Ինֆրակարմիր տեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինֆրակարմիր տեխնիկա, կիրառական ֆիզիկայի և տեխնիկայի բաժին, զբաղվում է ինֆրակարմիր ճառագայթների ֆիզիկական հատկությունների հիման վրա գործող սարքերի մշակման և դրանք գիտական հետազոտություններում, արդյունաբերության մեջ, ռազմական գործում և այլ նպատակներով օգտագործելու հարցերով։ Այդ սարքերից են ինֆրակարմիր ճառագայթման հայտնաբերման և չափման, մթության մեջ դիտելու և լուսանկարելու, արկերի ու հրթիռների ինքնակողմնորոշման, գաղտնի ազդանշանման սարքերը։ Ավելի լայն առումով ինֆրակարմիր տեխնիկայի մեջ կարելի է դասել նաև ինֆրակարմիր ճառագայթների աղբյուրների, ընդունիչների, ֆիլտրերի և այլ սարքերի մշակումն ու ստեղծումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 373