Աչոմի (ժողովուրդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աչոմի
Ընդհանուր քանակ

4,000,000

Բնակեցում
Իրան Իրան 2,500,000
Պարսից ծոցի երկրներ՝
ԱՄԷ ԱՄԷ
Բահրեյն Բահրեյն
Կատար Կատար
Օման Օման
Քուվեյթ Քուվեյթ
1,500,000
Լեզու(ներ)
աչոմի, պարսկերեն
Հավատք(ներ)
մեծամասամբ՝ սուննի իսլամ
փոքրամասնությունը՝ շիա իսլամ

Աչոմի ժողովուրդ (պարս.՝ مردم اَچُمی) կամ Խոդոմոնի (արաբ․՝ خودمونية‎‎) պարսկական ցեղի էթնիկական խումբ են, որոնք ապրում են Իրանի հարավում, այսինքն՝ Ֆարսի և Կերման նահանգների հարավում,Բուշեհրի նահանգի արևելյան մասում և գրեթե ողջ Հորմոզգան նահանգում։

Աչոմի ժողովրդից շատերը երկար տարիներ ապրել են Պարսից ծոցի երկրներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Քուվեյթում, Քաթարում և Օմանում և համարվում են բնիկ։

Աչոմիների մեծ մասը սուննի է և նրանց մեջ փոքր թվով շիաներ կան։ Աչոմիները խոսում են աչոմի լեզվով, որն ավելի մոտ է հին, քան ժամանակակից պարսկերենին[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Khaghani Nejad, M.S. (2016): Իրանում սոցիալական լեզվի խնդիրների կորպուսային հետազոտություն։.
  2. ««Ֆարս» լրատվական գործակալություն».
  3. «Պարսկական ծագում ունեցող սուննիներ».