Կալման Տիհանյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալման Տիհանյի
հունգ.՝ Tihanyi Kálmán
Ծնվել էապրիլի 28, 1897(1897-04-28)[1]
Zbehy, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 26, 1947(1947-02-26)[1] (49 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[2]
բնական մահով
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունֆիզիկոս, ինժեներ-էլեկտրիկ, գյուտարար և ճարտարագետ
Ալմա մատերԲուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան
 Kálmán Tihanyi Վիքիպահեստում

Կալման Տիհանյի (հունգ.`Tihanyi Kálmán, ապրիլի 28, 1897(1897-04-28)[1], Zbehy, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 26, 1947(1947-02-26)[1], Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[2]), հունգարացի ֆիզիկոս և գյուտարար, էլեկտրոնային հեռուստատեսության առաջատարներից մեկը, որը նպաստել է էլեկտրոնային ճառագայթման սարքերի զարգացմանը և հայտնաբերմանը, որոնք արտադրվել են RCA][3][4], Loewe և Fernseh AG ընկերությունների կողմից։ Մեծ Բրիտանիայում թողարկված առաջին անօդաչու թռչող սարքի գյուտարարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալման Տիհանյին ուսումնասիրել է էլեկտրատեխնիկա և ֆիզիկա Պոշոնիի (այժմ [[Բրատիսլավա]]) և Բուդապեշտի համալսարաններում։ Հայտնագործել է էլեկտրոնային հեռուստատեսության համակարգը, որը նա անվանել է «ռադիոսկոպ». արտոնագրման հայտը պարունակել է գյուտի նկարագրության 42 էջը և դրա արտադրության սկզբունքները, որոնք այժմ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում[5]։ Տիհանյիի հայտնագործությունը նման էր էլեկտրոնաճառագայթային խողովակին (ներառյալ ընդունիչի և հաղորդչի առկայության առումով), սակայն ունեցել է իր արմատական տարբերությունները։ Այն ստեղծվել է «պահպանման սկզբունքով»` տեսազգայուն շերտից դետեկտորի խողովակի ֆոտոէմիսիայի պահպանումը հանգեցրել է լիցքի կուտակմանը և էլեկտրական ազդանշանների տեսքով որոշակի պատկերների պահպանմանը։ Գյուտը նման էր Վլադիմիր Զվորիկինի իկոնոսկոպին[6]։

1928 թվականին Եվրոպական արտոնագրային կազմակերպությունը գյուտարարին «Հեռուստատեսության սարքի բարելավման» արտոնագիր տվեց[7]։ Տիհանյին, արտոնագրի երկու հայտ ներկայացնելով, ընդլայնել է գերմանական արտոնագրի շրջանակը[8][9] Ֆրանսիա[10], Մեծ Բրիտանիա[11][12], ԱՄՆ և այլ երկրներ։ Նույն թվականին նա ժամանել է Բեռլին, որտեղ Նիպկովի սկավառակի օգնությամբ մեխանիկական հեռուստատեսության զարգացումը արդեն սկսվել էր սարքերը արտադրվել են German Post Office -ի և ավելի մեծ արտադրողների կողմից։ Տիհանյիի գյուտը ողջունվեց Telefunken և Siemens ընկերությունների կողմից, որոնք, այնուամենայնիվ, նախընտրել են շարունակել զարգացնել մեխանիկական հեռուստատեսությունը[13]։

1929 թվականին Տիհանյին սկսել է զարգացնել կիրառական հեռուստատեսային տեխնիկան զինվորականների համար. նա ստեղծել է տեսախցիկ Լոնդոնի հեռակառավարվվող ինքնաթիռների համար Մեծ Բրիտանիայի ավիացիայի նախարարության պատվերովМинистерства авиации Великобритании[en], հետագայում փոփոխել է իտալական ռազմածովայի ուժերի կարիքների համար[13][14]։ 1929 թվականին նա հայտնագործել է ինֆրակարմիր տեսախցիկը (գիշերային տեսողության սարքը) բրիտանական հակաօդային պաշտպանության կարիքների համար[15][16]։ 1938 և 1939 թվականներին հաստատվել են RCA -ին պատկանող էկրանի և էլեկտրոնային ճառագայթների խողովակների ամերիկյան արտոնագրերը[3][4]։

