Խաղաղության համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաղաղության միջազգային օր
Խաղաղության համաշխարհային օր
անգլ.՝ World Day of Peace

Տեսակմիջազգային օր
Ամսաթիվհունվարի 1
Տոնվում էԱմբողջ աշխարհում
ՀաստատվածԿաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Հռոմի պապ Պողոս VI-ի կողմից 1967 թվականի դեկտեմբերի 8-ին
ԿրոնԿաթոլիկ եկեղեցի
ՆմանԽաղաղության միջազգային օր

Խաղաղության համաշխարհային օր (անգլ.՝ World Day of Peace) կամ Խաղաղության համար աղոթքի համաշխարհային օր, կաթոլիկ եկեղեցու միջազգային տոն[1], որի ընթացքում հավատացյալները կոչ են անում Աստծուն դադարեցնել բոլոր պատերազմները և խաղաղություն ուղարկել Երկրի վրա գտնվող մարդկանց։ Նշվում է ամեն տարի, հունվարի 1-ին՝ Սուրբ Աստվածամոր տոնակատարության օրը[1]։

Խաղաղության համաշխարհային օրվա պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խաղաղության համար աղոթքի համաշխարհային օրը» համեմատաբար նոր տոն է (նախ և առաջ կաթոլիկների համար), որը հաստատվել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պողոս VI պապի կողմից 1967 թվականի դեկտեմբերի 8-ին[1]։ Մի քանի տարի այն նշվել է յուրաքանչյուր տարվա առաջին օրը։ 1969 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿԳլխավոր ասամբլեան «Խաղաղության համաշխարհային օրը» հռչակել է որպես պաշտոնական տոն, որի ժամանակ հավատացյալները կոչ են անում Աստծուն դադարեցնել բոլոր պատերազմները և խաղաղություն տարածել երկիր մոլորակի վրա[1]։

«Ներիր և խաղաղություն կգտնես» այս հիմնական կարգախոսն է, որով անցկացվում է «խաղաղության համաշխարհային օրը»[1]։ Ամեն նոր տարվա առաջին օրը վեհափառ հայրապետը իր նախատոնական ելույթում դիմում է հավատացյալներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով խաղաղության գործում բոլորի ներդրման անհրաժեշտության վրա[2]։

Պայքար աղքատության դեմ, Երկրի վրա խաղաղության կառուցում, լարվածության թուլացում միջազգային և միջպետական հարաբերություններում, մարդու իրավունքներ և կանանց իրավունքներ, տնտեսական զարգացում, սրանք են տոնից առաջ հավատացյալներին ուղղված Հռոմի պապի ամենամյա ուղերձներից մի քանիսը[1]։

Խաղաղության համաշխարհային օրը աշխատանքային չէ Վատիկանում, իսկ Բրազիլիայում այն նշվում է որպես «Եղբայրության համաշխարհային օր»[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային օրն է». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  2. «Католические праздники — 1 января — Всемирный день мира / День всемирных молитв о мире». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.