Իգնալինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իգնալինա
լիտ.՝ Ignalina
Զինանշան

ԵրկիրԼիտվա Լիտվա
Հիմնադրված է1810 թ.
Մակերես6,9 կմ²
ԲԾՄ165 մետր, 167 մետր
Բնակչություն4998 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքignalina.lt
Իգնալինա (Լիտվա)##
Իգնալինա (Լիտվա)

Իգնալինա (լիտ.՝ Ignalina), քաղաք Լիտվայի Ուտենսկ գավառում, Իգնալինա շրջանի վարչական կենտրոնը։

Քաղաքով է անցնում Պետերբուրգ-Վարշավա երկաթուղին, քաղաքում կա Լիտվայում ձմեռային մարզաձևերի կենտրոն։

2009 թվականին փակված Իգնալինայի ատոմային կայանը գտնվում է ոչ թե Իգնալինայում, այլ Վիսագինասից 10 կմ հեռավորությոն վրա՝ Դրուկյայ լճի ափին․ այստեղից մինչև Իգնալինա մոտ 35 կմ է։

Շրջանում կա ավելի քան 200 լիճ, որոնք հիացնում են ոչ միայն եկվորներին, այլ նաև տեղացիներին։

1989 թվականին քաղաքում ապրում էր 6 872 բնակիչ, իսկ 2020 թվականին՝ 4 836։

2018 թվականի սեպտեմբերից Իգնալինան դարձել է առաջին լիտվիական քաղաքը, որը վերակառուցել է խորհրդային դարաշրջանի բոլոր բազմաբնակարան տիպային տները[2]։

Ապագա քաղաքի անվանումը լեհերենով Ignalino (Իգնալինո) է, իսկ լիտվերեն Ignalina-ն ի հայտ է եկել 19-րդ դարում, երբ տեղացի կալվածատեր Իգնացի Կամենսկին իր անունով է կոչել Գավիս (Gavys) լճի ափին գտնվող ոչ մեծ կալվածատունը[3]։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ քաղաքի անվանումը ձևավորվել է ֆիննական linna «ամրոց, ամրություն» ձևամասնիկից (որը տարածված էր Մերձբալթիկայում և Ֆինլանդիայում (Վաստսելինա, Համենլինա, Սավոնլինա և ուրիշներ))՝ պատրոնոմիական ծագմամբ արմատային մասի հետ համատեղ[4]։

Լիտվայում կար նման անվամբ ընդամենը 10 կալվածատուն, որոնք ևս կոչվել էին իրենց կալվածատերերի անուններով․ 18-19-րդ դարերում Լիտվայի կալվածատերերի շրջանում նորաձև էր կալվածքները իրենց անունով կոչելը։

Հայտնի բնիկներ և բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արունաս Բուբնիս (ծնված 1961)՝ լիտվիացի պատմաբան և արխիվագետ
  • Դիանա Ռասիմովիչյուտե (ծնված 1984)՝ լիտվացի բիատլոնիստ, 2010 թվականի Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Resident population by city / town at the beginning of the yearState Data Agency of Lithuania, 2023.
  2. Ignalina — renovacijos lyderė visoje šalyje — udiena.lt
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. В. А. Жучкевич Краткий топонимический словарь Белоруссии. — Минск: БГУ, 1974. — С. 144.

Արտաքի հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնալինա» հոդվածին։