Լուռեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուռեր
Ընդհանուր քանակ

8 000 000 մլն

Բնակեցում
Իրան Իրան
Իրաք Իրաք
Լեզու(ներ)
Լուռերեն
Հավատք(ներ)
Շիա իսլամ
Լուռեցի

Լուռեր (պարսկ․՝ لُر‎)՝ իրանալեզու ժողովուրդ, որն ապրում է արևմտյան Իրանում, Զագրոսի լեռներում։ Բնակչության ընդհանուր քանակը գերազանցում է 8 մլն–ը։ Իրենցից ներկայացնում են 4 բարեկամական ցեղային խմբեր՝ փիշ–ե կուհա ու փոշտ–ե կուհա Լուռեստանում և մամասանի ու կուհգիլուե Ֆարսում։ Խոսում են լուռ-բահտիերենով, որը պատկանում է հնդեվրոպական լեզուների իրանական խմբի արևմտաիրանական ենթախմբին։ Հավատացյալները դավանում են իսլամի շիա ճյուղը։ Կա վարկած, որ լուռերը գոյացել են հին էլամական բնակչության և եկվոր հարավիրանական ճյուղի ցեղերից։ Անցյալում հիմնականում ներկայանում էին որպես քոչվոր անասնապահներ։ Այժմ մեծամասնությունը վարում է նստակյաց կյանք։

Աղբյուրներ[խմբագրել]