասին modern.az կայքում (ադրբ.)
  5. «Ո՞վ ես դու, Աքրամ Այլիսլի» (ադրբ.)
  6. Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից