Լյուիս կղզու շախմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուիս կղզու շախմատ

Լյուիս կղզու շախմատ, 78 շախմատային խաղաքարերից բաղկացած հավաքածու, պատրաստվել է միջնադարում։ Մեծամասնությունը պատրաստված է ծովացուլի ժանիքից, իսկ մնացածը` կետի ատամից։ Խաղաքարերը հայտնաբերվել են 1831 թվականին շոտլանդական Լյուիս կղզում։ Ենթադրվում է, որ խաղաքարերը օգտագործվել են ոչ միայն շախմատ խաղալու համար, այլև հնեֆատաբլ (hnefatafl) խաղի համար[1]։

Ներկայումս 11 խաղաքարերը գտնվում են Շոտլանդիայի ազգային թանգարանում[2], մնացած 82-ր (ներառյալ շաշկին և գոտին)` Բրիտանական թանգարանում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձը հայտնաբերվել է Պեննի-Դոնալդ գյուղի բնակիչներից մեկի` Մալկոլմ Մակլաուդի կողմից, 1831 թվականին, կզղու արևմտյան ափին, Ուիգ նեղուցի շրջանում։ Մինչև այսօր հասկանալի չէ, որն էր գտածոյի ճիշտ կազմը. թերթերի առաջին հրապարակումներում ասվում էր, որ գտնվել է մոտ 70 խաղաքար, այսօր ցուցադրվում են 78-ը, ենթադրվում է նաև, որ խաղաքարերը եղել են ամենաքիչը 4 հավաքածու[4]): Իր գտածոն հաջողակ գյուղացին անմիջապես վաճառել է Ստորնովեյի վաճառական Ռոդրիկ Պիրին։

Խաղաքարերի առաջին հասարակական ցուցադրությունը եղել է Ռոդրիկ Պիրի թույլտվությամբ 1831 թվականի ապրիլի 11-ին Էդինբուրգում կայացած Շոտլանդիայի հնավաճառների կազմակերպության ժողովում։ Կարճ ժամանակ անց խաղաքարերը 30 ֆունտ ստերլինգով գնել է Էդինբուրգի վաճառական Տ. Ա. Ֆորեստը` այն ավելի թանկ գնով վաճառելու ակնկալիքով։ Շոտլանդիայի հնավաճառների կազմակերպության հետ պայմանավորվածության չգալով` Ֆորեստը դիմում է Բրիտանական թանգարանին, որտեղ ծանոթանում է Ֆրեդերիկ Մեդենի հետ, վերջինս կարողացել էր թանգարանի ղեկավարության մոտ հետաքրքրություն առաջացնել այն գնելու համար։ Սակայն, գնի հարցում չկարողացան պայմանավորվել։ Մեդոնի օրագրում 1831 թվականի հոկտեմբերի 17-ին գրված է. «Շախմատի գինը 100 գինեյ է։ Վախենում եմ, որ եթե հոգաբարձուների խորհուրդը չվճարի այդ գումարը, հավաքածուն կվաճառվի մասերով, և դա մեծ ողբերգություն կլինի»։ Թանգարանի աշխատակիցները պնդում էին այն գնել 80 գինեյով։

Երկար բանակցությունների արդյունքում 1832 թվականի հունվարին Բրիտանական թանգարանի սեփականությունն են դառնում 82 առարկա` 67 խաղաքար, 14 շաշկի և մեկ գոտու ամրակ։ Այդ նույն ժամանակ Շոտլանդիայի հնավաճառների կազմակերպության անդամ Չարլզ Կիրկպատրիկը Ֆորեստից ձեռք է բերում 10 խաղաքար, իսկ ավելի ուշ իր հավաքածուին ավելացնում է 11 ցուցանմուշ փիղ (շախմատ), որը նրան վաճառում են Լյուիս կղզում։ Այս գնումից ենթադրվում է, որ Ֆորեստին հասել էր ոչ ամբողջ գանձը։

Կիրկպատրիկ Շարպը իր խաղաքարերին տիրում էր ավելի քան 20 տարի, երբ 1851 թվականի հունիսին նա մահացավ, դրանք աճուրդով վաճառվեցին լորդ Լոնդեսբորոյին` 105 ֆունտով։ Այդ հավաքածուն լորդի մահից հետո, 1888 թվականին վաճառվեց Կրիստիս աճուրդում, բոլոր 11 խաղաքարերը գնվեցին 100 գինեյով Շոտլանդիայի հնավաճառների կազմակերպության կողմից, որը իր գնածը նվիրեց Շոտլանդիայի ազգային թանգարանին։

Ներկայումս քննարկվում է ողջ հավաքածուն Շոտլանդական թանգարանին տալու հարցը։

Գանձի ծագման տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն մասին, թե ինչպես են խաղաքարերը ընկել Լյուիս կղզի, կան մի քանի տարբերակներ.

