Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pepemujica2.jpg

Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո (իսպաներեն՝ José Alberto Mujica Cordano; ծն. 1935 թ. մայիսի 20, Մոնտեվիդեո), քաղաքական գործիչ, 2010 թվականից Ուրուգվայի պրեզիդենտը։[1]

Կենսագրություն[խմբագրել]

Մուխիկան ունի իտալական ծագում։ Նա եղել է Տուպամարոս պարտիզանական շարժման մասնակից, բանտերում է անցկացրել 14 տարի։ 1985 թ. ազատ է արձակվել և 1994 թ. ընտրվել պատգամավոր, ապա՝ սենատոր։ 2005 թ. ամուսնացել է սենատոր Լուսիա Տոպոլանսկու հետ։ Ձախակողմյան Լայն ֆրոնտ կոալիցիայի անդամ է։

Գրեթե ողջ աշխատավարձը հատկացնում է բարեգործությանը՝ իրեն թողնելով միայն 1250 դոլար։ Բանկերում հաշիվներ չունի։ Ապրում է Մոնտեվիդեոյի մոտ գտնվող ֆերմայում։

Հղումներ[խմբագրել]

  1. Mujica inicia contactos en busca de acuerdos con la oposición en Uruguay