Լուցիա Զամայչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուցիա Զամայչ
Ծնվել էփետրվարի 26, 1893(1893-02-26)
Վախճանվել էհունվարի 17, 1965(1965-01-17) (71 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի
Քաղաքացիություն Լատվիա

Լուիզա Զամայչ(լատիշ․՝ Lūcija Zamaiča փետրվարի 26, 1893(1893-02-26) - հունվարի 17, 1965(1965-01-17), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի գրող և ֆեմինիստ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին ավարտել է Բաուսկայի կանանց դպրոցը, այնուհետև՝ Ելգավայի առևտրային դպրոցը (1908-1910)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1905 թվականից ապրել է Վյատյան նահանգում և Արխանգելսկում, որտեղ աշխատել է որպես գրադարանավարուհի։

1925 թվականից մինչև 1927 թվականները շարունակել է ուսումը Ֆրանսիայում, Իտալիայում և Ալժիրում։

1927 թվականից ապրել է Ռիգայում, եղել է ժամանակակից կին, կանանց իրավունքների ակտիվ պաշտպան՝ իր գրական գործունեության շնորհիվ։ 1920-1930-ական թվականներին մեղադրվել է հասարակական բարոյական նորմերի խախտման մեջ։ Սիրել է շփոթության մեջ պահել հանրությանը։ Համատարիվ է եղել սոցիալիստական գաղափարներին, իր աշխատանքներում հաճախ է խոսել կապիտալիստական հասարակությունում կնոջ դերի մասին, գրել է ինչպես քաղաքացիական ամուսնությունների, այնպես էլ օրինական մարմնավաճառության մասին։

Նա մասնավոր դասեր է տվել այն աղջիկներին, ովքեր չէին կարողանում կրթություն ստանալ, դասավանդել է լատվիերեն, ռուսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներ և գրականություն։

Գերմանական օկուպացիայի ժամանակ՝ 1941 թվականին, ձերբակալվել և ազատազրկվել է 9 ամիս։ 1942 թվականից մինչև 1946 թվականը զբաղվել է առևտրով։

Պատերազմի ժամանակ նրա բոլոր ձեռագրերը ոչնչացվել են։ Հին Ռիգայի փողոցներում իր զբոսանքների ժամանակ Զամայչը շարունակել է բանաստեղծություններ հորինել, բայց ոչ մի տեղ դրանք չի տպագրել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Romana Sutas un Aleksandras Beļcovas muzejs». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]