Խրճիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրճիթ
Թագարի մշակույթ, մ.թ.ա. 1-ին հազարամյակ Կրասնոյարսկի շրջան, Ռուսաստան
Խրճիթներ և մեծ շինություն Baths of Diocletian Հռոմ, Իտալիա. պատկեր: Sailko
Չոզոն էքստրեմադուրայում, Իսպանիա

Խրճիթ , պարզունակ բնակարան, որը կարող է կառուցվել տարբեր մատչելի նյութերից։ Խրճիթները ժողովրդական ճարտարապետության տեսակ են, որոնք կառուցվում են այնպիսի հասանելի նյութերից, ինչպիսիք են՝ փայտը, ձյունը, սառույցը, քարը, խոտը, արմավենու տերևները, ճյուղերը, գործվածքը կամ ցեխը՝ կիրառելով սերունդնեսերունդ փոխանցված գիտելիքները։

Խրճիթը ավելի ցածրորակ շինություն է, քան տունը (երկարակյաց, բարեկարգ բնակելի), բայց ավելի բարձրորակ է, քան ապաստարանը (ապաստան, անվտանգություն), օրինակ՝ վրանը, և օգտագործվում է որպես ժամանակավոր կամ սեզոնային ապաստարան, կամ աղքատ հասարակության համար որպես մշտական բնակարան։

Խրճիթներ գոյություն ունեն գրեթե բոլոր քոչվոր մշակույթներում։ Որոշ խրճիթներ կարելի է նաև տեղափոխել, և շատ դեպքերում դրանք կարող են դիմակայել եղանակային պայմաններին։

Խրճիթ տերմինը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խրճիթ» տերմինը հաճախ օգտագործվում է ոչ հասարակ մարդկանց կողմից, երբ հաճախ ձևակերպումները հիմնված են լինում տեղական արհեստագործության ավանդույթների վրա, և երբ օգտագործում է բարդ ճարտարապետական տեխնիկա։ Արևադարձային տարածքներում խրճիթները նախագծվում և կառուցվում են ջերմակայուն նյութերից, այնպես, որ նաև նպաստեն կառույցի օդափոխությանը, ինչը թույլ է տալիս ջերմության նորմալ տարածում։ Այս դեպքում տուն տերմինը ոմանց կարծիքով ավելի տեղին է համարում։

Արևմտյան աշխարհում խրճիթ բառը հաճախ հասկանում են որպես՝ փայտ թափել։

Տերմինը ընդունվել է նաև ալպինիստների կողմից՝ որպես ապաստան առաջարկող ավելի հաստատուն և կայուն կառույցի, որոնք տարբերվում են նշված երկու պարզ խրճիթներից։ Սրանք ավելին են, քան շատ հիմնական կացարաններ, մինչդեռ լեռնային խրճիթները, որոնք շատ ավելի շքեղ են, կարող են ներառել նույնիսկ այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են ռեստորանները։

Խրճիթ բառի հիմքերը գալիս են 1650-ական թվականներից, ֆրանսերեն hutte՝ «տնակ» բառից (16-րդ դար), գերմաներեն՝ hütte բառից - «տնակ, խրճիթ», «հավանաբար պրոտո-գերմաներեն՝ hudjon բառից, որը կապված է հին անգլերենի «to hide»ч «թաքնվել» բառարմատի հետ։ Ըստ երևույթին առաջինը անգլերենում կիրառվել է՝ որպես ռազմական բառ։ Հին սաքսոներեն՝ hutta, դանիերեն՝ hytte, շվեդերեն hytta բառն է, արևմտյան ֆրիզերենը կիրառել է hutte բառը, Հոլանդիայում խրճիթ բառը գալիս է գերմաներենից։ Ուկրաինական «hata»-ն, կարծես, հայտնի է նույնիսկ ավելի վաղ դարերից։ Ենթադրաբար, ավստանական կամ իրանական հին ծագում ունեցող[1]՝ թաքնվել բառի հետ է կապված։

