Ծածան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծածան

Ծածան (լատ.` Cyprinus carpio), ծածանակերպերի կարգի, ծածանների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը մինչև 1 մ է, քաշը՝ 12 կգ։ Թեփուկները խոշոր են, ոսկեգույն։ Բեղիկները 2 զույգ են։ Մեջքի լողակը երկար է, հետույքային լողակում ունի ոսկրյա, սղոցաձև ճառագայթ։ Ապրում է Միջերկրական, Սև, Կասպից, Արալյան ծովերի ավազաններում, Հայաստանում՝ Արփի լճում, Արարատյան դաշտավայրի ջրավազաններում, կլիմայավարժեցված է Ստեփանավանի շրջանի լճակներում։ Ձվադրում է բաժիններով, հունիս-հուլիս ամիսներին, դնում մինչև 1,5 մլն ձկնկիթ։

Սնվում է անողնաշարավոր կենդանիներով, ջրային բույսերով։ Ընտանեցված ծածանը կոչվում է «կարպ», որը լճակային տնտեսության ամենատարածված տեսակն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png