Լյուբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լյուբին
լեհ.՝ Lubin
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1280 թ.
Մակերես40,77 կմ²
ԲԾՄ72 մետր
Բնակչություն70 016 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ59-300
Պաշտոնական կայքlubin.pl
Լյուբին (Լեհաստան)##
Լյուբին (Լեհաստան)

Լյուբին (լեհ.՝ Lubin, գերմ.՝ Lüben), քաղաք, որը գտնվում է Լեհաստանի հարավ-արևմուտքում` ստորին Սիլեզիա վոևոդությունում։ 1975-1998 թվականներին այն պատկանում էր նախկին Լեգնիկա վոևոդությանը։ Լյուբինը նույնանուն կոմսության վարչական կենտրոնն է, ինչպես նաև` Գմինա Լյուբինի գյուղական շրջանի կենտրոնն է, չնայած այն բանին, որ այն վերջինիս տարածքը չէ, քանի որ այն ձևավորում է առանձին քաղաքային գավառ։ Ըստ 2009 թվականի մարդահամարի` քաղաքն ունեցել է 74.552 բնակիչ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբինը տեղակայված է Զիմնիցա գետի վրա, ստորին Սիլեզիա պատմական շրջանում, 71 կմ հյուսիս Վրոցլավ և 20 կմ հյուսիս Լեգնիցա քաղաքներից։

Քաղաքը ստորին Սիլեզիայի արդյունաբերական հիմնական կենտրոններից մեկն է, որտեղ գտնվում է լեհական մեծությամբ երրորդ KGHM Polska Miedź հանքարդյունաբերական ընկերության գլխամասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբինի տարածքն ընկած է արևմտյան Սլավիկ Սիլեզիայի երկու` Ձիադոշանիե և Տժեբովանիե ցեղերի բնակավայրերի միջև, որոնց հողերը նվաճել է լեհական Միեշկո I թագավորը մոտավորապես 990 թվականին։ Պարզ չէ, թե այս երկու տոհմերից որն է հիմնել քաղաքը (հստակ չէ նաև այն, թե արդյո՞ք նրանցից որևէ մեկն է հիմնել այն)։ Ըստ մի լեգենդի` քաղաքն իր անունը ստացել է Լյուբա անունով մի երիտասարդի անունից, ով հայտնի է դարձել մի հսկա արջ սպանելուց հետո, որը վախեցնում էր քաղաքի բնակիչներին։ Պապական կոնդակում, որը թվագրված է մոտավորապես 1155 թվականին, Լյուբինը հիշատակվում է որպես Սիլեզյան 13 կաստելյաններից մեկը։

Ըստ լեգենդի լեհ վոևոդ Պյոտոր Վլոստովիչը (1080-1153) Լյուբինի արևմուտքում գտնվող բլուրի վրա կառուցել է մի եկեղեցի, որտեղ 1230 թվականին կառուցվել է Լյուբին բերդն ու բնակավայրը, որը մինչև օրս կոչվում է Հին քաղաք։ Արդյունքում Գլոգովյան կոմսությունում Լյուբին անունն առաջին անգամ հիշատակվել է 1267 թվականին Կղեմենտ 4-րդ Պապի հրամանագրում և մտնել է Տժեբնիցա աբբայության մեջ։

Նոր քաղաքը, որը ներկայում կոչվում է Լյուբին, հավանաբար, հիմնադրվել է 1280 թվականին Սցինավայի դուքս Պժեմկոյի ղեկավարությամբ, գերմանացի նորաբնակների կողմից, որոնք հավանաբար եկել էին Ստորին Լոթարինգիայից կամ Ֆրանկոնիայից։ Քաղաքի իրավունքներ այն ստացել է մոտավորապես 1295 թվականին։ 1329 թվականին Սինավայի դուքս Յանն մեծարել է Բոհեմիայի արքա Յոհաննի, ով Գլոգովի Պժեմկո 2-րդ դուքսի մահից հետո, 1331 թվականին նվաճել է տարածքը, որը մտցվել է Բոհեմիայի թագավորության մեջ և կիսել է Սիլեզիայի թագավորության տակ գտնվող հողերի քաղաքական ճակատագիրը։

