Լը Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լե Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն
անգլ.՝ The Architectural Work of Le Corbusier*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Շինություն Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքում
Երկիր Արգենտինա Արգենտինա
Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ճապոնիա Ճապոնիա
Հնդկաստան Հնդկաստան
Շվեյցարիա Շվեյցարիա
Բելգիա Բելգիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ (i), (ii), (vi)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա, Ասիա, Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2016  (40-րդ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Լե Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն, ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզիեի ճարտարապետական հուշարձանների շարք։ Հաշվվում է 17 օբյեկտ աշխարհի տարբեր երկրներում՝ Արգենտինայում, Բելգիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում։

2016 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Լե Կորբյուզիեի նախագծած 17 օբյեկտներ ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ միավորվել են միջազգային մեկ ընդհանուր միավորման մեջ՝ համարվելով Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ցուցակում ընդգրկված օբյեկտներից են Նոտր Դամ դյու Օ-ն Ֆրանսիայում, Սավոյ վիլլան և Մարսելի բնակելի համալիրը։ Ցանկում ընդգրկված են յոթ երկրներ, որոնց մեծ մասը ներկայացնում է Եվրոպան։ Աշխարհի մնացած հատվածից ցանկում ընդգրկված են Կուրուչետի տունը Արգենտինայում, Կապիտոլիում համալիրը Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքում և Արևմտյան արվեստի ազգային թանգարանը Ճապոնիայում։

Այս հուշարձանները վկայում են ճարտարապետական նոր ոճի մասին, որը ենթադրում էր լրիվ հեռացում հնից։ Այս շինությունների կառուցումը կես դարի պատմություն ունի, մի ժամանակաշրջան, որ Կորբյուզիեն անվանել է «համբերատար որոնման շրջան»։ Կապիտոլիում համալիրը Չանդիգարհում, Արևմտյան արվեստի ազգային թանգարանը Տոկիոյում, բժիշկ Կուրոիչետի տունը Լա Պլատայում և Մարսելի բնակելի համալիրը արտացոլում են մոդեռնիզմի առաջարկած ճարտարապետական լուծումները 20-րդ դարում, որոնք առաջ է քաշել նոր պահանջարկը։ Մարդկային հանճարի այս գլուխգործոցները նաև վկայում են ճարտարապետական արվեստի ինտերնացիոնալ բնույթի մասին։
- ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայք

Ժառանգության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարը ցուցակում
1321-
Շինություն Կառուցման տարեթիվ Անվանում Քաղաք, շրջան, երկիր
001 1923 Լա Ռոշ վիլլա և Ժաներե վիլլա

(48°51′07″ հս․. լ. 2°15′55″ ավ. ե.HGЯO)

Փարիզ, Իլ դը Ֆրանս,
{{{2}}} Ֆրանսիա
002 Villa Le Lac 1923 Վիլլա Դե Լակ

(46°28′06″ հս․. լ. 6°49′45″ ավ. ե.HGЯO)

Կորսո, Վո
{{{2}}} Շվեյցարիա
003 1924 Ֆրյուժե

(44°47′56″ հս․. լ. 0°38′52″ ամ. ե.HGЯO)

Պեսակ, Ակվիտանիա շրջան,
{{{2}}} Ֆրանսիա
004 Maison Guitte, Antwerpen 1926 Գեյեթի տուն

(51°11′01″ հս․. լ. 4°23′36″ ավ. ե.HGЯO)

Անտվերպեն, Ֆլանդրիայի շրջան,
Բելգիա Բելգիա
005 Վայսենհոֆ շրջանի տներ 1927 Վայսենհոֆ շրջանի տներ

(48°48′00″ հս․. լ. 9°10′39″ ավ. ե.HGЯO)

Շտուտգարտ, Բադեն Վյուրտեմբերգ
{{{2}}} Գերմանիա
006 1928 Սավոյ վիլլա

(48°55′28″ հս․. լ. 2°01′42″ ավ. ե.HGЯO)

Պուասի, Իլ դը Ֆրանս,
{{{2}}} Ֆրանսիա
007 Կլարտեի տուն 1930 Կլարտեի տուն

(46°12′01″ հս․. լ. 6°09′23″ ավ. ե.HGЯO)

Ժնև, Ժնևի կանտոն,
{{{2}}} Շվեյցարիա
008 1931 Տուն Պորտ Մոլիտորում

(48°50′36″ հս․. լ. 2°15′05″ ավ. ե.HGЯO)

Բուլոն Բիյանկուր, Իլ դը Ֆրանս
{{{2}}} Ֆրանսիա
009 Բնակելի շենք 1945 Բնակելի շենք

(43°15′41″ հս․. լ. 5°23′47″ ավ. ե.HGЯO)

