Լուիս Գերստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Գերստներ
Ծնվել էմարտի 1, 1942(1942-03-01)[1] (82 տարեկան)
Mineola, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործադիր տնօրեն և գործարար
Հաստատություն(ներ)IBM[2] և IBM[2]
Պաշտոն(ներ)խորհրդի անդամ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերԴարտմուտի քոլեջ, Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Chaminade High School?
Պարգևներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր

Լուիս Գերստներ (անգլ.՝ Louis V. Gerstner մարտի 1, 1942(1942-03-01)[1], Mineola, Նյու Յորք, ԱՄՆ), ամերկացի գործարար, թոփ մենեջեր, Այ-Բի-Էմ (անգլ.՝ IBM (International Business Machines)» կորպորացիայի նախկին՝ յոթերորդ, գործադիր տնօրեն (1993-2002) և տնօրենների խորհրդի նախագահ, «մարդ, որը փրկել է Այ-Բի-Էմ-ը»[3]։

Գերստները նաև գլխավորել է RJR Nabisco կոնգլոմերատը և ունեցել է ղեկավար պաշտոններ American Express և ՄակՔինզի բիզնես կառավարման խորհրդատվական ընկերություններում։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Գերստները ծնվել է ոչ հարուստ կաթոլիկ ընտանիքում։ Նրա հայրը սկզբում աշխատել է որպես կաթի բեռնատարի վարորդ, բայց կարիերան ավարտել է F&M Schaeffer Brewing ընկերությունում որպես էքսպեդիտոր։ Մայրը եղել է վարժարանի քարտուղարուհի, ռիելթր և կառավարիչ։ Նրանք ունեցել են չորս որդի։ Որպեսզի կարողանային վճարել երեխաների ուսման վարձը, ծնողները պարբերաբար գրավադրում էին տունը։ 1959 թվականին Գերստները ավարտելով Չեմինադի կաթոլիկ դպրոցը, պատրաստվում էր դառնալ քահանա, սակայն օգտվելով առաջարկվող թոշակից՝ ընդունվել է Դարտմուտի վարժարանը, որտեղ 1963 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների բակալավրի աստիճան։ Վարժարանն ավարտելուց անմիջապես հետո նա ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոցը, որն էլ ավարտել է 1965 թվականին, 23 տարեկանում[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

McKinsey & Company[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումը ավարտելուց հետո, 1965 թվականին Գերստները սկսել է աշխատել McKinsey & Company խորհրդատվական ձեռնարկությունում։ 1974 թվականին նա դարձել է ավագ գործընկեր։ 1977 թվականին նա ընդունել է հաճախորդներից մեկի՝ American Express-ի առաջարկությունը, որտեղ գլխավորել է Ճանապարհորդությանն առնչվող ծառայությունների խումբ (անգլ.՝ Travel Related Services Group) ստորաբաժանումը և ղեկավարել American Express-ի վարկային քարտերի և ճանապարհային կտրոնների բաժանմունքը[5]։

American Express[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերստները American Express ընկերությունում գտել է քարտերի օգտագործման և նոր հաճախորդների ներգրավման նոր ձևեր։ Այդպիսով, ընկերության վարկային քարտերը սկսել են լայնորեն օգտագործվել մանրածախ առևտրում (1985 թվականին) և որպես կորպորատիվային։ Նրա աշխատանքի ընթացքում American Express -ը քարտերի թողարկումն ավելանալով՝ 8մլն-ից հասել է մինչև 31 մլն, իսկ ստորաբաժանման եկամուտի ընդհանուր աճը կազմել է 17%[6]։

RJR Nabisco[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի ապրիլին Լու Գերստները սկսել է աշխատել փաթեթավորված ապրանքներ արտադրող RJR Nabisco խոշոր ընկերությունում, որն առաջացել էր Nabisco և R.J. Reynolds Tobacco ընկերությունների միաձուլման արդյունքում։ Չորս տարի անց, 1992 թվականին Գերստները սկսել է աշխատել IBM-ում։