Ժամանակակից կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրճիթ Տեբաթ Կարայի շրջանի գյուղում
Խրճիթ հնդկական գյուղից դուրս գտնվող ֆերմայում
Խրճիթ Կամբալկոնդա էկո-պարկում՝ Visakhapatnam
A hut in Thar desert, Sindh
Խրճիթ Սինդհիում՝ Tharparkar

Խոտածածկ խրճիթներն օգտագործում են հովիվները, երբ անասունները տեղափոխում են սեզոնային արոտավայրեր, ինչպիսիք են լեռնային և ցածրադիր արոտավայրերը (անգլ.՝ transhumance)[2]:

Դրանք սովորաբար օգտագործվում են գյուղական բնակավայրեր այցելողների և այլ ճանապարհորդների կողմից։

Ողջ աշխարհում՝ սփյուռք[3] տեղափոխված շատ մարդկային խմբեր խրճիթներից են օգտվել։ Օրինակ՝ ժամանակավոր այն տնտեսություններում, որոնք անմարդաբնակ տարածքներում են, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդիկ բնակվում են Ամազոնի ջունգլիների տնակներում։

Խրճիթները կառուցվել են այն նպատակներով, որ ծառայեն որպես բնակելի տներ, ինչպիսիք են՝ պահեստը, արտադրամասերը, և նաև ուսուցանելու նկատառումներով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բահայ կուբո[4] - Ֆիլիպիններում` ավանդական տուն, որի տանիքը պատրաստված է բամբուկե և արմավենու ճարմանդներից։ Դրանք նախատեսված են թեթևաքաշ լինելու համար, որպեսզի կարողանան տեղաշարժել, տեղափոխել տղամարդկանց խումբով, որոնց սովորաբար կոչում են՝ բայանիհան (անգլ.՝ bayanihan)[5]:
  • Բալոկ - Սիբիրյան անապատի խրճիթ[6], որը պատրաստված է գերաններից, սովորաբար՝ կոմունալ բնակարան, օգտագործվում է որսորդների, ձկնորսների և ճանապարհորդների կողմից Սիբիրի ավելի հեռավոր հատվածներում։ Որոշ բալոկներ շարժական են և տեղադրված են սահնակների վրա։
  • Բարաբարա - ձմեռելու համար տներ, որոնք պատսպարվում էր ալեուտացիների[7] կողմից։
  • Բարաքներ - ժամանակավոր խրճիթի հին տեսակ, որն այժմ ավելի շատ օգտագործվում է որպես ռազմական բնակելի և խոտի զորանոց կոչվող եզակի պահեստային կառույց։
  • Բոթի - Սկզբնապես մեկ սենյականոց տնակ է Միացյալ Թագավորությունում՝ տղամարդկանց ֆերմերային տնտեսությունների աշխատողների համար, այժմ, լեռնային խրճիթ՝ մեկ գիշերակացով զբոսաշրջիկների համար։
  • Բուրդի - (անգլ.՝ Dugout) ապաստան` փորվածք կամ փոս-տուն՝ սոդայի տանիքով, Ռումինիայում, Ուկրաինայում և Կանադայում։
  • Կաբանա - Բաց ապաստան։
  • Չոզո - իսպանական խրճիթ, չոզո տերմինը օգտագործվում է Մեքսիկայում։
  • Կլոչան - չոր քարե խրճիթ Իռլանդիայում։
  • Երկրի տնակ - բնիկ ամերիկյան բնակավայր։
  • Խաթա - գյուղական տուն Ուկրաինայում, Բելառուսում և հարավարևմտյան Ռուսաստանում։
  • Սրտամոտ խրճիթ - հարավաֆրիկյան Տրեքբերի կողմից օգտագործված խրճիթ, որը պատրաստված էր եղեգներից, երբեմն սվաղված է ցեխով։
  • ՀՈՐՍԱ խրճիթ - Նախակրթարանի շենք, որը կառուցվել է 1944 թվականի «Կրթության մասին» ակտի լրացուցիչ պահանջը բավարարելու համար։
  • Հիտտե - Նորվեգիայում տնակ կամ խրճիթ։
  • Իգլո - ծանր ձյան կամ սառույցի կտորներից պատրաստված խրճիթ։
  • Կոլբա - խրճիթ Ավղանստանում։
  • Գործարկման խրճիթ - հավաքովի թեթև փայտանյութե պատերով հատվածներ, որոնք հավաքվում են միմյանց հետ, արտաքին ծածկված գիպսաստվարաթղթե ծածկով։ Նախատեսված է 1940 թվականներին զորանոցների տեղավորման համար[8]
  • Օթյակը ընդհանուր տերմին է խրճիթի կամ տնակի համար։ Օթյակը օգտագործվում է որպես՝ քրտինքի տնակ․ որսորդություն, ձկնորսություն, դահուկավաների և նաև որպես օթյակ Սահարայում։
  • Միտատո - փոքր, չոր քարե խրճիթ՝ Հունաստանում։
  • Օրրի - ֆրանսիական չոր քարե խրճիթ։
  • Պրատեն - հավաքովի շինություն, որը սովորաբար օգտագործվում է Մեծ Բրիտանիայում՝ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, նախատեսվել է դպրոցներում, որպես դասասենյակներ։
  • Ռոնդավել - Կենտրոնական և Հարավային Աֆրիկա։
  • Սկաուտական - Աշխարհի Սկաուտական շարժման անդամների հանդիպման համար նախատեսված վայր։
  • Սալջարդ - Սկզբնապես ժամանակավոր կացարան կամ տնակ է հովիվների համար, այժմ կարող է լինել քարե շինություն։ Սովորական է Շոտլանդիայում։
  • Սոդ տուն - ռահվիրայական տիպի տներ ամերիկյան հարթավայրում, որտեղ փայտը սակավ էր։
  • Տիպի - վրան՝ Կենտրոնական Հյուսիսային Ամերիկայի տարածքում
  • Թուլե խրճիթ - Հյուսիսային Ամերիկա, արևմտյան ափ, Հյուսիսային Կալիֆոռնիա
  • Օկա - Բրազիլիա
  • Քուինզի - ապաստարան, որը պատրաստված է ձյան մի կույտում
  • Յուտ - Կենտրոնական և Հյուսիսային Ասիայում