Մարսել, Պրովանս Ալպեր Լազուր ափ
{{{2}}} Ֆրանսիա
010 1946 Դյուվակլի մանիֆակտուրա

(48°17′26″ հս․. լ. 6°57′02″ ավ. ե.HGЯO)

Սեն Դյո դե Վոժ, Լոթարինգիա,
{{{2}}} Ֆրանսիա
011 Կուրուչետի տուն 1949 Կուրուչետի տուն

(34°54′41″ հվ. լ. 57°56′31″ ամ. ե.HGЯO)

Լա Պլատա, Բուենոս Այրես
{{{2}}} Արգենտինա
012 Նոտև Դամ դյու Օ 1950 Նոտր Դամ դյու Օ

(47°42′16″ հս․. լ. 6°37′14″ ավ. ե.HGЯO)

Ռոնշան կոմունա, Ֆրանշ Կոնտե
{{{2}}} Ֆրանսիա
013 Լե Կորբյուզիեի ամառանոց 1951 Լե Կորբյուզիեի ամառանոց

(43°45′37″ հս․. լ. 7°27′46″ ավ. ե.HGЯO)

Ռոկբրյուն Կապ Մարտեն, Պրովանս Ալպեր Լազուր ափ,
{{{2}}} Ֆրանսիա
014 Կապիտոլիումի համալիր Չանդիգարհում 1952 Կապիտոլիումի համալիր Չանդիգարհում

(30°45′37″ հս․. լ. 76°48′14″ ավ. ե.HGЯO)

Չանդիգարհ, Փանջաբ և Հարյանա
{{{2}}} Հնդկաստան
015 Սենտ Մարի դե լա Տուրետ մենաստան 1953 Սենտ Մարի դե լա Տուրետ մենաստան]

(45°49′09″ հս․. լ. 4°37′20″ ավ. ե.HGЯO)

Ռոն Ալպեր,
{{{2}}} Ֆրանսիա
016 Արևմտյան արվեստի ազգային թանգարան (Տոկիո) 1955 Արևմտյան արվեստի ազգային թանգարան

(35°42′55″ հս․. լ. 139°46′33″ ավ. ե.HGЯO)

Թայթո, Տոկիո,
 Ճապոնիա
017 1953 Ֆիրմինիի մշակույթի տուն

(45°23′00″ հս․. լ. 4°17′21″ ավ. ե.HGЯO)

Ֆիրմինի, Ռոն Ալպեր,
{{{2}}} Ֆրանսիա

ՅՈւՆԵՍԿՕ-ի օբյեկտի հաստատման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարին Ֆրանսիան դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ առաջարկելով Ֆրանսիայի տարածքում գտնվող 14 շինություններ համարել Համաշխարհային ժառանգության հուշարձան։ Ավելի ուշ Ֆրանսիայի առաջարկին միացել են այլ երկրներ ևս, որտեղ կան Լե Կորբյուզիեի ճարտարապետական կառույցներ։ Վերջնական նախագիծն անվանվել է Լե Կորբյուզիեի քաղաքային ու ճարտարապետական աշխատանքներ։ Ցանկում ընդգրկվել են շինություններ, որոնք գտնվում են Արգենտինայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում և Շվեյցարիայում[1]։

2009 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն քննարկել է առաջարկը և վճռել որոշումը տեղափոխել 2012 թվական՝ պատճառաբանելով հայտի հիմնավորման հատվածի ոչ բավարար մշակումը։ 2011 թվականին կոմիտե է ներկայացվել նոր հայտ, որտեղ նշված է եղել 19 օյեկտ, սակայն այս առաջարկը մեծամասնության կողմից չի ընդունվել։ Որպես փաստարկում ներկայացվել է այն հանգամանքը, որ դեռևս ապացուցված չէ Լե Կորբյուզիեի աշխատանքների առանձնահատուկ նշանակությունը[2]։

Միայն երրորդ փորձից 2016 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի 40-րդ նստաշրջանում հայտն ընդունվել է[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UNESCO World Heritage Centre. «UNESCO World Heritage Centre - Decision - 35 COM 8B.40» (անգլերեն). whc.unesco.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. Der Bundesrat. «UNESCO-Dossier Le Corbusier in Paris unterzeichnet» (գերմաներեն). www.admin.ch. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. UNESCO World Heritage Centre. «UNESCO World Heritage Centre - Decision - 40 COM 8B.31» (անգլերեն). whc.unesco.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լը Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն» հոդվածին։