IBM, 1993—2002 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հունվարին, Նախագահի և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Էյկերսի (ohn Akers) հրաժարականի մասին հայտարարությունից հետո, նրա իրավահաջորդի փնտրտուքը կատարվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների շրջանում, բայց քանի որ ոչ Ջոն Սկալին Apple-ից, ոչ Ջորջ Ֆիշերը (անգլ.՝ George M.G. Fisher) Մոտորոլայից, ոչ Բիլլ Գեյթսը Մայքրոսոֆթից հետաքրքրություն չցուցաբերեցին, IBM-ը դուրս եկավ ոլորտի շրջանակներից և դիմեց Լու Գերստներին[7][8]։

Կառավարման փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

IBM- ի խորհրդի անդամների հետ առաջին հանդիպմանը Գերստները՝ ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է կառավարման հետևյալ սկզբունքները

  • Հետևել սկզբունքներին, այլ ոչ թե ընթացակարգերին
  • Գործողությունները թելադրում է շուկան
  • Հավատ որակի հանդեպ, ուժեղ ռազմավարություններ, թիմային աշխատանք, ըստ արդյունքների պարգևատրում, բարոյական պատասխանատվություն
  • Փնտրել մարդիկ, որոնք կարող են աշխատել, լուծել խնդիրներ և օգնել գործընկերներին։ Քաղաքականացվածներին աշխատանքից ազատել
  • Շատ ժամանակ հատկացնել ռազմավարությանը
  • Գործել արագ, թող սխալները լինեն արագ գործելու, այլ ոչ թե դանդաղելու հետևանք
  • Հիերարխիան կարևոր չէ[9]։

Բարեփոխումների հիմնական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերստների կատարած բարեփոխումների հիմնական ուղղություններն էին․

  • Ծախսերի կրճատում: Լայնածավալ ծրագրի ընթացքում ընդհանուր ծախսերը կրճատվել են 8,9 մլրդ դոլարով, այդ թվում նաև աշխատանքից մասսայական հեռացնելու հաշվին (Գերստները կրճատել էր 35 հազար մարդ, իսկ իր նախորդը՝ Ջոն Էյկերսը՝ 45 հազար)
  • Եկամուտ չբերող ակտիվների կանխիկ վաճառք
  • IBM-ի պահպանումը որպես մեկ ամբողջություն: Գերստները դադարեցրել է այն պլանի իրականացումը, որը ենթադրում էր ընկերության բաժանումը մի քանի գործառնական միավորների՝ հետագայում ասելով, որ «դա եղել է ամենակարևոր որոշումը այն բոլորից, որ ես երբևէ ընդունել եմ ոչ միայն IBM-ում, այլ նաև ամբողջ իմ գործունեության ընթացքում»։
  • Ստեղծել IBM-ի միասնական բրենդ: Գերստները համարել է, որ IBM-ի եզակի մրցակցային առավելությունը կայանում է հաճախորդներին համալիր լուծումներ տրամադրելու ունակության մեջ և, որ ընկերությունը պետք է դառնա տեխնոլոգիաների առաջատար ինտեգրատոր։ Հետևելով այդ ուղղությանը՝ IBM-ը բազմաթիվ գովազդային գործակալությունները միավորեց մեկ՝ Ogilvy & Mather գործակալության մեջ, որպեսզի ամբողջ աշխարհում ընկերության բոլոր ապրանքների և ծառայությունների համար IBM բրենդի ընդհանուր տեղեկատվական դրվածք ստեղծի։
  • Շուկայի զարգացման տեսանկյունից ձախողակ ապրանքների արտադրության դադարեցում: Քանի որ Գերստները առանձնապես հակված չէր IBM-ի այնպիսի հին արտադրանքները պահպանել, ինչպիսին է OS/2-ը (IBM ֆիրմայի օպերացիոն համակարգ), հետևաբար այն, ինչպես նաև դրա նման այլ ապրանքների արտադրությունը դադարեցվեց։
  • Վճարային համակարգի փոփոխություն: Հիմնական սկզբունքը դարձավ եկամուտների տարբերակումը. վճարման ամբողջական չափը կախված էր շուկայի ցուցանիշներից, իսկ վճարի ավելացման չափը՝ աշխատանքի անհատական արդյունքներից, հավելավճարը՝ ընկերության աշխատանքի արդյունքներից և անհատի ներդրումներից և այլն։
  • Կենտրոնանալ ոչ թե ներքին քաղաքականության վրա, այլ հաճախորդի կարիքների վրա: Լու Գերստները չեղարկեց փոխնախագահների կատեգորիան, արգելեց թողարկել կազմակերպչական հարցերով մամլո հաղորդագրություններ, կոչ արեց օգտագործել ընդունված, հաճախորդին հասկանալի լեզու և ոչ թե IBM-ում գոյություն ունեցող կորպորատիվ ժարգոնը, մեղմեց հագուստի դրես կոդը՝ թույլատրելով սպիտակ վերնաշապիկով խիստ մուգ կոստյումներից բացի այլ հագուստ կրելը։
  • Թիմային աշխատանքի խրախուսում. աշխատակիցները պետք է իմանային, որ իրենց մրցակիցները աշխատում են ընկերության պատերից դուրս, այլ ոչ թե դիմացի սենյակում։ Ի հավելումն այս ամենի, դադարեցվել էր «օբսեսիվ պերֆեկցիոնիզմը» (կատարելության մոլուցքը) և «անվերջ հետազոտության» (անգլ.՝ studying things to death) պրակտիկան։ Այսուհետ աշխատակիցներին պարգևատրում էին արագ աշխատանքի համար[10][11][12]։

