Լիպարիտ Մխչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիպարիտ Մխչյան
Ծնվել է1894[1]
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1921[1]
Մահվան վայրՄխչյան, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ[1]
ԳերեզմանԱնգլիական այգի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԿրթությունՎլադիմիրյան ռազմական ուսումնարան[1] և Օմսկի բարձրագույն համակցված սպառազինության հրամանատարական ուսումնարան[1]
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Liparit Mkhchyan Վիքիպահեստում
Լիպարիտ Մխչյանի գերեզմանը Երևանի Անգլիական այգում

Լիպարիտ Հովհաննեսի Մխչյան (1894[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - 1921[1], Մխչյան, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ[1]), Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917

Ավարտել է Վլադիմիրյան զինվորական ուսումնարանը և Օմսկի գնդացրային դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան, 1917 թվականից՝ Կովկասյան ռազմաճակատում։ Ծառայել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) և Սարիղամիշում։ Բոլշևիկյան քարոզչական գործունեություն է ծավալել զինվորների շրջանում։ 1920 թվականի Մայիսյան խռովության օրերին ընտրվել է Սարիղամիշի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում, եղել կարմիր զորքերի կայազորի պետ։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային վարչակարգի հաստատումից հետո[2] նշանակվել է հայկական կարմիր բանակի առաջին առանձին հրաձգային բրիգադի կոմիսար։ 1921 թվականի փետրվարյան ապստամբության ժամանակ եղել է Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) ռազմաճակատի հրամանատարը և սպանվել մարտական գործողությունների ժամանակ։

Թաղվել է Երևանի 26 կոմիսարների անվան զբոսայգում (այժմ՝ Անգլիական այգի)։

Արարատի մարզի Իմանշալու գյուղը 1935 թվականից կոչվում է Մխչյանի անունով։ Նրան է նվիրված Եղիշե Չարենցի «Իմ ընկեր Լիպոն» բանաստեղծությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 637