1936 թվականին Տիհանյին նկարագրել է «պլազմային հեռուստատեսության» և պլազմային հեռուստատեսության էկրանների սկզբունքը, փաստորեն, կանխատեսել է հարթ էկրանով հեռուստացույցների տեսքը[17]։ Տիհանյիի նկարագրությամբ, նման հեռուստացույցներում ընդամենը մեկ «փոխանցման կետ» է եղել, որը շարժվում է հսկայական արագությամբ բջիջների հետևից բարակ էկրանների վահանակի վրա։ Կախված հաղորդվող լարման կիրառությունից, այն կտեղափոխվի էկրանի տարբեր մակարդակների վրա[18]։

Տիհանյին մտերիմ է եղել հակաֆաշիստական քաղաքական գործիչ Էնդրե Բահչի-Ժիլինինսկու հետ, և 1944 թվականին Խաչված նետերի նացիստական կուսակցության կողմից իշխանության բռնազավթումից հետո անցել է ընդհատակ։ Կալման Տիհանյին մահացել է 49 տարեկան հասակում սրտի երկրորդ կաթվածից հետո։

Դուստրը Կատալին Տիհանյին է, Technikatörténeti Szemle ամսագրում նա պնդում էր, որ հայրը հայտնաբերել է նաև լուսանկարչական հաղորդականության ազդեցությունը, որը հաշվի էր առնված «պահպանման սկզբունքի» տակ[19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC15363/15728.htm
  2. 2,0 2,1 2,2 PIM identifier
  3. 3,0 3,1 United States Patent Office, Patent No. 2,133,123, Oct. 11, 1938.
  4. 4,0 4,1 United States Patent Office, Patent No. 2,158,259, May 16, 1939.
  5. «Kalman Tihanyi's 1926 Patent Application "Radioskop"». ЮНЕСКО, Память мира. 2001. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
  6. Как Зворыкин сбежал от коммунистов по тайге и стал отцом телевидения (ռուս.)
  7. Tihanyi, Koloman, Improvements in television apparatus. European Patent Office, Patent No. GB313456. Convention date (Germany): 1928-06-11, UK application: 1929-06-11, published: 1930-11-11, retrieved: 2009-12-25.
  8. German appl. 424822/June 11, 1928
  9. German appl. 482422/July 3, 1928
  10. Fr. Pat. 676.546/June 10, 1928
  11. Br. Pat 313,456/June 11, 1928
  12. Br. Pat 315,362/July 11, 1928
  13. 13,0 13,1 «KÁLMÁN TIHANYI (1897 - 1947)». Hungarian Intellectual Property Office. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  14. http://www.ctie.monash.edu.au/hargrave/rpav_britain.html
  15. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  16. http://www.ctie.monash.edu.au/hargrave/tihanyi.html
  17. Tihanyi, Katalin, "Kalman Tihanyi's plasma television, invented in the 1930s. Introduction to the article written by Julius Horvath." Արխիվացված 2007-07-02 Wayback Machine MTESZ SCITECH, 2007-01-16, retrieved 2009-05-30.
  18. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  19. K. Tihanyi: "Az elektromos távolbavetítésről" ("About electric teleprojection"), Nemzeti Újság magazine, May 3, 1925, p. 23
  20. Glass, Katalin Tihanyi, The Iconoscope: Kalman Tihanyi and the Development of Modern Television Արխիվացված 2011-07-16 Wayback Machine. Revised 2000-06-23, retrieved 2009-12-25.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Radioskop", filed March 2o, 1926. File No. T-3768, Patent Office Documents, Hungarian National Archives.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալման Տիհանյի» հոդվածին։