Արդյունքներ.
Գերստների ջանքերի շնորհիվ IBM-ի շուկայական կապիտալացումը 2002 թվականին՝ ընկերությունից նրա հեռանալու պահին, աճել էր 29 դոլարից մինչև 168մլրդ դոլար[13]։

IBM-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հունվարին Գերստները նշանակվել է ամենամեծ ներդրումային ֆոնդերից մեկի՝ The Carlyle Group-ի տնօրենների խորհրդի նախագահ։ 2008 թվականին անցել է կենսաթոշակի՝ մնալով, սակայն, ֆոնդի ավագ խորհրդատուն։ IBM-ում ունեցած հաջողության շնորհիվ Գերստները դարձել է նաև Sony Corporation-ը գլխավորող Հովարդ Սթրինգերի (անգլ.՝ Howard Stringer) խորհրդատուն[14]։

2013 թվականի հունվարին «Բրոադ ինստիտուտը» (անգլ.՝ Broad Institute), որը կենսաբժշկության և գենետիկայի բնագավառի հետազատական կենտրոն է, հայտարարել է, որ Լուիս Գերստները գլխավորելու է իրենց տնօրենների խորհուրդը[15]։

Գործունեություն կրթության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես ոլորտի գործունեությունից բացի, Լու Գերստները իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է կրթության որակի բարելաման ոլորտում։ 2003 թվականին հատուկ առաջարկություններ մշակելու համար նա ստեղծեց հանձնաժողով (անգլ.՝ The Teaching Commission), որպեսզի հաղթահարվի դասավանդման ճգնաժամը, որի հետ բախվել էր ԱՄՆ-ը։ 1996 թվականից մինչև 2002 թվականը նա եղել է Achieve կազմակերպության համանախագահը։ Այդ կազմակերպություն, որը ստեղծվել է ԱՄՆ կառավարության առաջատար գործարար մարդկանց կողմից՝ ԱՄՆ հանրակրթական դպրոցներում բարձր ակադեմիական ստանդարտներ ներդնելու համար։

