Կոնգլոմերատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնգլոմերատ (այլ կիրառումներ)

Կոնգլոմերատ կամ խառնուրդային ընկերություն, զանազան չառնչվող ապրանքներ արտադրող մեծ ընկերություն, մոնոպոլիստական միավորում, որի անդամները միավորման առանձն ոլորտների հետ արտադրական և տեխնոլոգիական կապեր կարող են և չունենալ։ Սովորաբար ստեղծվում է տարբեր արտադրաճյուղերի մի քանի ձեռնարկությունների միաձուլման միջոցով, ունեն կառավարման փոքր ապարատ, հեշտությամբ ճյուղից ճյուղ են անցնում։ Ձգտում է իր գործունեությունը դարձնել այնքան բազմազանված, որ բոլորովին անկախ լինի որևէ արտադրաճյուղում կատարվող փոփոխություններից։ Օրինակ՝ ծխախոտ արտադրող որոշ ընկերություններ զբաղվում են պաղպաղակի կամ քաղցրավենիքի արտադրությամբ, ինքնաշարժի վարձույթով, շարժանկարի արտադրությամբ[1]։

Կոնգլոմերատները ձևավոևվում են պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի և գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում՝ ֆինանսական և վարչական վերահսկողության հիման վրա և հիմնականում կատարում են ռազմական պատվերներ։ Դա նրանց ապահովում է մրցակցությունից, կառուցվածքային և ցիկլային տատանումներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աղաբեկյան, Ալեքսանդր (2008). Գործարարության և տնտեսագիտության բացատրական բառարան. Երևան: Գիտանք. էջ 82. ISBN ISBN 978-9939-810-02-7. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 564