Կակավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կակավա

Տեսակծիսակատարություն և խրախճատոն
Ամսաթիվգարուն
Տոնվում էԹուրքիա Թուրքիա
Տոնումգնչուների ազգային տոն
Կրոնկրոնական տոն չէ
Ի հիշատակգարուն

Կակավա (թուրքերեն՝ Kakava), գնչուական գարնանային տոնակատարություն, միջազգային արվեստատոն, որը նշվում է Թուրքիայում և Մերձավոր Արևելքի արաբական երկրներում՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Եգիպտոսում, Լիբանանում և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կակավա տոնի գաղափարը ծագել է Եգիպտոսում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

Գնչուների համոզմամբ Կակավան խորհրդանշում է Հին Եգիպտոսի քրիստոնյա բնակչության՝ ղպտիների հետ տեղի ունեցող հրաշագեղ դեպքերի և իրադարձությունների շղթան։

Տոնակատարությունը կապված է Աստվածաշնչի Հին Կտակարանում հիշատակվող պատմության հետ։ Համաձայն այդ պատմության՝ Աստված հրաշքով բաժանեց Կարմիր ծովը, այնպես որ, իսրայելացիները՝ Մովսեսի առաջնորդությամբ, կարողացան անցնել չոր հողի վրայով։

Հիմնվելով այս պատմության վրա՝ գնչուներն ամեն տարի գարնանը՝ մայիսի 6-ին, գնում են գետի ափ և տոնակատարություն կազմակերպում։

Կակավան Թուրքիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի արևմտյան երկու քաղաքներում՝ Ադրիանապոլիսում և Քըրքլարելիում, տոնն ամենամյա բնույթ է կրում։ Այն նշվում է ամեն տարվա գարնանը՝ մայիսի սկզբին։ Տոնը հատկապես մեծ շուքով և հանդիսությամբ է նշվում Ադրիանապոլիսում։

Այս քաղաքում գնչուական փառատոնը նշվում է ոչ միայն տեղի բնակիչների, այլև մարզպետի և քաղաքապետի բարձր հովանու ներքո։ Այն հայտնի է, որպես միջազգային փառատոն, քանի որ վերջինիս մասնակցում են տարբեր էթնիկական խմբերի ներկայացուցիչներ՝ գնչուներ, թուրքեր և այլն։

Կակավայի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունենում Սարայիչիում։ Տեղի է ունենում նաև ըմբշամարտի մրցաշար։ Կակավայի տոնախմբության ընթացքում տեղի են ունենում երգի, պարի մրցույթներ և ներկայացումներ։ Տոնը շարունակվում է մինչև լուսաբաց, որից հետո այն շարունակվում է գետափի մոտ[1][2][3]։

Բացի Թուրքիայից, այս տոնը նշվում է նաև Եգիպտոսում, Սիրիայում և արաբական այլ երկրում։ Այն երբեմն նշվում է նաև տարբեր երկրների գնչուների կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kakava'da ateş yakıldı». Hürriyet (Turkish). 2011 թ․ մայիսի 6. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Edirne'de Kakava coşkusu». Sabah (Turkish). 2011 թ․ մայիսի 6. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Marushiakova, Elena and Vesselin Popov. 2007.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nazım Alpman; Başka Dünyanın İnsanları Çingeneler, ISBN 2880000117865
  • Murat Kurt, "Avrupa′nın Vatansızları: Çingeneler", Haksöz Haber Sitesi, 4 Kasım 2008.
  • Marushiakova, Elena and Vesselin Popov. 2007. Исчезнувшая Курбан: