Խնոցի (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնոցի
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1907 թվական
ՎիքիդարանԽնոցի

«Խնոցի», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Ակունքը ժողովրդական է։ Գրության թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիր։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի «Խնոցի» բանաստեղծությունը տպագրվել է Ե․ Լալայանի «Ազգագրական հանդեսում»։ Ժողովրդական երգի 10 տողերից Թումանյանն ընտրել է 4-ը, մշակել, բնահավաքի «Խնոցու երգը» վերնագիրը դարձրել «Խնոցի»։

«Խնոցի» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 85-րդ էջում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարի 91-րդ էջում։ Ապա տպագրվել է 1940-1959 վականներին Երևանում 6 հոտորով լույս տեսած Հովհաննես Թումանյան երկերի ժողովածուի 1-ին հատորի 225-րդ էջում [1]։

Արտատպվում է 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 618.