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ խրճիթներ նախագծված են համեմատաբար արագ և էժան կառուցելու համար։ Շինարարությունը հաճախ չի պահանջում մասնագիտացված գործիքներ կամ գիտելիքներ։

Մարկետինգի օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրճիթ տերմինը օգտագործում են նաև շատ առևտրային խանութներ, ընկերություններ անվանելու համար։ Անունը ենթադրում է փոքր, պատահական վայր, որտեղ հաճախ զվարճալի և ընկերական մթնոլորտ է տիրում։ Օրինակ՝ կան «Խրճիթ՝ Պիցցա» և «Խրճիթ՝ Արևային Ակնոց»։ Կրպակները կարող են կառուցվել խրճիթների տեսքով և դրանք հաճախ հանդիպում են այգիներում, առևտրի կետերում, լողափերում կամ այլ հասարակական վայրերում՝ վաճառելով տարատեսակ էժան սնունդ կամ ապրանքներ։ Արևադարձային տարածքներում գտնվող շքեղ հյուրանոցները, որտեղ հյուրերին հնարավորություն է տրվում զբաղեցնել իրենց ազատ կառույցները, երբեմն կառույցներն անվանում են «խրճիթ»-ներ, չնայած այդպիսի խրճիթները, որպես կանոն, շատ ավելի հարմարավետ են և միայն արտաքինով են նման ավանդական խրճիթներին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրճիթ» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Online Etymology Dictionary». etymonline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  2. https://en.wikipedia.org/wiki/Transhumance. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն))
  3. https://en.wikipedia.org/wiki/Diaspora. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն))
  4. https://en.wikipedia.org/wiki/Nipa_hut. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն))
  5. https://en.wikipedia.org/wiki/Communal_work. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն))
  6. https://en.wikipedia.org/wiki/Wilderness_hut. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն))
  7. https://en.wikipedia.org/wiki/Aleut. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն))
  8. [http: //timetrail.warwickshire.gov.uk/searchglossary.aspx? Term = hut «Warwickshire County Council Museum: Laing hut»]. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)