1348 թվականից Լյուբին ամրոցը բնակավայր է ծառայել Լյուդվիկ I Արդարամիտ կայսեր և նրա ժառանգների համար։ Իր ավագ եղբայր Վացլավ I դուքսի հետ ունեցած վեճի պատճառով 1359 թվականին Կառլոս IV կայսրը որոշել է բաժանել Լյուբինը մի քանի մասի։

15-րդ դարի վերջում Լյուբինի ավերված եկեղեցին վերակառուցվել է այսօրվա գոթական ոճով, և դրա բարձր զոհասեղանը տեղափոխվել է Վրոցլավի տաճար 1951 թվականին։ Եժի I Դուքսը և Աննա Պոմերանացին, ով նրա այրին էր, քաղաքը դարձրել են Ստորին Սիլեզիայի Բողոքական ռեֆորմացիայի կենտրոն։ 1526 թվականին Լյուբինն ու Բոհեմյան Սիլեզիան մտել են Հաբսբուրգյան միապետության մեջ։ Այն մի քանի անգամ ավերվել է Երեսնամյա պատերազմի ժամանակ և 18-րդ դարի կեսերին Սիլեզիայի պատերազմների ժամանակ նվաճվել է Պրուսիայի արքա Ֆրիդրիխ II-ի կողմից և դարձել է Պրուսիայի, հետագայում` Գերմանիայի մաս։ 1871 թվականին Գերմանական կայսրության հիմնադրումից հետո, այն երկաթգծով միացել է Լեգնիցային ու Գլոգովին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի շինությունների մոտ 70%-ն ավերվել է։ 1945 թվականի փետրվարի 8-10-ըԿարմիր բանակի զինվորները ծերանոցում սպանել են 150 գերմանացի թոշակառուների և Լյուբինի հոգեբուժարանի 500 հիվանդի[2]։ 1945 թվականին Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ հայտարարված սահմանային փոփոխությունների արդյունքում Օդեր և Նայսե գետերից արևելք ընկած քաղաքը դարձել է Լեհաստանի հանրապետության մասը։ Քաղաքի հիմնական բնակչությունը, որոնք գերմանացիներ էին, լեհական իշխանությունների կողմից վտարվել են, կամ էլ նրանց արգելվել է վերադառնալ հայրենիք։

1982 թվականին քաղաքը կազմակերպել է նշանակալի ցույցեր կոմունիստական ռեժիմի կողմից հայտարարված ռազմական դրության դեմ, որոնք ճնշվել են պատժիչ ջոկատի կողմից, և ցույցերի արդյունքում զոհվել է երեք մարդ[3][4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պղնձաջրավազանի մասնագիտական ուսումնարան
  • Լյուբինի Նիկողայոս Կոպեռնիկոսի անվան համար 1 ավագ դպրոց
  • Լյուբինի համար 2 ավագ դպրոց

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհներ. S3 (միջազգային E65) - Յակուշիցե-Լեգնիցա-Լյուբին-Զիելոնա Գորա-Գորզով Վիելկոպոլսկի-Շեցին-Սվինոույչիե

N 36 - Ռավիչ-Լյուբին-Պրոխովիցե(-Վրոցլավ)

Լյուբինն ունի միջազգային օդանավակայան` 1000 մ ասֆալտապատ թռիչքուղով։

Հասարակական տրանսպորտ - Լյուբինն այժմ ունի քաղաքային անվճար տրանսպորտ, որը հիմնականում բաղկացած է ավտոբուսներից, որոնք ժամանում են մոտավորապես 20 րոպեն մեկ։

Լյուբինը նաև ունի ավտոկայաններ, որտեղից չվում են միջքաղաքային ավտոբուսներ։ Սրանք երթևեկում են դեպի մի քանի այլ քաղաքներ, ինչպես օրինակ` Վրոցլավ, Լեգնիցա և այլն։

Այժմ նախատեսվում է կառուցվել գնացքի գիծ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210211011-0954142?var-id=1639616&format=jsonapi
  2. «Lubin's history». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  3. Lubin 1982 - wydarzenia z 31 sierpnia 1982, stan wojenny, fotografie - Solidarność, historia współczesna, historia stanu wojennego, ZOMO, milicja, podziemie, władza ludowa, demonstracja, opozycja, Michał Adamowicz, Andrzej Trajkowski, Mieczysławie Poźniak, ofiary
  4. «Defiance in the Streets - TIME». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբին» հոդվածին։