IBM-ում աշխատելու ընթացքում նա հիմնել է Reinventing Education ռազմավարական գործընկերություն 21 նահանգների և դպրոցական շրջանների հետ, որոնք օգտվում էին IBM-ի տեխնոլոգիաներից և տեխնիկական օգնությունից՝ աշակերտների առաջադիմությունը բարձրացնելու համար[16]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության զարգացման ոլորտում աշխատանքի համար Գերստները բազմիցս պարգևատրվել է, այդ թվում՝ Կոլումբիական համալսարանի Տիչերզ վարժարանից ստացել է Կլիվլենդ Է. Դոջի մեդալ (անգլ.՝ Cleveland E. Dodge Medal) և պարգևատրվել է Ամերիկյան բնագիտական թանգարանի գիտության և կրթության բնագավառում առանձնահատուկ ներդրումներ կատարելու համար։

Եղիսաբեթ թագուհին Լու Գերստներին շնորհել է Բրիտանական կայսրության (անգլ.՝ honorary Knight of the British Empire, KBE)[16] պատվավոր ասպետի կոչում՝ ի նշան կրթության և բիզնեսի ոլորտներում Գերստների նվաճումների գնահատանքի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Գերստներն ամուսնացած է Էլիզաբեթ Ռոբին Լիմկսի (անգլ.՝ Elizabeth Robin Links) հետ, ունեն երկու երեխա։

Գերստները թոշակի անցնելուց հետո ավարտել է Չինաստանի հնագիտության և պատմության դասընթացները Քեմբրիջում[17]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Луис Герстнер Кто сказал, что слоны не могут танцевать? Жесткие реформы для выживания компании = Who Says Elephants Can’t Dance? Inside IBM’s Historic Turnaround. — М.: Альпина Паблишер, 2014. — 320 с. — ISBN 978-5-9614-4713-2
  • Louis V. Gerstner, Roger D. Semerad Reinventing Education: Entrepreneurship in America's Public Schools Paperback. — Plume, 1995. — ISBN 978-0452271456

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Doug Garr IBM Redux: Lou Gerstner & The Business Turnaround of the Decade. — HarperCollins, 1999.
  • Gerstner, Jr., Louis V. (2002). Who Says Elephants Can't Dance? HarperCollins. ISBN 0-00-715448-8.
  • Robert Slater Saving Big Blue: IBM's Lou Gerstner. — S&P Global, 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 https://www-03.ibm.com/press/us/en/biography/10153.wss
  3. Washingtonpost, 2013
  4. Герстнер, Луис, 2014, էջ 11
  5. Герстнер, Луис, 2014, էջ 13
  6. Герстнер, Луис, 2014, էջ 14
  7. Cornwell, Rupert (1993 թ․ օգոստոսի 1). reports-1458529.html «Profile: The iconoclast at IBM: Lou Gerstner enacted unprecedented cuts at the giant computer firm last week, but he will need to do more than wield the axe to revive it». The Independent. London. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  8. Black, Larry (1993 թ․ հունվարի 27). «IBM fires Akers and slashes dividend». The Independent. London.
  9. Герстнер, Луис, 2014, էջ 32
  10. Кто сказал, что слоны не могут танцевать? Жесткие реформы для выживания компании
  11. Forbes.com, 2002
  12. Denning, Steve (2011 թ․ հուլիսի 10). «Why Did IBM Survive?». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  13. «Louis Gerstner III, Son of Celebrated IBM Chairman, Dies at 41». Bloomberg.
  14. Gunther, Marc (2006 թ․ մայիսի 26). «The Welshman, the Walkman, and the salarymen». CNN.
  15. Louis Gerstner elected chairman of Broad Institute Board of Directors | Broad Institute of MIT and Harvard
  16. 16,0 16,1 Carlyle.com
  17. Referenceforbusiness.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]