  1. Մեդենը, նրա հետևից նաև Կիրպատրիկ Շարպը շախմատի ծագումը կապում են Ուիգ նեղուցի վանքի հետ կապված լեգենդի հետ, որտեղ բնակվում էին «սև կանայք»։ Սակայն մինչև օրս չկան ոչ փաստագրական, ոչ հնագիտական ապացույցներ, որ գոյություն է ունեցել այդպիսի վանք։
  2. Շոտլանդիայի ազգային թանգարանի գրությունները հաղորդում են 11 շախմատային խաղաքարերի գնման մասին, որոնք գտնվել էին ծովի հատակում։ Այդ մասն ունի 15 ֆուտ (4,6 մետր) խորություն, իսկ խաղաքարերը եղել են ավազով պատված և գտնվել են մոխրակույտի կողքին։ Հիշատակվում է նաև, որ գտածոն պատրաստվել է «Ուիգեում գտնվող սև կանանց տան» մոտակայքում։
  3. Շոտլանդիայի հնավաճառների կազմակերպության կապիտան Ֆ. Ու. Լ. Թոմասի Նշումներ «Լյուիս կղզու շախմատի մասին» հրատարակության մեջ պատմվում է տեղի հովվի մասին լեգենդը, որը սպանել է նավաբեկությունից փրկված նավաստուն և ափին թաղել նրա պարկը, որի մեջ էլ գտնվում էր շախմատը։ Ավելի ուշ հովիվը կախվել էր, իսկ նրա գանձը մնացել էր անձեռնմխելի։
  4. Նմանատիպ լեգենդ է հիշատակում նաև Հնությունների և պատմական հուշարձանների Թագավորական ընկերությունը. 17-րդ դարում Գիլի անունով հովիվը ափին բռնել էր մի տղայի, որը փախել էր նեղուցում կանգնած նավից, և սպանել նրան։ Տղայի մոտ եղած շախմատը թաղվել է ավազի մեջ, իսկ հովվին որոշ ժամանակ անց կախում են։

Կազմ ու նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաքարերի փորագրման և հագուստի վերլուծությունից ենթադրվում է նրանց պատրաստման ժամանակը` 1150 և 1200 թվականների միջև։ Պատրաստման տեղի հետ կապված կա մի քանի վարկած, որոնցից շատերը հեղինակ են համարում նորվեգացի փորագրիչներին, ըստ երևույթին Տրոնհեյմից, որտեղ գտել էին նմանատիպ փաստեր։ Այդ ժամանակ Լյուիս կղզին մտնում էր Նորվեգիայի թագավորական հողերի տարածք։

Ենթադրություն կա, որ խաղաքարերը սկզբնապես եղել են 4 կոմպլեկտ, որոնց լրացման համար այսօր պակասում է (ռուսական անվանումներով) 1 ձի, 4 նավակ և 15 զինվոր։ Իր հերթին 78 հայտնի խաղաքարերը դասավորված են հետևյալ կերպ.

  • Բրիտանական թանգարան` 6 արքա, 5 թագուհի, 10 նավակ, 13 փիղ, 14 ձի և 19 զինվոր;
  • Շոտլանդիայի ազգային թանգարան` 2 արքա, 3 թագուհի, 2 նավակ, 3 փիղ և 1 ձի։

Արքա։ Բոլոր արքաները նստած են հարուստ զարդարանքով գահին, յուրաքանչյուրի ծնկների մոտ սուր է դրված, որը թագավորը բռնել է երկու ծայրերից։ 2 արքան մորուքով են, 2-ը` ոչ։ Բոլոր արքաները ունեն հյուսած մազեր, միայն մեկի մազերն է հասնում ուսերին։

Թագուհի։ Թագուհիներն էլ են նստած գահին։ 12-րդ դարի սովորության համաձայն` թագուհիների գլխին թագի տակ գլխաշոր կա։ Յուրաքանչյուր խաղաքար էլ ունի միևնույն դիրքը. նրանք կզակով հենված են աջ ձեռքին, իսկ ձախը ծնկի վրա է։

Փիղ։ 7 խաղաքարերը նստած են գահին, իսկ 9-ը` կանգնած։ Բոլոր փղերի գլուխներին խույր կա, իսկ ձեռքին պահում են գավազան։ Խույրերը շախմատի պատրաստման թվականը որոշելու հարցում մեծ դեր են խաղում, քանի որ դրանք սկսել են օգտագործվել 1150 թվականից։

Ձի։ Պահպանված բոլոր 15 ասպետները նստած են պոնիների վրա, գլխներին սաղավարտ է, ձեռքներին` վահան և սուր։

Նավակ։ Դրանք 12-ն են։

Զինվոր. Բոլոր 19 խաղաքարերն էլ ձևով նման են, սակայն չափերով` տարբեր։ Միակ մարդակերպ խաղաքարերն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фигурки с острова Льюис могли играть не только в шахматы // infox.ru, 12.11.1999
  2. Lewis chessmen Արխիվացված 2011-11-16 Wayback Machine // Национальный музей Шотландии (անգլ.)
  3. The Lewis chessmen Արխիվացված 2011-09-11 Wayback Machine // Британский музей (անգլ.)
  4. Robinson, James The Lewis Chessmen. — British Museum Press, 2004. — С. 30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]