Իվան Շուվալովի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Շուվալովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Իվան Շուվալովի հուշարձան (ռուս.՝ Памятник Ивану Шувалову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Մոսկվայի համալսարանի հիմնադիրներից մեկին և նրա առաջին հոգաբարձու Իվան Շուվալովին։ Տեղադրվել է 2005 թվականին՝ Մոսկվայում Ռամենկի շրջանում, Լոմոնոսովի պողոտայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին քանդակագործ Զուրաբ Ծերեթելին ստեղծում է կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի ֆավորիտ Իվան Շուվալովի հուշարձանը և առաջարկում այն տեղադրել Սանկտ Պետերբուրգում։ Սակայն այս գաղափարը հավանության չի արժանանում, և Ծերեթելիին առաջարկում են քանդակը տեղադրել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի բակում (մինչև 1918 թվականը՝ Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որի հիմնադիրը Իվան Շուվալովն էր), սակայն նա հասնում է նրան, որ քանդակի համար տեղ է հատկացվում Միխայիլ Լոմոնոսովի հուշարձանի դիմաց՝ Վորոբյովի գորիում գտնվող Մոսկվայի պետական համալսարանի գիտական գրադարանի առջև։

Շուվալովի հուշարձանը բացվել է 2005 թվականին և հարմարեցվել է Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման 250-ամյակին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Նրա բարձրությունը պատվանդանի հետ 4 մետր է, տրամագիծը՝ 10 մետր, քաշը՝ 20 տոննա։ Այն պատրաստելու համար պահանջվել է ավելի քան մեկ տարի։

Իվան Շուվալովը պատկերված է նստած, ձեռքին՝ Ելիզավետա Պետրովնայի՝ Մոսկվայի համալսարանը ստեղծելու մասին հրամանը.

Հրաման

...ազնվականների և տարատոհմիկների համար Մոսկվայի համալսարան հիմնելու մասին..., որտեղ ամեն կոչման մարդիկ օգտվում են ազատ գիտությունից։

Ելիզավետա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пресс-служба МГУ. «Памятник И.И.Шувалову». Московский государственный университет имени М. В. Ломоносова. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  • «Памятник Ивану Шувалову в Москве». Москва+. Сеть городских порталов. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  • «Памятник Шувалову». Большой Город. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  • «Памятник графу Ивану Шувалову». IntoMoscow. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.